Վասիլ Լևսկիի անվան ազգային ռազմական համալսարան
Վասիլ Լևսկիի անվան ազգային ռազմական համալսարան (բուլղար․՝ Национален военен университет "Васил Левски"), բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություն Բուլղարիայում, որը տեղակայված է Վելիկո Տիռնովոյում։ Թեև բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակը ստացել է 1924 թվականին, համալսարանը 1878 թվականին հիմնադրված Ռազմական ուսումնարանի ժառանգորդն է, որը դարձնում է իրեն Բուլղարիայի ամենահին ԲՈՒՀը։ Համալսարանը կրում է բուլղարացի քաղաքական գործիչ, հեղափոխական, Բուլղարիայի ազգային-ազատագրական շարժման մասնակից և Բուլղարիայի ազգային հերոս Վասիլ Լևսկիի անունը։
Վասիլ Լևսկիի անվան ազգային ռազմական համալսարան Национален военен университет "Васил Левски" | |
---|---|
Տեսակ | ռազմական ակադեմիա, համալսարան և դպրոց |
Նախկին անվանումներ | Ռազմական ուսումնարան, Վասիլ Լևսկիի անվան ժողովրդական ռամզական ուսումնարան, Բարձրագույն ռազմական համազորային ուսումնարան |
Հիմնադրված է | նոյեմբերի 26, 1878 և 1878[1] |
Անվանված է | Վասիլ Լևսկի |
Երկիր | Բուլղարիա |
Տեղագրություն | Վելիկո Տիռնովո |
Կայք | nvu.bg |
Vasil Levski National Military University Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԴեռ 1878 թվականի ամռանը Բուլղարիայի ռուսական ժամանակավոր կառավարությունը Պլովդիվում սկսել է ռազմական ուսումնարանի ստեղծման նախապատրաստումը[2]։ 1878 թվականի սեպտեմբերի 6-ին ռուսական գվարդիայի կապինակ Նիկոլայ Նիկոլաևիչ Ֆլեյշեր հրապարակյել է ուսումնարանի № 1 հրամանը։ Բեռլնինյան տրակտատի ստորագրումից հետո նոյեմբերի 19-ին ուսումնարանը տեղափոխվել է Սոֆիա, որտեղ 1878 թվականի նոյեմբերի 26-ին կայացել է ռազմական ուսումնական հաստատության օծումը և պաշտոնական բացումը։ Այսօր այդ ամսաթիվը համալսարանի պաշտոնական տոնն է։ Սկզբնապես ուսումնարանը տեղակայվել է նախկին թուրքական հիվանդանոցում, որտեղ այժմ գտնվում է Կենտրոնական ռազմական ակումբը։ 1892 թվականին այն տեղափոխվում է քաղաքի հարավարևելյան հատվածում գտնվող հատուկ կառուցված շենք, որում այսօր տեղակայված է Ռակովսկու անվան ռազմական ակադեմիան։ Ռազմական ուսումնարանը Բուլղարիայի բանակի կյանքում կարևոր դեր է խաղացել, քանի որ նրանում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին բանակում ծառայող գրեթե բոլոր սպաները պատրաստվել են այնտեղ։
1924 թվականին ուսումնարանը ստացել է մասնագիտացված համալսարանի կարգավիճակ։ 1945 թվականին այն անվանափոխվել է Վասիլ Լևսկիի անվան ժողովրդական ռամզական ուսումնարան։ 1946 թվականին նրանից առանձնացել է Գեորգի Բենկովսկիի անվան ժողովրդական ռազմա-օդային ուսումնարանը, իսկ 1948 թվականին՝ Գեորգի Դիմիտրովի անվան ժողովրդական ռազմա-հրետանային ուսումնարանը։ 1958 թվականին Ժողովրդական ռամզական ուսումնարանը Սոֆիայից տեղափոխվել է Վելիկո Տիռնովո։ 2002 թվականին այդ երեք հիմնական ռազմական ուսումնարանները կրկին միավորվել են Վասիլ Լևսկիի անվան ազգային ռազմական համալսարանի մեջ։
Սոֆիայի ռազմական ուսումնարանի պետեր
խմբագրելԿոչումները համապատասխանում են զբաղեցրած պաշտոնի շրջանին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք (բուլղ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլ Լևսկիի անվան ազգային ռազմական համալսարան» հոդվածին։ |