Երկրորդ Բալկանյան պատերազմ


Երկրորդ Բալկանյան պատերազմ, Միջդաշնակցային պատերազմ (բուլղար․՝ Междусъюзническа война, սերբ.՝ Други балкански рат, հուն․՝ Β΄ Βαλκανικός Πόλεμος ռում.՝ Al doilea război balcanic, թուրք.՝ İkinci Balkan Savaşı), արագընթաց պատերազմ Մակեդոնիայի բաժանման համար 1913 թվականի հունիսի 29-ից հուլիսի 29-ը, Բուլղարիայի և Չեռնոգորիայի, Սերբիայի և Հունաստանի միջև, ինչպես նաև Բուլղարիայի դեմ ռազմական գործողություններին միացած Օսմանյան կայսրության և Ռումինիայի դեմ։ Պատերազմը հրահրվել է Ավստրո-Հունգարիայի և Գերմանական կայսրության դիվանագետների կողմից, ովքեր ձգտում էին փլուզել Բալկանյան դաշինքը։

Բալկանյան երկրորդ պաատերազմ
Բալկանյան պատերազմներ
Պատերազմի սխեման
{{{վերնագիր}}}
Թվական 1913 թվական, հունիսի 29-ից հուլիսի 29
Վայր Բալկանյան թերակղզի
Պատճառ Բալկանյան առաջին պատերազմում հաղթող երկրների տարածքային փոխադարձ պահանջներ
Արդյունք Բուլղարիայի պարտություն, Բուխարեստի խաղաղության պայմանագիր, Կոստանդնուպոլսի խաղաղության պայմանագիր

Պատերազմ սանձազերծած Բուլղարիան պարտություն կրեց, ինչի արդյունքում Ֆրանսիան, Ավստրո-Հունգարիան և Գերմանիան ուժեղացրին իրենց ազդեցությունը Բալկանյան թերակղզում՝ վնասելով Ռուսական կայսրության դիրքերը։ Բալկանյան առաջին պատերազմում Բուլղարիայի նվաճած տարածքը բաժանվել է հաղթող երկրների միջև։

ՊատճառներԽմբագրել

Պատմական նախադրյալներԽմբագրել

Օսմանյան կայսրությունը, որն իր տարածքն ընդլայնել էր ծագումից ի վեր, 15-րդ դարում գրավեց Բալկանյան թերակղզին։ Թերակղզում մինչև թուրքերի գալը մի շարք թշնամական ազգեր էին ապրում։ Ընդհանուր հակառակորդը՝ Թուրքիան, ստիպեց նրանց համախմբվել։ 17-րդ դարում սկսվեց կայսրության աստիճանական թուլացումը։ Թուրքերի նվաճած ժողովուրդները ձգտում էին անկախության, այդ պատճառով 18-րդ դարում թուլացած կայսրությունում մեկ անգամ չէր, որ տեղի էին ունենում ազգային փոքրամասնությունների ապստամբություններ։ 19-րդ դարի կեսերին սկսվել է էթնոկրատական պետությունների ձևավորումը։ Բալկանյան թերակղզում, որի բնակչության մեծ մասը ուղղափառ քրիստոնյաներ ու սլավոններ էին, այդ գործընթացը տեղի է ունեցել Ռուսական կայսրության աջակցությամբ։ 19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրությունը կորցրեց իր եվրոպական տիրապետությունների զգալի մասը, որոնց տարածքում առաջացան սկզբում անվանապես իրենից կախված տարածքներ, իսկ հետագայում անկախ Մոնտենեգրոն, Սերբիան, Հունաստանը, Ռումինիան և Բուլղարիան[1]։

Բալկաններում մեծ տերությունների դիմակայությունը հանգեցրել է բալկանյան միության՝ Բուլղարիայի, Սերբիայի, Հունաստանի և Չեռնոգորիայի ռազմական պաշտպանական միության ստեղծմանը։ Միությունը ստեղծվել է Ռուսական կայսրության հովանու ներքո և ուղղված էր Ավստրո-Հունգարիայի դեմ, քանի որ վերջին բոսնիական ճգնաժամը հանգեցրել էր Բալկաններում իրավիճակի ապակայունացմանը[1]։ Սակայն Բալկանյան միությունը սկսել է թշնամանալ Օսմանյան կայսրության հետ։ Բանն այն է, որ թուլացող կայսրությունում ապրում էին մեծ թվով բուլղարներ, հույներ և սերբեր։ Բացի դրանից բուլղարական ղեկավարությունը ցանակնում էր առավելապես լայնացնել Բուլղարիայի սահմանները՝ ստեղծելով լիարժեք Բուլղարական կայսրություն, որը պետք է ընդգրկեր Բականների ամբողջ արևելյան հատվածը։ Սերբերը ցանկանում էին մուտք գործել Ադրիատիկ ծով՝ իրենց երկրին միացնելով Արևմտյան Մակեդոնիան և Ալբանիան։ Չերնոգորցիները ձգտում էին գրավել Ադրիատիկի և Նովոպազար նահանգի թուրքական խոշոր նավահանգիստները[1]։ Հույներին, ինչպես և բուլղարացիներին, անհրաժեշտ էր առավելագույնս ընդլայնել իրենց երկրի սահմանները։ Միությունում եղել են նաև հակասություններ։ Այսպիսով, Հունաստանը, Բուլղարիան և Սերբիան վիճել են Մակեդոնիայի պատկանելության մասին, Հունաստանը և Բուլղարիան՝ Թրակիայի պատկանելության մասին։ Ռումինիան, որը միության անդամ չէր, նույնպես տարածքային հավակնություններ ուներ Բուլղարիայի նկատմամբ, իսկ Բալկանյան առաջին պատերազմի ժամանակ այդ հավակնություններն օգտագործում էր Բուլղարիայի վրա քաղաքական ճնշման համար[1]։

Առաջին Բալկանյան պատերազմի արդյունքներԽմբագրել

1912 թվականի հոկտեմբերի 9-ին պաշտոնապես սկսվել է Առաջին Բալկանյան պատերազմը, սակայն փաստացիորեն Չերնոգորիան թուրքական զորքերի հետ կռիվ է սկսել դեռ հոկտեմբերի 4-ին։ Պատերազմի առաջին երկու ամիսներին Բալկանյան Միության ուժերը գրոհել են բոլոր ուղղություններով։ Մակեդոնիայում ամբողջովին ջախջախվել է Օսմանյան կայսրության Արևմտյան (մակեդոնական) բանակը, Կիրկլարելիում՝ Արևելյանը։ Չաթալջայի ամուր դիրքերում ձգձգված մարտերը, Էդիրնե և Շկոդեր քաղաքների երկարատև պաշարումները կողմերին ստիպեցին խաղաղ բանակցություններ սկսել։ Սակայն բանակցությունները խափանվել են երիտթուրքերի կողմից, ովքեր զավթել էին իշխանությունը թուրքիայում։ Կայսրության նոր կառավարությունը բացասաբար է վերաբերվել պետության ազգային փոքրամասնություններին, ուստի այն թուրքերին կոչ է արել շարունակել պատերազմը Բալկաններում՝ կայսրության կազմ վերադարձնելով «ապստամբ տարածաշրջանները»։ 1913 թվականի փետրվարի 3-ին երեկոյան ժամը 7-ին ռազմական գործողությունները վերսկսվեցին։ Երկրորդ փուլին Բալկանյան միությանը հաջողվել է ստիպել հանձնվել Շկոդերին և Էդիրնեին։ Ռազմաճակատի մնացած հատվածներում մինչև մայիսի 30-ը դիրքային պատերազմ էր ընթանում։ Մայիսի 30-ին երիտթուրքական կառավարությունը, այնուամենայնիվ, համաձայնեց Լոնդոնում խաղաղության պայմանագիր ստորագրել[1]։

Ըստ Լոնդոնի հաշտության պայմանագրի՝ Թուրքիան կորցրել է իր եվրոպական տիրույթների մեծ մասը և Էգեյան ծովում գտնվող բոլոր կղզիները։ Իր իշխանության տակ մնաց միայն Ստամբուլը և դրա շրջակայքը։ Ալբանիան անկախություն ստացավ, չնայած փաստացի դա Ավստրո-Հունգարիայի և Իտալիայի պրոտեկտորատ էր։

Նոր պետության ստեղծումը չէր բավարարում Հունաստանին, Չեռնոգորիային և Սերբիային, որոնք ցանկանում էին Ալբանական տարածքները կիսել միմյանց հետ։ Բացի դրանից, խաղաղ պայմանագիրը չէր նախատեսում Թուրքիայի կողմից հետագայում կորցված տարածքների բաժանումը։ Բալկանյան միության անդամ երկրները պետք է ինքնուրույն բաժանեին օկուպացված տարածքները։ Դա խնդրահարույց էր, քանի որ Ֆրակիան և Մակեդոնիան Առաջին Բալկանյան պատերազմի ավարտից անմիջապես հետո դաշնակիցների համար դարձան վիճելի տարածքներ։ Այս տարածաշրջաններում իրավիճակը մշտապես սրվել է, Մակեդոնիան վիճելի սահմանագծով բաժանվել է Հունաստանի, Բուլղարիայի և Սերբիայի միջև[1]։

Քաղաքական նոր իրադրությունԽմբագրել

Գերմանական կայսրությունն ու Ավստրո-Հունգարիան, որոնք 19-րդ դարի վերջին ներքաշվեցին սպառազինությունների համաեվրոպական մրցավազքի մեջ, գիտակցում էին, որ մոտենում է համաեվրոպական պատերազմը։ Ռուսական կայսրությունը նրանց պոտենցիալ հակառակորդն էր, իսկ ավելի ուժեղ դարձած Բալկանյան միությունը՝ նրա դաշնակիցը։ Դրանից զգուշանում էին Թուրքիան, Գերմանիան և Ավստրո-Հունգարիան։ Բալկանյան թերակղզում ռուսական ազդեցությունը թուլացնելու համար անհրաժեշտ էր վերացնել Բալկանյան միությունը։ Ավստրո-Հունգարիան ուղղակիորեն չէր կարող պատերազմ հայտարարել միությանը, քանի որ դա կարող էր վերաճել համաեվրոպական (փաստացի համաշխարհային) պատերազմի[1]։

Նման իրավիճակում գերմանացի և ավստրիացի դիվանագետները դեռևս 1912 թվականի վերջին որոշել էին փլուզել միությունը ներսից։ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում նրանք սերբ թագավորին մղել են պատերազմի Բուլղարիայի և Հունաստանի հետ։ Դա պատճառաբանվել է նրանով, որ Բալկանյան առաջին պատերազմում սերբերը չեն ստացել այն, ինչ ցանկանում էին՝ Ադրիատիկ հասանելիություն, բայց նրանք կարող են դա փոխհատուցել՝ անեքսիայի ենթարկելով Մակեդոնիային և Սալոնիկին։ Այսպիսով, Սերբիան ելք կստանար դեպի Էգեյան ծով։ Միաժամանակ գերմանացիներն ու ավստրիացիները դիվանագիտական աշխատանք են տարել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Բուլղարական կառավարությանը ներշնչվում էր այն, ինչ սերբ կառավարությանը՝ անեքսիայի ենթարկել Մակեդոնիան։ Ավստրո-Հունգարիան այս հարցում Բուլղարիային աջակցություն է խոստացել։ Սակայն բուլղարական կողմի կարծիքը չի փոխվել։ Այն նախկինի պես պնդում էր 1912 թվականի Սերբա-բուլղարական միութենական պայմանագրի բոլոր կետերի խստիվ պահպանումը, որը դրեց Բալկանյան միության հիմքը[1]։

 
Նիկոլա Պաշիչ՝ սերբ քաղաքագետ, դիվանագետ, Սերբիայի վարչապետ

Սերբերը համաձայնել են գերմանացի և ավստրիացի դիվանագետների հետ։ Ապագա պատերազմն արդեն մայիսին լրջորեն քննարկվել է երկրի սկուպշչինայում։ Այդ ընթացքում Հունաստանը, որը չէր ցանկանում ուժեղացնել Բուլղարիան և արդեն ընդհանուր սահման ուներ Սերբիայի հետ, 1913 թվականի հունիսի 1-ին Սերբիայի հետ ստորագրեց միութենական հակաբոլգարական պայմանագիր։ Հույներն ու սերբերը ընդհանուր շահեր են ունեցել Բալկաններում ՝ առաջին հերթին՝ տարանցիկ առևտուրը։ Ռուսական կայսրությունը, որի հովանու ներքո ստեղծվեց Բալկանյան միությունը, դեմ էր դրա փլուզմանը։ Ռուսաստանի կառավարությունը կոչ է արել խաղաղ կարգավորել հարցը։ Նախատեսվում էր հրավիրել բոլոր «հետաքրքրված կողմերի» խորհրդաժողով, որտեղ կսահմանվեին նոր սահմաններ։ Իրավիճակը խորանում էր երիտթուրքերի ռևանշիզմով, ովքեր ցանկանում էին վերադարձնել կորցրած տարածքները[1]։

1913 թվականի ամռան սկզբին Սերբիայում տեղի ունեցավ կառավարության և հասարակության բոլոր շերտերի արմատականացումը[1]։ Սկսվել է բռնի «սերբացում» թուրքերի կողմից գրավված շրջաններում՝ հյուսիս-արևմտյան Մակեդոնիայում և Կոսովոյում[2]։ Ընդլայնվեցին շովինիստական գաղափարները, հունիսի վերջին ինքը՝ Սերբ թագավորը, սկսեց կոչ անել առավելագույնս ընդլայնել պետության սահմանները։ Ձևավորվել է «սև ձեռք» ծայրահեղ արմատական խմբավորումը։ Այն ծագել է սերբական հակահետախուզության աջակցությամբ և վերահսկում էր սերբական կառավարության մեծ մասը։ Նրանից վախենում էր Կարագեորգիևիչը։ Ներքաղաքական իրավիճակը սրվել է նրանով, որ Սերբիայի կառավարության մի մասը՝ Նիկոլա Փաշիչի գլխավորությամբ, համաձայն չէր «Սև ձեռքի» քաղաքականության հետ։ Թերթերում սկսեցին հայտնվել հոդվածներ «Փաշիչի գրասենյակի հայրենիքի կառավարական դավաճանության» մասին[2]։

Պլաններ և ուժերԽմբագրել

Զորքերի կենտրոնացումԽմբագրել

 
Ալեքսանդր I Կարագեորգիևիչ՝ Բալկանյան պատերազմների տարիներին եղել է սերբական գահի ժառանգորդը։ Անձամբ գլխավորել է 1-ին սերբական բանակը:

Բալկանյան առաջին պատերազմի ավարտին Բուլղարիայում ձևավորվեց 4-րդ բանակը, իսկ պատերազմից հետո՝ 5-րդ բանակը։ Երկուսն էլ հանդես էին գալիս 1-ին, 2-րդ և 3-րդ բանակներին հավասար։ Փաստորեն, Բուլղարիայի զորքերում Թուրքիայի հետ վերջին պատերազմից հետո ոչինչ չի փոխվել։ Ապագա ճակատի՝ Սերբ-բուլղարական սահմանի մոտ՝ Բուլղարիան երկար ժամանակ էր ձգում զորքերը, քանի որ նրանք Չաթալջայից շատ հեռու էին գտնվում[1]։

Սերբական զորքերը՝ հակաբուլղարական միության գլխավոր հարվածային ուժը, ձգվել են Բուլղարիայի հետ ամբողջ սահմանի երկայնքով։ Ընդհանուր առմամբ Սերբիան ուներ երեք բանակ և երկու ինքնուրույն ջոկատ։ Սերբական զորքերի կազմում են նաև Չեռնոգորիայի զորքերը, որոնց մի մասն ընդգրկվել է հրամանատար Ալեքսանդր Կարագեորգիեւիչի 1-ին բանակի կազմում։ Սերբական զորքերի ևս մեկ մաս Սկոպիեում մնացել է որպես պահեստազորային։ Նույն քաղաքում տեղակայված է հակաբուլղարական ուժերի գերագույն հրամանատարության շտաբը[1]։

Չեռնոգորիայում Առաջին Բալկանյան պատերազմից հետո զորքերը հասցրել են զորացրվել, այդ պատճառով կրկին զորահավաք Է հայտարարվել։ Սերբիայում և Բուլղարիայում լրացուցիչ զորահավաք է անցկացվել՝ ուժերը համալրելու համար[1]։ Հունիսի 23-27-ը երկու երկրների զորքերը վարժվել են ընդհանուր սահմանին։ Հունիսի 28-ին նրանք մտել են շփման մեջ, այդ ժամանակ էլ սկսվել է դիվանագիտական ճգնաժամ նախկին Բալկանյան միության և Ռուսական կայսրության երկրների միջև, որը ձգտում էր հակամարտությունը կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով։ Նույն օրը Պետերբուրգում նշանակված էր վիճելի տարածքների պատկանելության շուրջ բանակցությունների ամսաթիվ, սակայն բանակցությունները տապալվեցին պատերազմով։

ՊլաններԽմբագրել

Բուլղարական հրամանատարությունը ծրագրել էր հարձակվել հակառակորդի վրա հարավում և փակել Սերբիայի ու Հունաստանի միջև հաղորդակցությունը։ Այնուհետև բուլղարացիները ցանկանում էին հարձակվել Սկոպիեյի վրա և հետո ամբողջությամբ գրավել Մակեդոնիան։ Գրավված տարածքներում նախատեսվում էր հիմնել բուլղարական վարչություն և քարոզչություն իրականացնել տեղի բնակչության շրջանում։ Ինչպես սպասվում էր, տեղի բնակչությունը պետք է աջակցեր բուլղարական բանակին։ Այնուհետև Բուլղարիայի կառավարությունը ցանկանում էր զինադադար առաջարկել հակառակորդներին և դիվանագիտական բանակցություններ սկսել։ Երկրի կառավարությունը կարծում էր, որ Սկոպիեյի գրավումից հետո, Սերբիան ճնշման տակ կհամաձայնի բուլղարացիների բոլոր պայմաններին[1]։

Սերբերը պատերազմի նախօրեին ոչ մի հատուկ ծրագիր չեն մշակել։ Միայն հուլիսի սկզբին, երբ սկսվեց պատերազմը և Սերբական զորքերը առաջ էին շարժվում Բուլղարիայի խորքը, Սերբական և հունական կառավարությունները որոշեցին պատերազմն ավարտել դիվանագիտության օգնությամբ։ Նախատեսվում էր պահել բուլղարացիների հարձակումն ամբողջ ճակատում, ընդ որում՝ մեղադրելով Բուլղարիային միութենական պայմանագրերի խախտման մեջ՝ այդպիսով մեկուսացնելով նրան։

Ռազմական գործողությունների ընթացքԽմբագրել

Բուլղարական զորքերի հարձակումԽմբագրել

Հունիսի վերջին օրերին սահմանին իրավիճակը սրվել է։ 1913 թվականի հունիսի 29-ին առավոտյան ժամը 3-ին բուլղարական զորքերը առանց տեղեկացնելու հարձակում են գործել մակեդոնական սահմանի հատվածի մոտ։ Սերբիայի համար դա անակնկալ էր, քանի որ վերջինս սպասում էր Սանկտ Պետերբուրգում բանակցությունների մեկնարկին։ Բրիտանացի դիվանագետ Ջորջ Բյուկենենը, պատերազմի սկզբի մասին հայտարարել է «Բուլղարիան պատասխանատու էր թշնամական գործողություններ սկսելու համար, Հունաստանն ու Սերբիան միանգամայն արժանացել են կանխամտածված սադրանքի մեղադրանքին»։

Սկզբում բուլղարացիները գրոհում էին միայն 4-րդ բանակի 5 դիվիզիաները մակեդոնական ճակատում և 2-րդ բանակը Սալոնիկի ուղղությամբ[1]։ 4-րդ բանակի մասերը ներխուժել են Զլետու գետը՝ ամբողջությամբ ջախջախելով այնտեղ գտնվող սերբական զորքերը, և բաժանվել երկու մասի՝ առաջինը հարձակվել է սերբերի վրա Կրիվոլակի մոտ, երկրորդը՝ Իշտիբի մոտ։ Հարձակումը հաջող և անսպասելի էր, բայց Սերբական 1-ին բանակը, որը գտնվում էր Զլետայից 10 կմ հեռավորության վրա, հասցրել է արձագանքել հակառակորդի սահմանն անցնելուն և ընդառաջ գնալ բուլղարացիներին։

Նույն օրը երեկոյան՝ ժամը 19:00-ին, բուլղարական 2-րդ բանակը նույնպես հարձակում սկսեց Սալոնիկի ուղղությամբ։ Հզոր հարվածով ոչնչացվել են հույների բոլոր առաջադեմ մասերը, ողջ մնացածները նահանջել են։ Բուլղարիայի 2-րդ բանակի 11-րդ դիվիզիայի մասերը դուրս են եկել Էգեյան ծովի ափ ՝ բուլղարա-հունական սահմանի մոտ և Ստրումա գետի մոտ։ Բուլղարացիների ավելի մասշտաբային հարձակմանը խանգարել է սերբական հրետանին։ Դրանից Սալոնիկում կրակ է բացվել բուլղարական ուժերի վրա, բուլղարացիները չեն գրոհել։ Հունիսի 30-ին սերբերի, հույների և չերնոգորեցիների հետ բացթողումը պաշտոնապես պատերազմ է հայտարարել Բուլղարիային։ Հունաստանի թագավոր Կոնստանտին I-ը, որն անձամբ գլխավորել է ողջ հունական բանակը, հրամայել է իր զորքերին անցնել հակահարձակման։ Մինչդեռ Պիրոտ քաղաքի վրա հարձակման էին գնացել 1-ին և 5-րդ բուլղարական զորքերը։ Հարձակումն ավարտվել է, զորքերը կանգնեցվել են սերբերի կողմից[1]։ Հուլիսի 2-ին հակաբուլղարական միությունն իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը, և Սերբ-հունական զորքերը սկսել են աստիճանաբար հարձակվել հակառակորդի դիրքերի վրա։ Սերբերի մոտ գերի են ընկել բուլղարական առանձին զորամասեր ու հրետանի։ Այսպես, Վելեսի մատույցներում հաջողվել է գրավել բուլղարացիների 7 դիվիզիա՝ ամբողջ կազմով։ Զլետի մոտ սերբերին նույն օրը հաջողվել է կանգնեցնել հակառակորդի ուժերի հարձակումը, իսկ գիշերը բուլղարական զորքերի զգալի մասը շրջափակվել և ոչնչացվել է հզոր հրետանային կրակով[1]։ Ոչխարի դաշտում շրջապատված է եղել 4-րդ բուլղարական բանակի զգալի մասը։

Ճակատամարտ Կիլկիսի մոտԽմբագրել

 
Քանդված Կիլկիսը բուլղարական լուսանկարում, որն արվել է 1913 թվականին

Քանի որ բուլղարացիների բոլոր հիմնական ուժերը հունական ճակատում գտնվել են Կիլկիսի մոտ, հունական հրամանատարությունը որոշել է ջախջախել դրանք։ Դրա համար կարճ ժամկետում պլան է մշակվել, որի համաձայն բուլղարական բանակի ձախլանգային մասերը պետք է ձերբակալվեին հույների երեք դիվիզիաների կողմից, մինչդեռ հունական զորքերի չորս կենտրոնական ստորաբաժանումները պետք է գրոհեին հակառակորդի կենտրոնը Կիլկիսում։ Այդժամ 10-րդ հունական դիվիզիան պետք է հյուսիսից շրջեր Դոյրանի լիճը և, կապվելով սերբական բանակի հետ, համատեղ գործեր։ Փաստորեն, ծրագիրը ենթադրում էր շրջափակել բուլղարական զորքերի օղակն ու ոչնչացնել։ Հույները գերագնահատել բուլղարացիների ուժերը, համարելով, որ նրանք ունեն ոչ պակաս, քան 80 000 զինվոր և 150 զենք։ Իրականում, բուլղարացիները մի քանի անգամ ավելի քիչ էին, ընդամենը 35 000 զինվոր[1]։

Հուլիսի 2-ին վերսկսվել են մարտերը հույների և բուլղարացիների միջև։ Առաջին հարձակումն է սկսել 10-րդ հունական դիվիզիայի ձախ հատվածը։ Այն հատել է Վարդար գետը, որոշ հատվածներ գրոհել են Գավգելիին, ինչպես նաև չնախատեսված մարտի են բռնվել բուլղարական զորքերի հետ։ Աջ հատվածում նույնպես սկսվել է 1-ին և 6-րդ դիվիզիաների հարձակումը։ Մարտը շարունակվել է ամբողջ գիշեր, իսկ հուլիսի 3-ին հույները մոտեցել են Կիլքիսին և փորձել գրավել քաղաքը։ Երեկոյան կենտրոնի և աջ թևի բուլղարական զորքերը նահանջել են դեպի սահման։ Բուլղարական զորքերի ձախ թևը շարունակում էր պաշտպանությունը մինչև հաջորդ օրը։ Հուլիսի 4-ին հույները ստպված են եղել նահանջել հակառակորդի զորքերին։ 10-րդ և 5-րդ հունական դիվիզիաներից հետո միավորվել են ձախլանգային խմբում և միասին սկսել հետապնդել բուլղարացիներին[1]։

Հունական բանակի հակահարձակումԽմբագրել

 
Վասիլի II Բոլգարաբոյցը մեդալի վրա՝ ի հիշատակ հունական բուլղարական բանակի նկատմամբ երկրորդ Բալկանյան պատերազմի հաղթանակների. Նկարիչ Գ. Յակովիդիսի աշխատանքը:
 
Բուլղարական զորքերի մակեդոնաօդրինյան կորպուսը, որն ամբողջությամբ բաղկացած է կամավորներից
 
Հունական նավատորմի դեսանտ Կավալայում, 1913 թվական: Նկարիչ Վ. Խաձիսի աշխատանքը:

Հուլիսի 6-ին բուլղարական զորքերը փորձել են Դոյրանի մոտ անցնել հակահարձակման, սակայն հետ են մղվել և նահանջը վերսկսվել է։ Բուլղարացիները փորձել են ամրապնդվել Բելաշիցկի լեռնանցքում։ Տեղանքը լեռնային էր, իսկ օրը շատ շոգ, հույները դժվարանում էին հրետանի տեղակայել։ Չնայած դրան, նրանք կարողացել են հարվածել բուլղարացիներին դիրքերից, լեռնանցքը գրավվել է, թեև մեծ կորուստներով[1]։

Հուլիսի 7-ին հույները մտել են Ստրումիցա։ Մինչդեռ նահանջած ձախակողմյան բուլղարական դիվիզիան իր կողմ է բերել երեք հույնի, ինչի շնորհիվ հեշտացրել է Կենտրոնական բուլղարական դիվիզիայի դիմադրությունը հույներին։ Երեք օր շարունակ նա դիմադրում էր իր վրա ուղարկված զորքերին, բայց նույնպես ստիպված էր նահանջել։ Միևնույն ժամանակ, հույները դիմադրություն են ցույց տվել Վետերինի՝ Ստրումայի արևմտյան ափին։ Հուլիսի 10-ին դիմադրությունը կոտրվել է, և բուլղարական զորքերը դուրս են եկել արևելյան շրջաններ։ Բուլղարացիները չէին կարող հաղթանակի հույս ունենալ, քանի որ նրանց բանակը թուլացել և բարոյալքվել էր, իսկ հակառակորդը թվաքանակով գերազանցում էր բուլղարական զորքերին[1]։

Հուլսիսի 11-ին Կոնստանտին թագավորի բանակը կապվել է սերբական 3-րդ բանակի հետ։ Նույն օրը հույները ծովից իջել են Կավալա, որը 1912 թվականից պատկանում էր Բուլղարիային։ Հույներին հաջողվել է գրավել Սերեն, իսկ հուլիսի 14-ին նրանք գրավել են Դրաման[1]։ Հունական բանակը գրոհել է հյուսիսում և հուլիսի 8-18-ը մարտեր է վարել Կրեսնենի կիրճի համար՝ անմիջական սպառնալիք ստեղծելով Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի համար։

Ռումինիայի և Օսմանյան կայսրության միջամտությունը հակամարտությանըԽմբագրել

 
Ռումինական զորքերը Բուլղարիա ներխուժման ժամանակ հատում են Դանուբը Զիմնիցայի մոտ

Ռումինիայի թագավորությունը դեռևս Բալկանյան առաջին պատերազմի ժամանակ ճնշում էր գործադրում Բուլղարիայի վրա՝ սպառնալով միջամտել հակամարտությանը Թուրքիայի կողմից։ Նա պահանջում էր Հարավային Դոբրոդուժայի սահմանագիծը փոխել իր օգտին։ Երկրորդ Բալկանյան պատերազմի սկսվելուց հետո ռումինական ղեկավարությունը վախենում էր բաց թողնել հարձակողական նախաձեռնությունը, ուստի պատրաստվում էր Բուլղարիա ներխուժելուն[1]։

1908 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ երիտթուրքական հեղաշրջում, երիտթուրքերի իշխանության գալով երկրում գերիշխեց ռևանշիզմի գաղափարախոսությունը։ Օսմանյան կայսրությունը Լոնդոնի հաշտության պայմանագրի ստորագրումից հետո չէր կարող վերադարձնել Եվրոպայում կորցրած բոլոր տարածքները, այդ պատճառով էլ օգտվում է երկրորդ Բալկանյան պատերազմից՝ Պետրոյի կորուստները մասնակի փոխհատուցելու համար։ Փաստորեն սուլթանը ռազմական գործողություններ սկսելու որևէ հրաման չի տվել, երկրորդ ճակատի բացման նախաձեռնողը Էնվեր փաշան է՝ երիտթուրքերի առաջնորդը։ Գործողության հրամանատար է նշանակվել Իզեթ փաշան[1]։

Հուլիսի 12-ին թուրքական ուժերը հատել էին Մարիցու գետը։ Նրանց ավանգարդը բաղկացած էր հեծելազորի մի քանի մասերից, որոնց թվում էր քրդերից բաղկացած մի անկանոն խումբ։ Միաժամանակ, հուլիսի 14-ին ռումինական բանակը հատել է Ռումինա-բուլղարական սահմանը Դոբրուջի շրջանում և Սև ծովի երկայնքով ուղևորվել Վառնա։ Ռումինացիները սպասում էին դաժան դիմադրության, բայց նման բան չկար։ Ավելին, ռումինական հեծելազորի երկու կորպուսներն առանց դիմադրության մոտենում էին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիային։ Ռումինացիներին գրեթե դիմադրություն չի ցուցաբերվել, քանի որ հակառակորդի բոլոր զորքերը գտնվում էին երկրի արևմուտքում՝ Սերբա-բուլղարական և հունա-բուլղարական ճակատներում։ Միևնույն ժամանակ, հաջորդ մի քանի օրերի ընթացքում թուրքերի կողմից Արևելյան Թրակիայում ոչնչացվել են բուլղարացիների բոլոր ուժերը, իսկ հուլիսի 23-ին Օսմանյան կայսրության ուժերը տիրացել են Էդիրնե քաղաքին[1]։ Արևելյան Թրակիայի թուրքերը տիրացել են ընդամենը 10 անցումների։

Հուլիսի 29-ին բուլղարական կառավարությունը, հասկանալով իրավիճակի անելանելիությունը, զինադադար է ստորագրել։ Դրանից հետո Բուխարեստում խաղաղ բանակցություններ են սկսվել։

Նոր վիճելի տարածքներԽմբագրել

 
Մեհմեդ V, թուրք Սուլթան. Օսմանյան կայսրության ղեկավար Բալկանյան պատերազմների տարիներին

Համաձայնագրի շնորհիվ Սերբիայի տարածքն ավելացել է մինչեւ 87 780 կմ2, կցված հողերում բնակվում էր 1 500 000 մարդ[3]։ Հունաստանը ավելացրել է իր ունեցվածքը 108 610 կմ2, իսկ բնակչությունը աճել է 2 660 000-ից մինչև 4 363 000 մարդ։ 1913 թվականի դեկտեմբերի 14-ին, թուրքերից և բուլղարացիներից ետ վերցրած տարածքներից բացի, Հունաստանն անցավ Կրետե[3]։ Ռումինիան ստացել է Հարավային Դոբրուջան՝ 6960 կմ2 մակերեսով և 286 000 բնակչությամբ։

Չնայած զգալի տարածքային կորուստների, Բուլղարիայի կազմում մնաց Օսմանյան կայսրությունից հետ վերցրած Թրակիայի կենտրոնական մասը՝ 25 030 կմ2 մակերեսով։ Բուլղարիայի Թրակիայի հատվածում բնակվել է 129 490 մարդ[3]։ Այսպիսով, դա կորսված Բարուջի համար «փոխհատուցում» էր։ Սակայն ավելի ուշ Բուլղարիան կորցրեց նաև այդ տարածքը։

Բալկանյան թերակղզում դեռևս Առաջին Բալկանյան պատերազմից ի վեր բազմաթիվ չլուծված տարածքային հարցեր են մնացել։  Այսպես, մինչև վերջ չէին որոշվել Ալբանիայի սահմանները, Հունաստանի և Օսմանյան կայսրության միջև վիճելի էին մնում Էգեյան ծովի կղզիները։ Շկոդերի կարգավիճակը ընդհանրապես չի որոշվել։ Քաղաքում նախկինի պես գտնվում էր մեծ տերությունների՝ Ավստրո-Հունգարիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի խոշոր զորակազմը, ինչպես նաև դրան հավակնում էր Չեռնոգորիան։ Սերբիան, պատերազմի ընթացքում կրկին չհասավ դեպի ծով մուտք գործելու, ցանկանում էր անեքսիայի ենթարկել Ալբանիայի հյուսիսը, ինչը հակասում էր Ավստրո-Հունգարիայի և Իտալիայի քաղաքականությանը[4][3]։

Առաջին համաշխարհային պատերազմԽմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի պայմանագիրը լրջորեն փոխել է քաղաքական իրավիճակը Բալկաններում։ Բալկանյան միության վերջնական փլուզմանը աջակցել են Գերմանական կայսրությունն ու Ավստրո-Հունգարիան։ Բուլղարիայի թագավոր Ֆերդինանդ I-ն դժգոհ էր պատերազմի նման ավարտից։ Ինչպես պնդում են, պայմանագրի ստորագրումից հետո նա արտասանել է «Ma vengeance sera terrible» արտահայտությունը։ Իր հերթին, Երկրորդ Բալկանյան պատերազմում Սերբիան կորցրեց Ռուսաստանի աջակցությունը, բայց զգալիորեն ուժեղացավ։ Ավստրո-Հունգարիան վախենում էր իր սահմաններում ուժեղ պետության առաջացումից, որը Բալկանյան պատերազմներում Բուլղարիայի և Թուրքիայի պարտությունից հետո կարող էր դառնալ ուժեղագույն տերություն Բալկաններում։ Բացի այդ Վոյեվոդինայում, որը պատկանում էր ավստրիական թագին, ապրում էին մեծ թվով սերբեր։ Վախենալով Վոյեվոդինայի տարանջատումից, և ապա կայսրության լիակատար փլուզումից, Ավստրո-Հունգարիայի կառավարությունը առիթ էր փնտրում սերբերի դեմ պատերազմ հայտարարելու[1][3][4]։

Այդ ընթացքում Սերբիան արմատականանում էր։ Միանգամից երկու պատերազմներում հաղթանակներն ու պետության կտրուկ ուժեղացումը ազգային վերելք են առաջացրել։ 1913 թվականի վերջին Սերբական զորքերը փորձ արեցին գրավել Ալբանիայի մի մասը, սկսվեց Ալբանական ճգնաժամ, որը ավարտվեց Սերբիայի զորքերի դուրսբերմամբ նորաստեղծ պետությունից։ Միաժամանակ, Սերբական հակահետախուզության հովանու ներքո պատերազմների ընթացքում ձևավորվել է «սև ձեռք» խմբավորումը, որը վերահսկում էր իշխանության գրեթե բոլոր մարմինները[2]։

 
Ֆերդինանդ I, Բուլղարիայի թագավոր

Խմբավորման մի մասը, որը հայտնի է որպես «Մլադա Բոսնա», գործել է Բոսնիայում և իր առջև նպատակ է դրել այն հեռացնել Ավստրո-Հունգարիայից[2]։ 1914 թվականին «սև ձեռքի» աջակցությամբ Սարաևոյի սպանություն է կատարվել[2]։ Ավստրո-Հունգարիան վաղուց առիթ էր փնտրում ոչնչացնելու միակ պետությունը Բալկաններում, որը միաժամանակ խանգարում էր Գերմանիային մուտք գործել Մերձավոր Արևելք՝ Սերբիա[4]։ Այդ պատճառով նա վերջնագիր է ներկայացրել Սերբական կողմին, որից հետո սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը։

Նոր պատերազմում ռևանշիստական Բուլղարիան կանգնել է Ավստրո-Հունգարիայի և Գերմանիայի կողմը։ Նրա կառավարությունը ցանկանում էր պետությունը վերականգնել 1913 թվականի մայիսի սահմաններում, դրա համար պետք էր կրկին հաղթել Սերբիային։ Սկսված համաշխարհային պատերազմը Բալկաններում մեծ փոփոխությունների է հանգեցրել, քան նախորդ երկու Բալկանյան երկրները։ Այսպիսով, երկրորդ Բալկանյան պատերազմն ունի հեռուն գնացող անուղղակի հետևանքներ[1]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 Балканская война. 1912—1913 гг. — М.: Издание Товарищества издательского дела и книжной торговли Н. И. Пастухова, 1914.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Крсто Којовић. Црна књига. Патње Срба Босне и Херцеговине за време светског рата 1914—1918 године / Војислав Беговић. — Београд: Чигоја штампа, 1996.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Anderson, Frank Maloy and Amos Shartle Hershey. Handbook for the Diplomatic History of Europe, Asia, and Africa 1870—1914. — Washington D.C.: National Board for Historical Service, Government Printing Office, 1918.
  4. 4,0 4,1 4,2 Могилевич А. А., Айрапетян М. Э. На путях к мировой войне 1914—1918. — Л., 1940.

ԳրականությունԽմբագրել

ՌուսերենումԽմբագրել

ԳրքերԽմբագրել

  • Бьюкенен Д. У. Мемуары дипломата. — М., 2001. — ISBN 5-1700-8824-8
  • Мерников А. Г., Спектор А. А. Всемирная история войн. — Минск, 2005.
  • Петросян Ю. А. Османская империя: могущество и гибель. Исторические очерки. — М., 1990.
  • Писарев Ю. А. Великие державы и Балканы накануне Первой мировой войны. — М., 1986.
  • Троцкий Л. Сочинения. — Москва-Ленинград, 1926. — Т. 6.
  • Хальгартен Г. Империализм до 1914 года. Социологическое исследование германской внешней политики до Первой мировой войны. — М., 1961.
  • Балканские народы и европейские правительства в XVIII — начале XX в. — М.: Документы и исследования, 1982.

ՀոդվածներԽմբագրել

  • Виноградов В. Н. Об исторических корнях «горячих точек» на Балканах // Новая и новейшая история. — 1993. — № 4.
  • Котов Б. С. Межсоюзническая война лета 1913 года в восприятии русского общества (по материалам прессы) // Новая и новейшая история. — 2015. — № 3.
  • Поповски В. Историко-правовое и политическое значение Берлинского договора 1878 г. для Македонии // Вопросы истории. — 1997. — № 5.

ԱնգլերենԽմբագրել

  • Erickson Edward, Bush Brighton. Defeat in Detail: The Ottoman Army in the Balkans, 1912—1913. — Greenwood Publishing Group, 2003. — ISBN 0275978885
  • Hall Richard. The Balkan Wars, 1912—1913: Prelude to the First World War. — Routledge, 2000. — ISBN 0415229464
  • Jacob Gould Schurman. The Balkan Wars 1912 To 1913. — Kessinger Publishing, 2004. — ISBN 1419153455
  • Joll J. The Origins of the First World War. — London, 1984.

Արտաքին հղումներԽմբագրել