Մոստարի համալսարան (խորվ.՝ Sveučilište u Mostaru, լատին․՝ Universitas Studiorum Mostariensis), Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի համալսարանը, գտնվում է Ռոնդոյի տարածքում։ Այն միակ համալսարանն է երկրում, որտեղ ուսուցումը լիովին իրականացվում է Խորվաթիայի լեզվով։

Մոստարի համալսարան
Տեսակհամալսարան
Հիմնադրված էփետրվարի 11, 1977
Ընդհանուր անձնակազմ1002 մարդ
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2]
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա
ՏեղագրությունՄոստար
Կայքsum.ba
Մոստարի համալսարան (Բոսնիա և Հերցեգովինա)##
Մոստարի համալսարան (Բոսնիա և Հերցեգովինա)
Մոստարի համալսարան, Բոսնիա և Հերցեգովինա

Մոստարի համալսարանի արմատները ծագում են 1895 թվականին, երբ ստեղծվել է Ֆրանցիսկյան աստվածաբանական դպրոցը[3]։ 1950 թվականին Մոսարում սկսել է աշխատել բարձրագույն ուսումնական դպրոցը, ապա 1959 թվականին ստեղծվել է բարձրագույն տեխնիկական դպրոց, իսկ 1960 թվականին՝ բարձրագույն գյուղատնտեսական դպրոցը։

Համալսարանը հիմնադրվել է Մոստարում 1977 թվականի փետրվարի 11-ին։ Ի սկզբանե կրում էր Ջեմալ Բիեդիչի՝ բոսնիացի հարավսլավացի պետական գործչի անունը, որը զոհվել էր 1977 թվականին ավիավթարում։ Հիմնադրման պահին համալսարանում եղել են 4 ֆակուլտետներ, 1 քոլեջ և 2 ինստիտուտներ։ 1977/1978 ուսումնական տարում համալսարանում ուսանել է 5016 ուսանող[4]։

1992 թվականին Բոսնիական պատերազմի ժամանակ համալսարանը ստացել է ներկայիս անվանումը, իսկ նրա պաշտոնական լեզուն խորվաթերենն է։ Համալսարանից հեռացած մուսուլման պրոֆեսորները 1993 թվականին Մոստարում հիմնել են նոր ուսումնական հաստատություն, որը ստացել է հին անվանում՝ Ջեմալ Բիեդիչի համալսարանը։ Այն գտնվում էր նախկին հարավսլավական բանակային զորանոցներում։

Համալսարանում սովորում է շուրջ 14 000 ուսանող, որոնցից մոտ 17%-ը Խորվաթիայից[5]։ Աշխատում է մոտ 1000 աշխատակից։ Համալսարանն ունի տասը ֆակուլտետներ, արվեստի ակադեմիա, ութ ինստիտուտներ և ուսանողական կենտրոն։ Բակալավրի և մագիստրատուրայի ուսումնական ծրագրերը համապատասխանում են Բոլոնիայի կանոններին[6]։ Համալսարանի ռեկտորը Լերկա Օստոիչն է[7]։ Համալսարանը գտնվում է Մեծ Խորվաթիայի շուկայի հրապարակում, 1[8]։ Համալսարանի կնիքի վրա պատկերված է Ֆրանցիսկյան վանքի շենքը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://eua.eu/about/member-directory.html
  2. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  3. «International Summer School - Sveučilište u Mostaru» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
  4. Enciklopedija Jugoslavije: Bje-Crn. Jugoslavenski Leksikografski Zavod, 1980
  5. Gudelj, Jurica (2014 թ․ օգոստոսի 4). «Nova akademska godina: U Mostaru više od 21.000 studenata». Oslobođenje (խորվաթերեն). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  6. «Sveučilišta u Mostaru: O nama». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
  7. Sveučilišta u Mostaru: Rektorat Արխիվացված 2015-04-02 Wayback Machine, abgerufen am 2. April 2015
  8. «Договоры и соглашения ОмГУПСа с зарубежными вузами» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել