Իվանյան (Ասկերանի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տանձատափ (այլ կիրառումներ)

Իվանյան, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում՝ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 6 կմ, իսկ Ստեփանակերտից` 10 կմ արևելք։ Ունի ինքնակառավարման ենթակառուցվածքներ, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոցում։

Գյուղ
Իվանյան
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերանի
ՀամայնքԽոջալուի շրջան
ԲԾՄ582 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1397[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ26
Իվանյան (Ասկերանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Իվանյան (Ասկերանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են 2020թ. 44-օրյա պատերազմի պատճառով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

Անվանում

խմբագրել

Գյուղն անվանված է հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, արցախյան ազատամարտի մասնակից Քրիստափոր Իվանյանի անունով։

Խորհրդային ժամանակաշրջանում բնակավայրը կոչվում էր Խոջալու։

Աշխարհագրություն

խմբագրել

Համայնքը հարթավայրային է, ունի 1077.8 հա տարածք, որից 75.16 հա գյուղատնտեսական նշանակության։

Բնակչություն

խմբագրել

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 1021 1090 1198

Տնտեսություն

խմբագրել

Իվանյան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1397 մարդ, կա 346 տնտեսություն[4]։ Իվանյան համայնքի հյուսիս-արևելքով հոսում է Կարկառ գետը։ Ջրամատակարարումն իրականցվում է պետության կողմից` կենտրոնացված ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 1 ակունքից։ Համայնքի տարածքում առկա է թվով 4 աղբյուրներ` Զինվորի, Հույսի, Շինամեջի և Հիշատակի։ Ոռոգման ջրի համար գործել են այօր չգործող արտեզյան երկու ջրհորներ։ Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիաով, առկա է նաև գազամատակարարման համակարգ։

Պատմություն

խմբագրել

Ինչպես վկայում են 20-րդ դարավերջին և 1950-ական թվականներին Կատարված հնագիտական ուսումնասիրությունները (Ռեոսլեր, Կուչնարյովա և ուրիշներ) այդտեղ նախկինում մի նշանավոր բնակավայր է եղել, որի պատմությունն սկսվում է մ.թ.ա 2-րդից 1-ին հազարամյակից։ Խոջալուի կուրգանը կառուցված է եղել ողորկ գետաքարերից, որի մեջ քարարկղ (սարկոֆագ) էր։ Եղել են բրոնզե իրեր, թռչուն, մուրճ, մատանի, որի վրա թռչնի գլուխ, հագուստների ու ամանների զարդարանք, գոտու թիթեղների մնացորդներ` նուրբ խորագրություններով, ոսկե զարդարուն կտորների մնացորդներ, մարգարիտ, որի վրա նշաններ ( ըստ էության արձանագրություն, որը Ռեոսլերի կարծիքով մովաբերեն կամ նաբաթերեն է)։ Գտնվել են նաև օբսիդիսնից և եղջյուրաքարից պատրաստված նետերի ծայրեր, գարնելոից և այլ քարերից բազմաթիվ մարգարիտներ, ուլունքներ, կենդանու ոսկորներ, կենդանական կմախք, որի վրա իբրև զարդարանք` բրոնզե թիթեղ։ Ըստ Ռեոսլերի` տեղի բնակիչները կենդանիներին պաշտում էին, ինչպես եգիպտացիները իրենց Ապիսին։ Ռեոսլերի կարծիքով` այդտեղ` Կուր-Արաքս գետերի միջնամասում, հին ժամանակներում մշակութային մի մեծ տերություն է եղել[5]։ Ռեոսլի պեղած հնագիտական նյութերի մի մասը ժամանակին տեղ է գտել Թիֆլիսի Կովկասյան թանգարանում[6]։ Ներկայիս բնակավայրը կազմված է երկու թաղամասից, որոնք առանձին գյուղեր էին։ 1897 թվականին Համառուսաստանյան առաջին ընդհանուր մարդահամարի տվյալներով հաստատվում է այդ իրողությունը։ Ս. Սարգսյանի կարծիքով` Խոջալուն հնագույն Կասակ-Կասալայի ձևախեղումն է Կասալ-Խասալ-Խաչալ-Խաջալ-Խոջալ անցումներով և վերաբերում է ներկայիս Պատար գետակին, որը Կուսանաց լեռներից սկզբնավորվելով, հատվում է բնակավայրը, թափվում է Կարկառ գետ։

Տրանսպորտ

խմբագրել

Համայքային ենթակայության ճանապարհներն ասֆալտապատ են, խճից և կոպճից, ճմշակված կապակցող նյութերից։ Տրանսպորտային կապը կարգավորված է։ Ուղևորափոխադրումներն իրականացվում են Ասկերան-Ստեփանակերտ-Ասկերան թիվ 101 և Նորագյուղ-Ստեփանակերտ-Նորագյուղ թիվ 118 միջշրջանային կանոնավոր ավտոբուսային երթուղիներով։

Գյուղի մոտակայքում է գտնվում Ստեփանակերտի օդանավակայանը։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արցախի Հանրապետության մարդահաշիվ (անգլ.)
  2. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ». stat-nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  5. Ազգագրական հանդես. Շուշի. 1895. էջեր 37–39.
  6. Museum Caukasicum, V,. Tiflis. 1902. էջեր 113–114.

Աղբյուրներ

խմբագրել
  • Հ. Ղահրամանյան Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ տնտեսական բնութագրերի Երևան Ճարտարագետ