Իսպիր Խարաջանյան

հայ դիրիժոր

Իսպիր Հովհաննեսի Խարաջանյան (սեպտեմբերի 25, 1908(1908-09-25), Խաստուր - մարտի 12, 1997(1997-03-12), Կիև, Ուկրաինա), հայ դիրիժոր։ Դաշնակահար Րաֆֆի Խարաջանյանի հայրը։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1956)։

Իսպիր Խարաջանյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էսեպտեմբերի 25, 1908(1908-09-25)
Խաստուր
Մահացել էմարտի 12, 1997(1997-03-12) (88 տարեկան)
Կիև, Ուկրաինա
Մասնագիտությունդիրիժոր
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Իսպիր Խարաջանյանը ծնվել է 1908 թվականին Բագրևանդի գավառի Խաստուր գյուղում։

1938 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի դիրիժորության բաժինը, իսկ 1941 թվականին՝ ասպիրանտուրան։

1941–46 թվականներին եղել է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի, 1946–60 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի, 1960–82 թվականներին Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի դիրիժոր։

Ղեկավարել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» բալետը, «Եվգենի Օնեգին», Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա», Շառլ Գունոյի «Ֆաուստ», Արմեն Տիգրանյանի «Անուշ» և այլ օպերաներ, նաև Աղասի Այվազյանի «Սերը աստղերի տակ», Վարդան Տիգրանյանի «Շիրակ, իմ սեր», Ստեփան Ջրբաշյանի «Երազիկ» և այլ օպերետներ։

Խարաջանյանի ղեկավարությամբ Երևանում առաջին անգամ կատարվել են Գրիգոր Եղիազարյանի «Հայաստան», Հարո Ստեփանյանի 3-րդ, Պյոտր Չայկովսկու «Մանֆրեդ» սիմֆոնիաները, Ռիխարդ Վագների «Նյուրնբերգյան մայստերզինգերներ» և «Տանհոյզեր» օպերաների նախերգանքները և այլ գործեր։

Խարաջանյանի արվեստն աչքի է ընկել երկերի ոճային ճշգրիտ մեկնաբանմամբ, քնարական հուզականությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։