Խաստուր
Խաստուր, Խոստուր, Հացտուն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառակում։ Գտնվում էր Արածանիի աջ կողմի վտակ Շառիան գետի ձախ կողմում, Ալաշկերտից 12 կմ հարավ-արևմուտք, Էրզրում տանող ճանապարհի վրա։
Գյուղ | |
---|---|
Խաստուր | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Ալաշկերտի գավառակ |
Այլ անվանումներ | Խանզըր, Խանզիր, Խանձըր, Խանձիր, Խանձր, Խասդար, Խասդուր, Խասթիր, Խացտուր, Խացտուր-Խանզիր, Խոստուր, Հացտուն, Հացտուր, Հացտուր-Խանզիր |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | խաստուրցի |
Ժամային գոտի | UTC+3 |
- |
Պատմություն
խմբագրելԸստ Հ. Մանանդյանի Խաստուրը կարող է լինել Պևտինգերյան քարտեզում նշված Խադաս ճանապարհային կայանը։
Ըստ ավանդության, հայ նախարարները Խաստուրից հետ են դարձրել Վարդան Մամիկոնյան սպարապետին, որն ուզեցել է գնալ Բյուզանդիա։
1827-1858 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գյուղի բնակչության մի մասը գաղթեց Կովկաս։
Բնակիչները բռնությամբ տեղահանվել և մեծ մասամբ բնաջնջվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Կենդանի մնացածների մեծ մասը բնակություն են հաստատել Ալեքսանդրապոլի գավառի Քյավթառլու (այժմ Փանիկ) գյուղում։Նաև Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղում։
1970 թվականին Հայաստանում Խաստուրից գաղթածներից գրի են առնվել Սասնա ծռեր էպոսի երկու պատումներ։1828-1829 ռուս- թուրքական պատերազմի ժամանակ Խաստուրից 28 ընտանիք եկել,և հիմնել են Վերին Ադիաման(այժմ`Վերին Գետաշեն) գյուղը։
Բնակչություն
խմբագրել1820-1829 թվականներին ուներ 500 տուն, XIX դարի վերջերին` 300 տուն, 1909 թվականին՝ 55 տուն, իսկ 1915 թվականին՝ 171 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԳյուղում կային ընդարձակ մարգագետիններ, պարտեզներ և բանջարանոցներ, որոնք շրջապատված էին ուռենու, բարդու ծառերով։ Գործում էր 10 ջրաղաց։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՍ. Աստվածածին եկեղեցին կառուցել է Ներսես Շինող կաթողիկոսը (641-661)։ Եկեղեցին (ուներ ընդարձակ սրահ և խորանի պատի վրա փորագրված խաչքանդակներ) երկու անգամ հրդեհել է Լենկթեմուրի զորքը։
Խաստուրի շրջակայքում կային նշանավոր ուխտատեղիներ, որոնք գտնվում էր Խանումի քոշք կոչված աշտարակի մոտակայքում։
Ս. Աստվածածին եկեղեցուց հյուսիս գտնվում էր ընդարձակ գերեզմանատունը՝ 5000 քանդակազարդ տապանաքարերով։
Գյուղի մոտակայքում է գտնվում Թուխ Մանուկ կամ Ս. Աստվածածին ուխտատեղին, որտեղ հայտնաբերվել է ուրարտերեն սեպագիր արձանագրություն։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում էր վարժարան։
Գրչություն
խմբագրելԵղել է գրչության կենտրոն։
Նշանավոր անձինք
խմբագրելԽաստուրում է ապրել և գործել մատենագիր Խաչատուր Քուրդքանցին (XVIII դար)։
Գյուղում են ծնվել բանասաց Մանուկ Թորոսյանը (1864-1958), փիլիսոփա, երաժիշտ, բանասեր, թարգմանիչ Հակոբ Հարությունյանը (1888-1943) և դիրիժոր Իսպիր Խարաջանյանը (1908-1997)[1]:
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 682
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 33)։ |