Վարդան Տիգրանյան
Վարդան Արմենի Տիգրանյան (դեկտեմբերի 21, 1906[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 7, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։
Վարդան Տիգրանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1906[1] Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | օգոստոսի 7, 1974 (67 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1932) և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1941) |
Պարգևներ | |
Vardan Tigranyan Վիքիպահեստում |
Կոմպոզիտոր, հասարակական գործիչ Արմեն Տիգրանյանի որդին, ՀԽՍՀ վաստակավոր շինարար Էդմոնդ Տիգրանյանի եղբայրը։
Կենսագրություն
խմբագրել1930-1932 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1941 թվականին՝ Լենինգրադի կոնսերվատորիան։
Ստեղծագործություններ
խմբագրելԳրել է «Սոս և Վարդիթեր» օպերան (1957), «Մեծ հարսանիք» (1945), «Շիրակ, իմ սեր» (1970) օպերետները, «Աղբյուրի մոտ» երաժշտական կատակերգությունը (1949), «Հանդիսավոր կանտատ» (1942), «Պարային սյուիտ» (1943), դաշնամուրային պիեսներ, զուգանվագ կլառնետի և դաշնամուրի համար, վոկալ երկեր, թատերական երաժշտություն, մշակել աշուղական երգեր[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/BJ6Ipi8
- ↑ 2,0 2,1 2,2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Տիգրանյան» հոդվածին։ |