Իվան Ֆիչև
Իվան Ֆիչև (բուլղար․՝ Иван Фичев) (ապրիլի 15, 1860[1], Վելիկո Տիռնովո, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 18, 1931[2][1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի գեներալ, պաշտպանության նախարար, զինվորական պատմաբան և գիտական գործիչ:
Իվան Ֆիչև | |
---|---|
բուլղար․՝ Иван Иванов Фичев | |
![]() | |
ապրիլի 15, 1860[1] - նոյեմբերի 18, 1931[2][1] (71 տարեկան) | |
Ծննդավայր | Վելիկո Տիռնովո, Օսմանյան կայսրություն |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Serbo-Bulgarian War?, Առաջին Բալկանյան պատերազմ, Battle of Kirk Kilisse?, Battle of Lule Burgas?, Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ Բալկանյան պատերազմ |
Պարգևներ | Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ, Ռումինիայի Աստշի շքանշան և Իտալիայի Թագի շքանշանի հրամանատար |
ԿենսագրությունԽմբագրել
Իվան Ֆիչևը ծնվել է 1860 թվականին Տիրնավայում (ներկայիս Վելիկո Տիռնովո), որը այդ ժամանակ մտնում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ: Նա ազգային վերածննդի նշանավոր ճարտարապետ Կոլյու Ֆիչետո թոռն է: Ֆիչևը սովորել է Տարնովոյում, Գաբրովոյում և Ստամբուլի Ռոբերտ քոլեջում:
1877-78 թվականների Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ նա անդամակցել է Բուլղարական կամավորական կորպուսին և հետագայում աշխատել է որպես թարգմանիչ ռուսական Գաբրովո և Տառնովո մարզերում: 1880 թվականից մինչև 1882 թվականները սովորել է Սոֆիայի Ռազմական դպրոցում, ավարտելուց հետո ստացել լեյտենանտի կոչում և սկսել է ծառայել Վառնայի 20-րդ հետևակային գումարտակում: 1885 թվականի օգոստոսին նրան տրվել է Առաջին լեյտենանտի կոչում:
Սերբ-բուլղարական պատերազմԽմբագրել
1885 թվականին Սերբ-բուլղարական պատերազմում նա Դանուբի 5-րդ ստորաբաժանման հրամանատարն էր և մասնակցեց նոյեմբերի 12-ից 16-ը Վիդինի պաշտպանոթյանը:
1886–1911Խմբագրել
1887 թվականին նրան շնորհվել է Կապիտանի զինվորական կոչումը և 1898 թվականին նա ավարտել է Թուրինի ռազմական ակադեմիան Իտալիայում: 1892 թվականի հունվարի մեկին նա դարձել է մայոր, իսկ 1903 թվականի հունվարի մեկին` գնդապետ: 1907 թվականի սկզբից նա նշանակվել է Երկրորդ թրակիան հետևակային դիվիզիայի հրամանատար, որի գտնվելու վայրն էր Պլովդիվը և 1908 թվականի հունվարի մեկին նրան տրվեց գեներալ մայորի կոչում: 1910-ից 1914 թվականներին նա Բուլղարիայի բանակի գլխավոր շտաբի պետն էր, որի ընթացքում տեղի ունեցան երկու Բալկանյան պատերազմները և այսպիսով նրա պլանների հիման վրա կազմակերպվեց պատերազմը Օսմանյան կայսրության դեմ:
Բալկանյան պատերազմներԽմբագրել
Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ (1912–1913) նա գլխավորում էր ռազմագործողությունները Թրակիայում և մասնակեցել է հաջող ճակատամարտերին Լոզենգրադում և Լուլե Բուգասում, սական բուլղարական գրոհը կասեցվեց Չատալժայում, որն ընդամենը 20 կմ էր հեռու օսմանյան մայրաքաղաքից: Նա բուլղարացիների պատվիրակության մեջ էր, երբ սկսվեցին Չատալժայի զինադադարի քննարկումները: 1913 թվականի մայիսին Ֆիչևը հրաժարական տվեց իր պաշտոնից որպես բողոքի ակցիա, սակայն նրա հրաժարականը չընդունվեց և նա մնաց գլխավոր շտաբի պետ Երկրորդ Բալկանյան պատերազմի ընթացքում: Նա նաև ստորագրեց Բուխարեստի հաշտության պայմանագիրը որպես բուլղարական պատվիրակության անդամ քննարկումների ժամանակ:
Հետագա կյանքԽմբագրել
Բալկանյան պատերազմներից հետո նա շարունակեց մնալ բանակի գլխավոր շտաբի պետ: 1914 թվականի հունվարի մեկին նրան շնորհվեց գեներալ լեյտենանտի կոչում և երկու շաբաթ անց նա նշանակվեց 3-րդ ռազմական շրջանի հրամանատար: Նույն թվականի սեպտեմբերի 14-ին նա նշանակվեց Պատերազմի նախարար մինչև 1915 թվականի օգոստոսը, որ նա զորացրվեց պահեստային ուժեր: Առաջին համաշխարհային պատերազմից հետո նա եղել է Դեսպանորդ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում:
Իվան Ֆիչևը մահացել է 1931 թվականի նոյեմբերի 13-ին Սոֆիայում:
ԳրականությունԽմբագրել
- Недев, С., Командването на българската войска през войните за национално обединение, София, 1993, Военноиздателски комплекс „Св. Георги Победоносец“
- Симеон Радев:“Конференцията в Букурещ и Букурещския мир от 1913 г.
- Вълков, Г., Генерал Иван Фичев. Избрани произведения, София, 1988, Военно издателство
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Swartz A. Open Library — 2007.