Ժան Բատիստ Պրևո դը Սանսակ, մարկիզ դը Տրավերսե (ռուս.՝ Иван Иванович де Траверсе. հուլիսի 24, 1754(1754-07-24)[1], Մարտինիկա, Ֆրանսիա - մայիսի 19, 1831(1831-05-19)[1][2][3], Luzhsky Uyezd, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն [4]), ռուսական ծովակալ, 1811–1828 թվականներին Ռուսաստանի նավատորմի նախարար, ֆրանսիացի էմիգրանտ։

Իվան Տրավերսե
ֆր.՝ Jean-Baptiste Prévost de Sansac, marquis de Traversay
հուլիսի 24, 1754(1754-07-24)[1] - մայիսի 19, 1831(1831-05-19)[1][2][3] (76 տարեկան)
ԾննդավայրՄարտինիկա, Ֆրանսիա
Մահվան վայրLuzhsky Uyezd, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ֆրանսիա
ԶորատեսակՌուսական կայսրության նավատորմ
Կոչումծովակալ
Մարտեր/
պատերազմներ
նապոլեոնյան պատերազմներ
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան և Սուրբ Լյուդովիկոսի շքանշանի ասպետ

Կենսագրություն

խմբագրել

Ծագում

խմբագրել

Ազնվական ընտանիքից էր։ Ծնվել է ֆրանսիական Կարիբյան Մարտինիկա մարզում, որտեղ ծառայում էր նրա հայրը, ով նավատորմի սպա էր: Մայրը սերում էր տեղի շաքարեղեգագործների ընտանիքից[5]։

Ծառայություն Ֆրանսիայում և Ամերիկայում

խմբագրել

1765 թվականին սովորել է Ռոշֆորի, ապա Բրեստի ծովային դպրոցում [6] ։ Առևտրային նավերի վրա մի քանի տարի անցկացնելուց հետո 1777 թվականին նա ծառայության է անցել ֆրանսիական նավատորմում։ Այն բանից հետո, երբ Ֆրանսիան պաշտոնապես մտավ Ամերիկյան հեղափոխական պատերազմի մեջ, նա, ի թիվս այլոց, մասնակցեց կռիվներին ծովակալ Շառլ դ՛Էստենի հրամանատարությամբ։ 1781 թվականին աչքի ընկավ Չեզափիքի վճռորոշ ճակատամարտում, որտեղ ֆրանսիական նավատորմի հրամանատար ծովակալ դը Գրասին զգուշացրեց մոտեցող անգլիական նավերի մասին[7]։ Ֆրանսիա վերադառնալուց հետո ստացավ առաջին դասի կապիտանի կոչում։

Ծառայություն և կարիերա Ռուսաստանում

խմբագրել

Երբ Ֆրանսիայում բռնկվեց հեղափոխությունը (1789), նավատորմի՝ ազնվական ծագում ունեցող սպաների մեծ մասը հայտնվեց հանրապետական նոր կառավարության իրական կամ ենթադրյալ հակառակորդների շարքում և ստիպված եղավ արտագաղթել [7]։ Հեղափոխական թոհուբոհի ժամանակ դը Տրավերսեն, կայսրուհի Եկատերինա II- ի խնդրանքով, 1791 թվականին եկավ Ռուսաստան և սկսեց ծառայել ռուսական նավատորմում՝ ստանալով գեներալ-մայորի և ծովային կապիտանի կոչում[5]։ Սկզբում ծառայել է Բալթիկ ծովում, իսկ 1802 թվականին դարձել է Սևծովյան նավատորմի և Սևաստոպոլի կայազորի հրամանատարը [6] [7]։ Ալեքսանդր I ցարից ստացել է ծովակալի կոչում [6]։ Թուրքիայի դեմ պատերազմի ընթացքում՝ 1807 թվականի արշավանքի ժամանակ, նրա հրամանատարությամբ հաջողվեց գրավել Անապան [7]. դա նրա կարիերայի վերջին ակտիվ մարտն էր [5]։ 1809 թվականին ծառայելու կանչվեց նավատորմի նախարարությունում։ Երկու տարի անց նա փոխարինեց ծովակալ Պավել Չիչագովին նույն նախարարության ղեկավարի պաշտոնում[7]։ Ռուսական նավատորմը ղեկավարելիս դը Տրավերսեն վերակազմավորեց Բալթյան նավատորմի կառուցվածքը՝ նավահանգստային կայազորներում պարտադիր կարգով տեղակայելով մշտապես ծառայություն կատարող ռազմանավեր[5], ինչպես նաև սատարեց նավաշինական արդյունաբերության զարգացմանը[6]։ Այդուհանդերձ՝ երբ նա գլխավորեց նախարարությունը, ամբողջությամբ ցանաքում ընթացող Նապոլեոնյան պատերազմների և նավատորմի բյուջեի կրճատման պատճառով Բալթյան նավատորմի ռուսական նավերի անձնակազմերը այնքան հազվադեպ էին ծով դուրս գալիս, որ Ֆինլանդական ծոցի արևելյան հատվածը, Նևա գետը և Կոտլին կղզին, որտեղ տեղի էին ունենում ռազմածովային սակավադեպ զորավարժությունները, սկսեցին կոչել «Մարկիզի ջրափոս» (ռուս.՝ Маркизова лужа. նկատի է առնվել դը Տրավերսեի ազնվականական տիտղոսը), արտահայտություն, որն օգտագործվում է մինչև օրս [5] ։

Տրավերսեի՝ իբրև նախարար պաշտոնավարելու ժամանակաշրջանում կազմակերպվել են խոր ծովային հետազոտական արշավախմբեր, որոնց ընթացքում ռուսները, ի թիվս այլոց, ուսումնասիրել են. Արկտիկայի ( Օտտո Կոտզեբուեի և Ֆերդինանդ Վրանգելի արշավախմբեր) և Անտարկտիդայի ջրերը։ Ալեքսանդր Առաջին ցարի հետ Տրավերսեն նախաձեռնեց ու հովանավորեց Ֆաբիան ֆոն Բելինգսհաուզենի շուրջերկրյա նավարկությունը (1819–1821) [6] [8], որի ժամանակ առաջին անգամ հասան Անտարկտիդա մայրցամաք։ Բելինգսհաուզենը ի պատիվ նախարարի՝ անվանել է մի կղզեխումբ, որը գտնվում է Հարավային Սենդվիչյան կղզիների արշիպելագում [8] ։

Ալեքսանդր I-ի մահից հետո (1825 թ.) Տրավերսեն շարունակել է պաշտոնավարել որպես նավատորմի նախարար՝ ծառայելով նրա իրավահաջորդ Նիկոլայ I ցարին։ 1828 թվականին ծովակալը հրաժարական է տվել [6] ։ Մահացել է 1831 թվականի մայիսի 19-ին Սանկտ Պետերբուրգի նահանգի Լուգա գավառում գտնվող իր կալվածքում՝ Ռոմանշչինայում ( ռուս.՝ Романщина )։

Նա ամուսնացած է եղել երկու անգամ։ Ավագ որդին՝ Ալեքսանդրը (1791–1850) դարձել է ռուսական նավատորմի փոխծովակալ, կրտսերը, ում անունը նույնպես Ալեքսանդր էր (1796–1878), դարձել է ռուսական բանակի գեներալ-մայոր։ Թոռը՝ Լեոնիդ դը Տրավերսեն (1836–1891, Ալեքսանդր Ավագի որդին), նույնպես գեներալ-մայոր էր, ռուս-թուրքական պատերազմի մասնակից [9] [10] ։

Պարգևներ

խմբագրել
  • Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշան (10 հուլիսի 1797)
  • Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան (27 մայիսի 1804)
  • Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան (20 հուլիսի 1807)
  • Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշանին կցվող ադամանդե նշաններ (22 մայիսի 1811)[11]
  • Ադամանդե մատանի՝ ռուսաց կայսր Ալեքսանդր 1-ինի դիմապատկերով (1814)
  • Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշան (30 օգոստոսի 1821)
  • XXX տարվա անթերի ծառայության տարբերանշան (22 օգոստոսի 1828)
  • Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշան (25 դեկտեմբերի 1828)

Արտասահմանյան երկրների

  • Սուրբ Լյուդովիկոսի ֆրանսիական շքանշան (1782)
  • Ֆրանսիայում Ցինցինատիի ուխտի անդամի շքանշան (ԱՄՆ) (1785)
  • Սուրբ Լյուդովիկոսի շվեդական շքանշան (1816)

Գրականություն

խմբագրել
  • «Траверсе». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Сычев, Виталий. «Маркизова лужа». Легенды и правда о российском морском министре маркизе де Траверсе. — Премиум-Пресс. 2014. — 292 с.
  • Шатне, Мадлен дю. Жан Батист Траверсе, министр флота российского. — М., 2003.
  • Шилов Д. Н. Государственные деятели Российской империи. Главы высших и центральных учреждений. 1802—1917. Биоблиографический справочник. — СПб., 2001. — С. 674—676.
  • Макареев М. В., Рыжонок Г. Н. Черноморский флот в биографиях его командующих. Т. 1. — Севастополь, 2004. — С. 50—52.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 Roglo — 1997. — ed. size: 10000000
  4. 4,0 4,1 http://www.rusgeneral.ru/general_t2.html. {{cite web}}: Cite has empty unknown parameters: |imię= and |nazwisko= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |data dostępu= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |język= ignored (օգնություն); Unknown parameter |opublikowany= ignored (|agency= suggested) (օգնություն); Unknown parameter |tytuł= ignored (|title= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.saint-petersburg.com/famous-people/jean-baptiste-marquis-de-traversay/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |data dostępu= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |język= ignored (օգնություն); Unknown parameter |opublikowany= ignored (|agency= suggested) (օգնություն); Unknown parameter |tytuł= ignored (|title= suggested) (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 . ISBN 978-3-642-55226-7. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |autor= ignored (|author= suggested) (օգնություն); Unknown parameter |strony= ignored (|pages= suggested) (օգնություն)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 . ISBN 978-83-778-5155-5. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |data= ignored (|date= suggested) (օգնություն); Unknown parameter |imię= ignored (|first= suggested) (օգնություն); Unknown parameter |miejsce= ignored (|location= suggested) (օգնություն); Unknown parameter |nazwisko= ignored (|last= suggested) (օգնություն); Unknown parameter |strony= ignored (|pages= suggested) (օգնություն); Unknown parameter |tytuł= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |wydawca= ignored (|publisher= suggested) (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 . ISBN 978-0-230-36326-7. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |data= ignored (|date= suggested) (օգնություն); Unknown parameter |imię= ignored (|first= suggested) (օգնություն); Unknown parameter |nazwisko= ignored (|last= suggested) (օգնություն); Unknown parameter |tytuł= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |wydawca= ignored (|publisher= suggested) (օգնություն)
  9. 9,0 9,1 . ISBN 9788362689095. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |imię= ignored (|first= suggested) (օգնություն); Unknown parameter |miejsce= ignored (|location= suggested) (օգնություն); Unknown parameter |nazwisko= ignored (|last= suggested) (օգնություն); Unknown parameter |rok= ignored (|date= suggested) (օգնություն); Unknown parameter |strony= ignored (|pages= suggested) (օգնություն); Unknown parameter |tytuł= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |wydawca= ignored (|publisher= suggested) (օգնություն)
  10. 10,0 10,1 https://wkaliszu.pl/8040383/15_Grob_generala_majora_Leonida_Aleksandrowicza_de_Traverse.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |data dostępu= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |język= ignored (օգնություն); Unknown parameter |opublikowany= ignored (|agency= suggested) (օգնություն); Unknown parameter |tytuł= ignored (|title= suggested) (օգնություն)
  11. Кавалеры императорского ордена Святого Александра Невского, 1725—1917. Биобиблиографический словарь в трёх томах. Т.1. — М., 2009. — С.892.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Տրավերսե» հոդվածին։