Մոնժուիկի մոգական շատրվան
Մոնժուիկի մոգական շատրվան (կատ.՝ Font màgica de Montjuïc[1] իսպ.՝ Fuente mágica de Montjuic), գտնվում է Բարսելոնայի (Իսպանիա) Մոնժուիկ բլրի վրա։
Մոնժուիկի մոգական շատրվան կատ.՝ Font màgica de Montjuïc | |
---|---|
Երկիր | Իսպանիա |
Շինության տեսակ | շատրվան |
Նախագծի հեղինակ | Կառլոս Բուիգաս |
Մեծ շատրվանը կառուցվել է Բարսելոնայում 1919 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի առթիվ, ֆուտուրիստական ոճով, էլիպսաձև նախագծով։ Կառուցվել է ինժեներ Կառլոս Բուիգասի կողմից։
Մինչև 1992 թվականը կառույցը գործել է առանց վերանորոգման` ուրախացնելով Կատալոնիայի մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին։ Սակայն 1992 թվականի Օլիմպիական խաղերից առաջ որոշեցին շատրվանը դարձնել քաղաքի խորհրդանիշերից մեկը` ավելացնելով երաժշտական ձևավորում։
3000-ից ավելի աշխատողներ իրականացրել են լայնածավալ ծրագիրն ընդամենը մեկ տարվա ընթացքում։ Իսպանիայի հրապարակի երկու աշտարակներից դեպի շատրվան կան լուսավորված կասկադներ։ Ջրատարածքի մոտ բոլոր կողմերում հնչում է նրբագեղ երաժշտություն, որի ներքո ջրի 3620 շիթերը կարծես թե պարում են։ Մեկ տարվա ընթացքում Մոնժուիկ է այցելում ավելի քան 2,5 միլիոն մարդ։
Սկզբում մոտ 20 հոգի ներգրավված էր շոուի սպասարկման մեջ։ Նրանք կարգավորում էին ջրի հոսքը, երաժշտությունը և լույսերը։ Հետագայում այդ գործընթացները դարձան ինքնակարգավորվող։
Շատրվանն աշխատում է ըստ հետևյալ ժամանակացույցի.
- Ապրիլի 30-ից մինչև սեպտեմբերի 30-ը` հինգշաբթիից մինչև կիրակի, 21:00 – 23:30 (երաժշտական շոու՝ 21։00, 21։30, 22։00, 22։30 և 23։00)։
- Հոկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը` ուրբաթ և շաբաթ օրեր, 19։00 – 21։00 (շոու՝ 19։00, 19։30, 20։00, 20։30 և 21։00)։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Jaume Fabre, Josep M. Huertas e Inmaculada Julián. «Fuente Mágica. Fuente luminosa». Consultado el 3 de febrero de 2015
Արտաքին հղումներ
խմբագրել- Страница на сайте bcn.cat: англ., исп. кат.
- Поющие фонтаны (на русском яз.) Արխիվացված 2017-08-12 Wayback Machine
- Смотреть видео
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնժուիկի մոգական շատրվան» հոդվածին։ |