Անդրաշ Կովաչ (հունգ.՝ Kovács András, հունիսի 20, 1925(1925-06-20)[1][2][3][…], Chidea, Vultureni, Կլուժ, Ռումինիա - մարտի 11, 2017(2017-03-11)[4][3][5][…], Բուդապեշտ, Հունգարիա[6]), հունգարացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան։ Կոշութի մրցանակի դափնեկիր (1970), Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական արտիստ (1980)։

Անդրաշ Կովաչ
հունգ.՝ Kovács András
Ծնվել էհունիսի 20, 1925(1925-06-20)[1][2][3][…]
ԾննդավայրChidea, Vultureni, Կլուժ, Ռումինիա
Մահացել էմարտի 11, 2017(2017-03-11)[4][3][5][…] (91 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիա[6]
ԿրթությունԲուդապեշտի թատրոնի և կինոյի ակադեմիա (1950)
Քաղաքացիություն Հունգարիա
Գործունեության տարիներ1952-2005
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, համալսարանի դասախոս և ռեժիսոր
Պարգևներ
IMDbID ID 0468454

Կենսագրություն խմբագրել

Անդրաշ Կովաչը ծնվել է 1925 թվականի հունիսի 20-ին Ռումինիայի Կիդյա գյուղում։ 1950 թվականին ավարտել է Թատրոնի և կինոյի բարձրագույն դպրոցը։ Եղել է «Հուննիա» կինոստուդիայի գլխավոր խմբագիր։ 1960 թվականին կատարել է իր դեբյուտը որպես ռեժիսոր՝ նկարահանելով «Տեղատարափ» ֆիլմը։ 1969-1981 թվականներին եղել է Հունգարիայի կինոյի ու հեռուստատեսության բնագավառի աշխատողների միության քարտուղար, 1981 թվականից հետո՝ նույն միության նախագահը։ 1948 թվականից անդամակցել է Հունգարիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությանը։

Անդրաշ Կովաչը 1961-1996 թվականներին նկարահանել է 30 ֆիլմ։ 1968 թվականին նրա «Կորուսյալ սերունդ» ֆիլմը ներակայացվել է Մոսկվայի վեցերորդ կինոփառատոնում[7], 1978 թվականին նրա «Ձիաբուծարանի տերը» (անգլ.՝ A ménesgazda) ֆիլմը ներկայացվել է Բեռլինի 29-րդ կինոփառատոնում[8]։ 1981 թվականին «Ժամանակավոր դրախտ» ֆիլմն արժանացել է Մոսկվայի 12-րդ կինոփառատոնի երկրորդ մրցանակի[9]։ 1985 թվականին «Կարմիր կոմսուհին» ֆիլմը ներկայացվել է Մոսկվայի 14-րդ կինոփառատոնում[10]։

Անդրաշ Կովաչը 1967 թվականին եղել է Մոսկվայի 5-րդ կինոփառատոնի[11], իսկ 1976 թվականին՝ Կաննի 29-րդ կինոփառատոն ժյուրիի անդամ[12]։

Անդրաշ Կովաչը մահացել է 2017 թվականի մարտի 11-ին Բուդապեշտում։

Անդրաշ Կովաչի որդին է հայտնի կինոքննադատ Անդրաշ Բալինտ Կովաչը (հունգ.՝ Kovács András Bálint, ծնվել է 1959 թվականին)։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

  • 1960 – Տեղատարափ / Zápor
  • 1961 – Բուդապեշտի տանիքները / Pesti háztetök
  • 1963 – Աշնան աստծո աստղը / Isten öszi csillaga
  • 1964 – Դժվար մարդիկ / Nehéz emberek
  • 1965 – Երկու դիմանկար / (վավերագրական ֆիլմ)
  • 1965 – Այսօր կամ վաղը / (վավերագրական ֆիլմ)
  • 1967 – Պատեր / Falak (ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Լասլո Ամբրուշի գործը» վերնագրով)
  • 1968 – Ցուրտ օրեր / Hideg napok (ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Շուրջկալ հունվարին» վերնագրով)
  • 1969 – Էքստազ 7-ից մինչև 10-ը / Extázis 7-töl 10-ig (հեռուստատեսային)
  • 1970 – Էստաֆետ / Staféta
  • 1970 – Ժառանգները / Örökösök
  • 1972 – Հունգարական հարթավայրում / A magyar ugaron
  • 1972 – Հանդիպում Դյորդ Լուկաչի հետ / Találkozás Lukács Györggyel (հեռուստատեսային)
  • 1973 – Միխայ Կարոյի հետ միասին / Együtt Károlyi Mihállyal (հեռուստատեսային)
  • 1974 – Կապված աչքերով / Bekötött szemmel
  • 1975 – Ու՞մ արվեստն է / Kié a müvészet
  • 1976 – Լաբիրինթոս / Labirintus
  • 1978 – Ձիաբուծարանի տերը / A ménesgazda
  • 1979 – Հոկտեմբերյան կիրակի / Októberi vasárnap (ԳԴՀ հետ)
  • 1981 – Ժամանակավոր դրախտ / Ideiglenes paradicsom
  • 1983 – Սիրահարները / Szeretök
  • 1985 – Կարմիր կոմսուհին / A vörös grófnö
  • 1987 – Ինչ-որ տեղ Հունգարիայում / Valahol Magyarországon
  • 1994 – Երազների մենեջեր / Az álommenedzser

Սցենարիստ խմբագրել

  • 1952 – Զեմելվայս / Semmelweis
  • 1964 – Դժվար մարդիկ / Nehéz emberek
  • 1967 – Պատեր / Falak
  • 1968 – Ցուրտ օրեր / Hideg napok (ըստ Տիբոր Չերեշի, ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Շուրջկալ հունվարին» վերնագրով)
  • 1969 – Էքստազ 7-ից մինչև 10-ը / Extázis 7-töl 10-ig հեռուստատեսային
  • 1970 – Էստաֆետ / Staféta
  • 1972 – Հունգարական հարթավայրում / A magyar ugaron
  • 1974 – Կապված աչքերով / Bekötött szemmel
  • 1978 – Ձիաբուծարանի տերը / A ménesgazda (по роману Иштвана Галля)
  • 1979 – Հոկտեմբերյան կիրակի / Októberi vasárnap
  • 1981 – Ժամանակավոր դրախտ / Ideiglenes paradicsom
  • 1983 – Սիրահարները / Szeretök
  • 1985 – Կարմիր կոմսուհի / A vörös grófnö
  • 1987 – Ինչ-որ տեղ Հունգարիայում / Valahol Magyarországon
  • 1994 – Երազների մենեջեր / Az álommenedzser

Актёр խմբագրել

  • 1969 – Էքստազ 7-ից մինչև 10-ը / Extázis 7-töl 10-ig հեռուստատեսային – ռեպորտյոր
  • 1972 – Ներկա ժամանակ / JelenidöԿալոչա
  • 2005 – Իսկական կրկես / Kész cirkusz

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 1962 – Բալաժի անվան մրցանակ
  • 1965 – Բալաժի անվան մրցանակ
  • 1966 – Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի (FIPRESCI) մրցանակ, Կառլովի Վարիի փառատոն («Ցուրտ օրեր»)
  • 1967 – Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության վաստակավոր արտիստ
  • 1970 – Կոշութի մրցանակ
  • 1975 – Սան Սեբաստյանի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ («Կապված աչքերով»)
  • 1976 – Բեռլինի 26-րդ կինոփառատոնի միջազգային ավետարանական ժյուրիի մրցանակ («Լաբիրինթոս»)
  • 1979 – ներկայացվել է «Ոսկե արջ» մրցանակի Բեռլինի 29-րդ կինոփառատոնում («Ձիաբուծարանի տերը»)
  • 1979 – Լոկառնոյի կինոփառատոնի մրցանակ («Ձիաբուծարանի տերը»)
  • 1980 – Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական արտիստ
  • 1981 – ներկայացվել է Մոսկվայի 12-րդ կինոփառատոնի ոսկե մրցանակի («Ժամանակավոր դրախտ»)
  • 1981 – Մոսկվայի 12-րդ կինոփառատոնի արծաթե մրցանակ («Ժամանակավոր դրախտ»)
  • 1985 – ներկայացվել է Մոսկվայի 14-րդ կինոփառատոնի ոսկե մրցանակի («Կարմիր կոմսուհին»)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Ковач Андраш // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 http://www.blikk.hu/aktualis/belfold/gyasz-elhunyt-a-hires-magyar-filmrendezo/cm309p7
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 PIM identifier
  7. «6th Moscow International Film Festival (1969)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  8. «IMDB.com: Awards for A ménesgazda». imdb.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  9. «12th Moscow International Film Festival (1981)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
  10. «14th Moscow International Film Festival (1985)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  11. «5th Moscow International Film Festival (1967)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  12. «1976 Juries». festival-cannes.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.

Գրականություն խմբագրել

  • Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич Москва, Советская энциклопедия, 1987. — с. 203—204
  • Трошин, А., Ковач Андраш // Режиссёрская энциклопедия. Кино Европы / Сост. Черненко М. М. — М., Материк, 2002. — с.88—89 — ISBN 5-85646-077-4
  • Ковач Андраш. «Прямое кино» в Венгрии. // Вопросы киноискусства. Вып. 10. — М., 1967.
  • Погожева Л. Будапештские тетради. — М., 1972.
  • Трошин А. С. Кинорежиссёр Андраш Ковач. — М., 1979.
  • Трошин, А., «Трудные люди» Андраша Ковача. // Трошин А. С. Кино Венгрии. — М., 1985.
  • Kovacs Andras (Filmek es alko-t6k). Bdpst., 1974.
  • Kovacs Andras. Controversis surrounding Hungarian filmmaking. // New Orleans Review, 1984.
  • Veress Jozsef. Kovacs Andras. — Bdpst., 1980.
  • Giuricin Giuliano. Andras Kovacs. — Firence, 1981.
  • Jeancolas Jean-Pierre. Miklos, Istvan, Zoltan et les autres. Bdpst., 1989.
  • Kovacs Andras: «Feher foltok a toninelemben». — Kovacs Andras: «Jelentes egy utovedharcrol». // Zsugdn Istvan. Szubjektiv magyar filmtortenet. 1964— 1994. — Bdpst., 1994, old. 375-377, 591-596.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրաշ Կովաչ» հոդվածին։