Ռոբերտ քոլեջ

Ստամբուլի մասնավոր դպրոց

Ռոբերտ Կոլեզ, հիմնադրվել է 1869 թվականին Կոստանդուպոլսում, ամերիկացի մեծահարուստ Քրիստոֆեր Ռոբերտի նվիրատվությամբ, միսիոներ Ս․ Հեմլինի նախաձեռնությամբ Համարվել է Նյու Յորքի համալսարանի ճյուղը։

Ռոբերտ քոլեջ
Դիմանկար
Կայքwebsite.robcol.k12.tr
Robert College Վիքիպահեստում

ՆպատակԽմբագրել

Նպատակն էր այլազգիներից պատրաստել կադրեր, որոնք ունենան ամերիկյան կողմնորոշում և ձգտեն տարածել նրա կրոնական ու քաղաքական ազդեցությունն Արևելքում։ Նախապատրաստական բաժնում ուսման տևողությունը 3 տարի էր, գիմնազիականում՝ 5, համալսարանականում՝ 4 (ուներ արվեստների ու գրականության, գիտությունների ու մեքենագիտության մասնաճյուղեր)։

Շրջանավարտները ստանում էին «պսակավոր արվեստից»,«պսակավոր գիտութեանց», «մագիստրոս արվեստից» կոչումներ։

ՈւսուցումԽմբագրել

Ուսուցումը անգլերեն էր, սակայն յուրաքանչյուր ուսանող պարտավոր էր ուսումնասիրել նաև իր մայրենի լեզուն, ազգությունն, դպրությունն ու պատմությունը։ Սովորում էին 35 ազգերի ներկայացուցիչներ, գերակշռում էին հայերը, բուլղարացիներն ու հույները։

ՇրջանավարտներԽմբագրել

1869-1904 թվականներին ունեցել է 448 շրջանավարտ, որից հայ՝ 152-ը, բուլղարացի՝ 169-ը, հույն՝ 53-ը։ Ռոբեռտ Կոլեզին կից գործել է «Հայ սանուց միությունը», որը հրատարակել է «Միություն» խորագրով ձեռագիր թերթը։ Փակվել է 1933 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։