Իվո Յոսիպովիչ (խորվ.՝ Ivo Josipović, օգոստոսի 28, 1957(1957-08-28)[1][2], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[3]), խորվաթ քաղաքական գործիչ, կոմպոզիտոր, մանկավարժ: Խորվաթիայի նախագահը 2010 թվականի փետրվարի 18-ից մինչև 2015 թվականի փետրվարի 18-ը: Խորվաթիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SDP) նախկին անդամ է։

Իվո Յոսիպովիչ
16 obljetnica vojnoredarstvene operacije Oluja Ivo Josipovic 04082011 c 876.jpg
 
Կուսակցություն՝ Հարավսլավիայի կոմունիստների միություն և Խորվաթիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Մոստարի համալսարան և Զագրեբի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճան՝ հոգեբանական գիտությունների դոկտոր և իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ կոմպոզիտոր, քաղաքական գործիչ, համալսարանի պրոֆեսոր և փաստաբան
Դավանանք ագնոստիցիզմ
Ծննդյան օր օգոստոսի 28, 1957(1957-08-28)[1][2] (63 տարեկան)
Ծննդավայր Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[3]
Քաղաքացիություն Flag of Croatia.svg Խորվաթիա
Հայր Ante Josipović?
Մայր Milica Josipović?
Ամուսին Tatjana Josipović?
Զավակներ Lana Josipović?
 
Կայք՝ predsjednica.hr/stranica/18/
 
Ինքնագիր Accession Treaty 2011 Ivo Josipović signature.svg
 
Պարգևներ

Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով, Սպիտակ Արծվի շքանշան, Երեք աստղերի երրորդ աստիճանի շքանշան, Տոմիսլավ արքայի օրդեն, Ելենա թագուհու շքանշան, Grand Order of King Petar Krešimir IV?, Արքա Դմիտար Զվոնիմիրի մեծ շքանշան, Order of Duke Trpimir?, Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ, Սերովբեների արքայական շքանշան և Փղի շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Ամուսնացած է, կինը՝ Տատյանան իրավունքի պրոֆեսոր և իրավական փորձագետ է: Նրանք ունեն դուստր՝ Լանան (ծնվել է 1991 թվականին)։ Իվոյի ծնողները գալիս են Դալմացիայից (Բաշկա ջուր): Նա ծնվել է Զագրեբում, որտեղ ավարտել է տարրական և երաժշտական դպրոցը: Պատանեկության տարիներին զբաղվել է նաև ֆուտբոլով։ Տիրապետում է անգլերեն և գերմաներեն լեզուներին[4]։

Յոսիպովիչը ավարտել է Զագրեբի համալսարանի իրավունքի ֆակուլտետը և Զագրեբի երաժշտական ակադեմիան: Այժմ դասավանդում է երկու բուհերում[5]։ 1994 թվականին պաշտպանել է «քրեական դատավարությունը և կալանքի տակ պահելու իրավունք» թեմայով ատենախոսություն, ունի դոկտորի աստիճան: Պրոֆեսորը խորվաթական և արտասահմանյան հրատարակություններում 85 գիտական աշխատությունների հեղինակ է:

2005 թվականին ընտրվել է Զագրեբի քաղաքային խորհրդի անդամ, ինչպես նաև Խորվաթիայի խորհրդարանի պատգամավոր՝ 2003 և 2008 թվականներին:

2009 թվականի հունիսի 20-ին Յոսիպովիչը դարձել է Խորվաթիայի նախագահի պաշտոնի համար պայքարի թեկնածու՝ SDP փրայմերիզում հուլիսի 12-ին առաջ անցնելով Լյուբո Յուրչիչից[6]։ Ընտրարշավը վարում էր «Նոր արդարություն» կարգախոսով։

ՆախագահությունԽմբագրել

2010 թվականի հունվարի 11-ին Խորվաթիայի ԿԸՀ-ն հայտարարել էր Իվո Յոսիպովիչի հաղթանակի մասին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Յոսիպովիչը հաղթել է հավաքելով ձայների 60,29 %-ը՝ առաջ անցնելով իր մրցակից Միլան Բանդիչից, որը հավաքել է 39,71 %[7]։ Նրա կառավարման ընթացքում Եվրամիությանը Խորվաթիայի անդամակցության շուրջ բանակցություններն ավարտվել են հանրաքվեի հաջող անցկացմամբ:

2015 թվականի հունվարի 11-ին հերթական նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտվել է Կոլինդա Գրաբար Կիտարովիչին[8]։

Երաժշտական գործունեությունԽմբագրել

Յոսիպովիչը 50-ից ավելի ստեղծագործությունների հեղինակ է։ 1991 թվականից Յոսիպովիչը Զագրեբի ժամանակակից երաժշտության բիենալեի նախագահն է:

ՊարգևներԽմբագրել

Երկիր Ամսաթիվ Պարգևներ
  Նորվեգիա 2011 թվականի մայիսի 12 — Սուրբ Օլաֆ շքանշանի Մեծ խաչի ասպետ
  Իտալիա 2011 թվականի հուլիսի 6[9] «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» ժապավենով զարդարված մեծ խաչի ասպետ
  Շվեդիա 2013 թվականի ապրիլի 8 — Սերաֆիմովի շքանշանի ասպետ
  Լեհաստան 2013 թվականի մայիսի 11 — Սպիտակ արծվի շքանշանի ասպետ
  Դանիա 2014 թվականի հոկտեմբերի 21 — Փղի շքանշանի ասպետ
  Լատվիա Երեք աստղերի շքանշանի Մեծ խաչի ասպետ

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել