Իտալական լիրա
Իտալական լիրա (իտալ.՝ lira italiana), Իտալիայի, Սան Մարինոյի և Վատիկանի դրամական արժեքը մինչ եվրոյի շրջանառություն մտնելը (2002 թվական)։
![]() իտալ.՝ Lira italiana | |||
---|---|---|---|
| |||
ISO 4217 կոդ | ITL | ||
Պաշտոնական օգտագործում |
![]() ![]() | ||
Կազմված է | 100 չենտեզիմո | ||
Նշան | £ (₤) • L | ||
Մետաղադրամներ | 1, 2, 5, 10, 20, 50, 100, 200, 500, 1000 | ||
Թղթադրամներ | 1000, 2000, 5000, 10 000, 50 000, 100 000, 500 000 | ||
Կենտրոնական բանկ | Իտալիայի բանկ | ||
Վեբ-կայք | www.bancaditalia.it | ||
Փողերի տպում | ![]() | ||
Դրամահատարան | Պետական տպագրության և դրամի ինստիտուտ | ||
1 EUR | = 1936,27 ITL |
Պատմություն խմբագրել
Իտալական լիրայի ծագումը խմբագրել
Իտալական լիրան ի հայտ է եկել կայսր Կառլոս Մեծի բարեոխումների արդյունքում մոտ 780-790 թվականներին, որի արդյունքում հռոմեական ոսկե սոլիդուսները փոխվել են արծաթե կարոլինգական դենարներով։ Կարոլինգական դենարը պարունակում էր 95 հարգի 1,76 գրամ արծաթ և իրենից դրոշմված մետաղադրամ էր ներկայացնում (ընդհանուրը և միակը ողջ կայսրությունում)։ Դրամական միավորի կարգավիճակով օգտագործվում էին «սոլիդ» (համարժեք է 12 դենարի) և «լիրա» (համարժեք է 240 դենարի կամ 20 սոլիդի) հասկացությունները, ընդ որում ո՛չ սոլիդը և ո՛չ էլ լիրան որպես մետաղադրամ չեին թողարկվում։ Լիրա անվանումը ծագում է լատին․՝ libra բառից (լատին․՝ թարգմանաբար՝ ֆունտ կամ կշեռք)։
Լիրան Իտալիայի հանրապետություններում խմբագրել
Լիրա անվանական գնով առաջին մետաղադրամ է դարձել վենետիկական Տրոն լիրան որը լույս է տեսել 1472 թվականին[1][2]։ 1474 թվականին լիրային փոխարինելու եկավ մոչենիգոն, որը քաշային չափանիշներով չէր տարբերվում լիրայից սակայն ուրիշ պատկեր ուներ։ Մոչենիգոն հատվել է ընդհուպ 1575 թվականը[2][3][4]։
Ստորև ներկայացված են վերջին թողարկման իտալական թղթադրամների պատկերները։
Պատկեր | Արժեք | Հիմնական գույներ | Չափս | Նկարագրություն | ||
---|---|---|---|---|---|---|
Դարձերես | Դիմերես | |||||
1000 լիրա | Կարմիր Մանուշակագույն |
112 x 62 մմ | Մանկավարժ Մարիա Մոնտեսսորիի դիմանկարը | Կինը աշխատում է երեխայի հետ Մոնտեսսորիի մեթոդով | ||
2000 լիրա | Դարչնագույն | 118 x 60 մմ | Ռադիոտեխնիկ Գուլիելմո Մարկոնիի դիմանկարը | Մարկոնիի «Էլետրա» զբոսանավը
Գլեյս Բեյ կայարանի ռադիոաշտարակ Նոր Շոտլանդիայում Տելեգրաֆ | ||
5000 լիրա | Ձիթապտղի կանաչ Երկնագույն |
126 x 70 մմ | Կոմպոզիտոր Վինչենցո Բելլինիի դիմանկարը Մասսիմո Բելլինիի թատրոնը Կատանիայում |
Բելլինիի հեղինակած «Նորմա» օպերայի տեսարաններից մեկը | ||
10000 լիրա | Մուգ կապույտ | 133 x 70 մմ | Գիտնական Ալեսանդրո Վոլտայի դիմանկարը | «Վոլտայի տաճար» թանգարանը Կոմոյում | ||
50000 լիրա | Մանուշակագույն Բաց կանաչ |
150 x 70 մմ | Ճարտարապետ Լորենցո Բերնինիի դիմանկարը | Ձիու արձան Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում | ||
100000 լիրա | Մուգ դարչնագույն Կարմիր Բաց կանաչ |
156 x 70 մմ | Նկարիչ Կարավաջոյի դիմանկարը
Կինը և տղամարդը որոնք պատկերված են նրա «Բախտագուշակը» կտավի վրա |
Մրգերի զամբյուղ | ||
500000 լիրա | Երկնագույն Կապույտ |
163 x 78 մմ | Նկարիչ Ռաֆայել Սանտիի դիմանկարը | Աթենական դպրոց |
Մետաղադրամներ խմբագրել
Ստորև ներկայացված են վերջին թողարկման իտալական մետաղադրամների պատկերները։
-
500 լիրա (1960 թվական)։ Դարձերեսում պատկերված են Կոլումբոսի առագաստանավերը։
-
200 լիրա
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ НС, 1980, «Лира Трон»
- ↑ 2,0 2,1 Munzkunde, 1970
- ↑ «Lira Moceniga» (գերմաներեն)։ www.reppa.de։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-05-ին։ Վերցված է 2016-04-06
- ↑ СН, 1993, «Мочениго»
Գրականություն խմբագրել
- Самаркин В. В.: К. М. ЧИПОЛЛА. Монета и средиземноморская цивилизация. Венеция, 1957 (С. М. Cipolla. Moneta e viciltà mediterranea. Venezia, 1957, pp. 97). К. М. ЧИПОЛЛА. Превращения лиры. Милан, 1958 (С. М. Cipolla. Le avventure della lira. Milano, 1958, pp. 136).
- Schrötter Friedrich Freiherr von Lira Tron // Wörterbuch der Münzkunde / Wörterbuch der Münzkunde. — zweite, unveränderte Auflage. — Berlin: J. Guttenberg Verlagsbuchhandlung, 1970. — S. 355. — 757 S.
- Нумизматический словарь / [Автор: Зварич В.В.]. — 4-е изд.. — Львов: Высшая школа, 1980.
- Словарь нумизмата / [Авторы: Фенглер Х., Гироу Г., Унгер В.] / Пер. с нем. М. Г. Арсеньевой / Отв. ред. В. М. Потин. — 2-е изд., перераб. и доп.. — М.: Радио и связь, 1993. — ISBN 5-256-00317-8
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իտալական լիրա կատեգորիայում։ |