Իսպանական գյուղ (Բարսելոնա)

Իսպանական գյուղ (իսպ.՝ Pueblo Español), թանգարան բաց երկնքի տակ Իսպանիայի՝ Բարսելոնա քաղաքում։ Այն գտնվում է Մոնժուիկի մոգական շատրվաններից ընդամենը 0.5 կիլոմետր հեռավորության վրա։

Իսպանական գյուղ
Տեսակթանգարան
Երկիր Իսպանիա
ՏեղագրությունԲարսելոնա, Սանտս Մոնտժուիկ և Մոնժուիկ
Ղեկավարության նստավայրԲարսելոնա, Իսպանիա
ՀասցեAv. Marquès de Comillas, 1308038
Հիմնադրվել է1929
ՀիմնադիրԺոզեպ Պուչ ի Կադաֆալկ և Ramon Reventós i Farrarons?
Մակերես49 000±1 քառակուսի մետր
Կայքpoble-espanyol.com
Քարտեզ
Քարտեզ

Իսպանական գյուղը հաճախ կրում է նաև "արհեստական քաղաք" անվանումը, քանի որ այնտեղ վերարտադրված են Իսպանիայի տարբեր տարածաշրջանների փողոցներ, հրապարակներ և շենքերի ճակատներ։

Պատմություն խմբագրել

Իսպանական գյուղը կառուցվել է 1929-ին `քաղաքում անցկացվող Համաշխարհային ցուցահանդեսի համար։ Չնայած, որ այն ի սկզբանե նախատեսվում էր քանդել ցուցահանդեսի ավարտից հետո, թանգարանը որոշվեց պահպանել, քանի որ այն մեծ ժողովրդականություն էր վայելում այցելուների շրջանում։

Գաղափարը ծնվեց կատալոնացի ճարտարապետ Խոսեպ Պուիգ ի Կադաֆալչի մոտ, ով առաջարկեց կառուցել մի գյուղ, որը կներկայացնի Իսպանիայի գյուղի հավաքական կերպարը։ Նախագիծն իրականացվեց ճարտարապետներ` Ֆոլգուերայի և Ռեվենտոսի, ինչպես և նկարիչներ՝ Նոգուեսի և Ուտրիյոի կողմից։ Նրանք մի շարք իսպանական գյուղեր և բնակավայրեր այցելեցին, որպեսզի հավաքեն իրենց անհրաժեշտ նյութերը` լուսանկարներ, գծանկարներ, գրառումներ, և այլն։ Եվ այդպես չորս մասնագետները կարողացան ստեղծել այս ճարտարապետական գլուխգործոցը։

Տարածքը կազմում է 42,000 մ²։ Իսպանական գյուղը բաղկացած է 117 իրական մասշտաբի շենքերից, որոնք իր փողոցներով, տներով, հրապարակներով, թատրոնով, դպրոցով, ռեստորաններով և վերարտադրում են Իբերիական գյուղի կերպարը։ Գյուղում անցկացվում են զանազան միջոցառումներ, ներառյալ գաստրոնոմիական փառատոններ, ամառային համերգներ, ֆլամենկո շոուներ, մասնավոր միջոցառումներ՝ հարսանիք, ծնունդ, և այլն։

Գաստրոնոմիա խմբագրել

Իսպանական գյուղի փողոցներում այցելուները կարող են նստել բազմաթիվ բացօթյա ռեստորանային կենտրոններից մեկում՝ վայելել մեկ բաժակ սուրճ , գինի, կամ սանգրիա, ճաշակել իբերիական խոզապուխտ։ Իսպանական գյուղի ներսում կան 21 ռեստորաններ և բարեր, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ իսպանական համեղ խոհանոցին և բարձրաճաշակ երաժշտությանը։

Արհեստ խմբագրել

Իսպանական գյուղում աշխատում են ավելի քան 30 արհեստավորներ՝ պատրաստելով փչովի ապակի, կերամիկա, կաշյա իրեր, զարդեր, դիմակներ, զամբյուղներ և իսպանական կիթառներ։ Նրանք ստեղծում են արվեստի գործեր, որոնք հենց տեղում վաճառում են այցելուներին։

Ֆրան Դաուրել ժամանակակից արվեստի թանգարան խմբագրել

Ֆրան Դաուրելի թանգարանը գտնվում է Իսպանական գյուղում։ Սա մասնավոր հավաքածու է, որը բաց է հասարակության համար և ներկայացնում է ժամանակակից իսպանացի հայտնի նկարիչների՝ Պաբլո Պիկասո, Սալվադոր Դալի, Խոան Միրո, Անտոնի Տապիես, Միգել Բարսելոնա, Ջոսեպ Գինովարտ, 295-ից ավելի գլուխգործոցներ։ Թանգարանում ցուցադրված են նկարներ, քանդակներ, գոբելեններ, գծանկարներ և կերամիկա։ Թանգարանում կա նաև քանդակների պարտեզ, որտեղ ցուցանմուշները ունեն բարձր գեղարվեստական արժեք։ Պաբլո Պիկասոյի գործերը ներառում են 1950–60-ականների կավագործություն, որտեղ նա գործածել է ինչպես ավանդական, այնպես էլ իր սեփական մեթոդներ։

Թատրոն խմբագրել

Իսպանական գյուղն ունի իր թատրոնը, որը պարբերաբար երեխաների համար կազմակերպում է ժամանցային միջոցառումներ՝ թատրոն, պար, երաժշտություն, ծաղրածուներ կամ տիկնիկներ։ Բարսելոնայի թատրոնի դպրոցը նույնպես հաճախ հանդես է գալիս թատրոնի բեմահարթակում։

Տաբլաո դե Կարմեն խմբագրել

Տաբլաո դե Կարմեն-ը հիմնադրվել է 1988 թ.-ին ՝ ի հիշատակ մեծ ֆլամենկոյի պարուհի, բայլաորա Կարմեն Ամայայի։ Տաբլաոն գտնվում է Իսպանական գյուղի սրտում, հենց այն վայրում, որտեղ նա պարել է Իսպանիայի թագավորի Ալֆոնսո XIII համար 1929 Բարսելոնայի միջազգային ցուցահանդեսի ժամանակ։ Տաբլաո դե Կարմեն-ը հանրաճանաչ ֆլամենկոյի թատրոն և ռեստորան է, որտեղ այցելուները կարող են դիտել Բարսելոնայի լավագույն ֆլամենկոյի շոուներից մեկը, որն ուղեկցվում է Տապաս խորտիկների համեղ մենյուով։ Տաբլաոյում ցուցադրված է Կարմեն Ամայայի լուսանկարների բնօրինակ հավաքածուն և մեծ առիթներին հնչում է նրա ամուսնու՝ Խուան Անտոնիո Ագուերոյի կիթառը, որի հետ նրանք համատեղ համերգներ էին տալիս ամբողջ աշխարհում[1]:.

Միջոցառումներ երեխաների համար խմբագրել

Իսպանական գյուղում կազմակերպվում են զանազան միջոցառումներ երեխաների համար՝ արհեստանոցներ (ամեն կիրակի առավոտյան), Տիկնիկային փառատոն (մարտ ամսին), Սուրբ Ծննդյան տեսարաններ (Սուրբ ծննդյան տոների ընթացքում), կլոր տարի կազմակերպվում են տարբեր շոուներ, օրինակ՝ կառնավալներ, Սուրբ Էուլալիայի տոնախմբություններ, Ֆիեստա մայոր և Լա Մերսե փառատոնը)։

Աշխատանքային ժամեր խմբագրել

  • Երկուշաբթի – 09-00-ից 20-00
  • Երեքշաբթի-հինգշաբթի և կիրակի – 09-00-ից 00-00
  • Ուրբաթ – 09-00-ից 03-00
  • Շաբաթ– 09-00-ից 04-00

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Фламенко Барселона: шоу фламенко в Таблао-де-Кармен» (ռուսերեն). www.tablaodecarmen.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել