Ժոզեպ Պուչ ի Կադաֆալկ

կատալոնացի ճարտարապետ

Ժոզեպ Պուչ ի Կադաֆալկ (կատալոներեն՝ Josep Puig i Cadafalch հոկտեմբերի 17, 1867(1867-10-17)[1][2][3][…], Մատարո, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա - դեկտեմբերի 23, 1956(1956-12-23)[4][5][6], Բարսելոնա, Իսպանիա), կատալոնացի ճարտարապետ, արվեստի պատմաբան, քաղաքական գործիչ, Իսպանիայի ճարտարապետությունում մոդեռն արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, ով հետագայում անցել է կատալոնական նովեսենտիզմի դիրքերը

Ժոզեպ Պուչ ի Կադաֆալկ
կատ.՝ Josep Puig i Cadafalch
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 17, 1867(1867-10-17)[1][2][3][…]
ԾննդավայրՄատարո, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա
Մահացել էդեկտեմբերի 23, 1956(1956-12-23)[4][5][6] (89 տարեկան)
Մահվան վայրԲարսելոնա, Իսպանիա
ԳերեզմանCementiri dels Caputxins
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունETSEIB?, Մադրիդի համալսարան, Բարսելոնայի ճարտարապետության բարձրագույն տեխնիկական դպրոց և Polytechnic University of Catalonia?
Ազդվել էԼյուիս Դոմենեկ ի Մոնտաներ, August Font i Carreras? և Elies Rogent?
ԵրկերԱմալյեի տուն, Փշերով տուն և Casaramona?
Մասնագիտությունճարտարապետ, արվեստագետ, քաղաքական գործիչ և պրոֆեսոր
ԱշխատավայրԲարսելոնայի համալսարան
ԱմուսինDolors Macià i Monserdà?
Ծնողներհայր՝ Joan Puig i Bruguera?, մայր՝ Teresa Cadafalch i Bogunyà?
Զբաղեցրած պաշտոններcity councilor of Barcelona?, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, president of the Institut d'Estudis Catalans?, Presidents of the Mancomunitat de Catalunya? և Barcelona provincial deputy?
ԿուսակցությունQ8343561?, Regionalist League? և Catalan Solidarity?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՍանտ Ժորդիի գեղեցիկ արվեստների թագավորական ակադեմիա, Secció Històrico-Arqueològica de l’Institut d’Estudis Catalans?[10] և ԱՄՆ միջնադարի պատմության ակադեմիա[8]
Ստորագրություն
Изображение автографа
 Josep Puig i Cadafalch Վիքիպահեստում
Casa Ametller y Batllo
Església de Sant Esteve
Casa Martí
Casa Serra
Palau del Baro, Barcelona.
Fàbrica Casaramona
Casa de les Punxes

Կյանքն ու գործը խմբագրել

Ժոզեպ Պուչ ի Կադաֆալկը ծնվել է 1867 թվականի հոկտեմբերի 17-ին, Իսպանիայի Կատալոնիա երկրամասի Մատարո քաղաքում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Բարսելոնի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է ճարտարապետություն, մաթեմատիկա, ֆիզիկա և ճշգրիտ այլ գիտություններ։ Բուհն ավարտելուց հետո վերադարձել է Մատարո, զբաղեցրել քաղաքի ճարտարապետի պաշտոնը։ Հինգ տարի աշխատել է ծննդավայրում և հենց այստեղ էլ կառուցել է իր առաջին շինությունները։ Այնուհետև տեղափոխվել է Բարսելոն, ճարտարապետական դպրոցում դասավանդել է հիդրավլիկա և ամրության տեսություն, միաժամանակ զբաղվել է քաղաքականությամբ; 1917 թվականին ընտրվել է Կատալոնիայի խորհրդարանի նախագահ և վարելով այդ բարձր պաշտոնը՝ հնարավոր բոլոր միջոցներով աջակցել է ժողովրդական կրթության, մշակույթի, գյուղատնտեսության զարգացմանը, կառուցել նոր ճանապարհներ, նախաձեռնել հնագիտական պեղումների իրագործումը Էմպուրիեսում... Սակայն 1923 թվականին Միգել Պրիմո դե Ռիվերայի՝[11] խռովության ճանապարհով կազմակերպած հեղաշրջումից հետո, նրան հեռացրել են խորհրդարանի նախագահի պաշտոնից:[12][13]

Ժոզեպ Պուչը որպես ճարտարապետ աշակերտել է Լյուիս Դոմենեկ ի Մոնտաներին և համարվում է մոդեռն ոճի վերջին և նովեսենտիզմի առաջին ու ամենաականավոր ներկայացուցիչներից մեկը։ Նրա ստեղծագործությունը կարելի է բաժանել երեք շրջափուլի.

- Մոդեռնի շրջափուլ. իր ստեղծագործության այս առաջին շրջանում երիտասարդ ճարտարապետը որպես նմուշօրինակ օգտագործել է կատալոնական ազնվականության գյուղական կառույցները, որոնց հավելում էր հյուսիսային ժողովուրդների ճարտարապետության տարրեր։ Այս շրջանի նրա նշանակալի ստեղծագործություններից են Casa Amatller-ը, Casa Martí-ն, Casa de les Punxes-ը և Casa Terradas-ը։

- Սրան հաջորդել է «ռացիոնալ իդեալիզմ»-ի շրջափուլը, ճարտարապետական մի ուղղության, որը ծառայում էր նոր, խոշոր բուրժուազիայի ճաշակին։ Շինությունները նախագծվում էին ըստ ռացիոնալ ու գործնական չափանիշների։ Այս շրջանի լավագույն ստեղծագործություններից են Casa Trinxet-ը, Casa Muntades-ը և Casa Company-ն։

- Ժոզեպ Պուչի ստեղծագործության երրորդ շրջանը ստացել է «մոնումենտալիզմ» («կոթողայնություն») անվանումը։ Այս նոր ոճի տարրերը նա մշակել ու զարգացրել է՝ ելնելով Բարսելոնի 1929 թվականի համաշխարհային ցուցահանդեսի պահանջներից, ցուցահանդես, որի շինությունների գլխավոր ճարտարապետն էր նշանակվել նա։ Այդ նոր կառույցները Պուչն ստեղծել է՝ ընդօրինակելով հինհռոմեական ճարտարապետության լավագույն կոթողների նախագծերը, որոնց հավելել է Վալենսիայի ու Անդալուզիայի ազգային ճարտարապետության որոշակի տարրեր։ Արդյունքում ստացվել է մի ոճ, որը հիշեցնում է «նեո բարոկկո»-ն («նոր բարոկկո»-ն)։ Այդ ոճով նրա ստեղծած լավագույն շինություններից է նաև Բարսելոնում 1929 թվականին կառուցած արքայական պալատը։

Ժոզեպ Պուտչը հետաքրքրվել է նաև ամերիկյան ճարտարապետությամբ, մասնավորապես՝ Լուիս Հենրի Սալիվանի աշխատանքներով, որոնցից մեկի ընդօրինակմամբ նախագծել է իր Casa Pich-ը։ Հիմնականում ճարտարապետությամբ զբաղվելով հանդերձ՝ նա ժամանակ է գտել գրքեր ու հոդվածներ գրելու Կատալոնիայում ռոմանական ու գոթական ճարտարապետության պատմության մասին։

1930-ական թվականներին Իսպանիայում բռնկված քաղաքացիական պատերազմի տարիներին Պուչը արտագաղթել է Ֆրանսիա, ապրել է Փարիզում,[14] մի շարք համալսարաններում, այդ թվում՝ նաև Սորբոնում դասխոսել ճարտարապետություն ու դրա պատմություն։ Իսկ երբ վերադարձել է հայրենիք, նրան թույլ չեն տվել զբաղվելու ճարտարապետական աշխատանքով։

1942 թվականին Ժոզեպ Պուչն ընտրվել է Բարսելոնի կատալոնական ուսումնասիրությունների ինստիտուտի (Institut d’Estudis Catalans) նախագահ և ղեկավարել այն մինչև իր կյանքի վերջը։ Նրան շնորհվել էր նաև ամերիկյան մեդիեվիստիկայի ակադեմիայի թզթակից-անդամի, Բարսելոնի, Սորբոնի, Հարվարդի, Տոլոսայի (ԱՄն), Ֆրայբուրգի (Գերմանիա) համալսարանների պատվավոր դոկտորի, Բելգիայի, Պորտուգալիայի ճարտարապետների, Ալժիրի պատմաբանների, Աթենքի բյուզանդական ուսումնասիրությունների ընկերությունների պատվավոր անդամի կոչում։

Ժոզեպ Պուչը մահացել է 1956 թվականի դեկտեմբերի 23-ին, Բարսելոնում:[15]

Գլխավոր ստեղծագործությունները խմբագրել

  • Casa Amatller (Բարսելոն, Pg. de Gràcia, 41)
  • Casa Coll i Regàs (Մատարո)
  • Casa Furriols (La Garriga, Բարսելոն)
  • Casa Garí (Argentona, Բարսելոն)
  • Casa Macaya Բարսելոն
  • Casa Martí Բարսելոն
  • Casa Muley-Afid Բարսելոն
  • Casa Muntades Բարսելոն
  • Casa Pich i Pon Բարսելոն
  • Casa Para Բարսելոն
  • Casa Pere Company Բարսելոն, calle Buenos Aíres)
  • Casa Puig i Cadafalch (Argentona, Բարսելոն
  • Casa Sastre Marquès (Բարսելոն)
  • Casa Serra, Բարսելոն
  • Casa Sisternes (Բարսելոն)
  • Casa de les Punxes/Casa Tarrades Բարսելոն, Av. Diagonal, 416-420) (1903-1905)
  • Palacio del Barón de Quadras, Բարսելոն, Av. Diagonal, 373 i Rosselló, 279) (1904-1906)
  • Torre Pastor de Cruïlles, Բարսելոն)
  • Capilla del Santísimo de la Iglesia de San Julian de Argentona, (Argentona, Բարսելոն)
  • Ayuntamiento de Mataró (Մատարո)
  • Torre de los señores de Bofarull (Մադրիդ)
  • El Regle (Բարսելոն)
  • La Beneficiència (Բարսելոն)
  • Cavas Codorniu (Sant Sadurní d'Anoia, Բարսելոն)
  • La Telegrafía (El Prat de Llobregat, Բարսելոն)
  • Tercer Misterio de Gozo y Quinto Misterio de Dolor del Rosario Monumental de Montserrat (Monistrol de Montserrat,Բարսելոն )
  • Fábrica Casaramona (Barcelona. Primer Premio 1912 del Concurso anual de edificios artísticos del Ayuntamiento de Barcelona)
  • Casa Pilar Moragues (Viladecans, en el antiguo Camping el Toro Bravo)
  • Plaza de España Բարսելոն(Barcelona)
  • Vallcarca_y_los_Penitentes#Casa_Rosa_Alemany|Casa Rosa Alemany (1928-1930)
  • Palacios de Alfonso XIII y Victoria Eugenia, para la Exposición Internacional de Barcelona (1929)
  • Eje de la Exposición de 1929 en Montjuic
  • Masía Grabuach (Cava Ludens) 1930 en Fontrubí|Guardiola de Fontrubí (Penedès)

Աշխատություններ խմբագրել

  • Notes arquitectoniques sobre les Esglèsies de Sant Pere de Tarrassa , Barcelona : La Reinaxença, 1889, 48 p.
  • "Les influences lombardes en Catalogne", Congrès archéologique de France, LXXIII, 1906.
  • J. Puig y Cadafalch et alii, L'arquitectura romànica a Catalunya , Barcelona : Institut d'estudis catalans, 1909-1918.
  • "Les tapisseries du Palais de la Généralité à Barcelone et celles du Palais Royal de Madrid", Annales de l'Académie royale d'archéologie de Belgique, 1922.
  • Història nacional de Catalunya, Barcelona : Ediciones Pàtria, 1922-1934, 7 vol.
  • La géographie et les origines du premier art roman, Paris : H. Laurens, 1935, 516 p.
  • L'art wisigothique et ses survivances : recherches sur les origines et le développement de l'art en France et en Espagne du Կաղապար:Sp-, Paris : F. de Nobele, 1961, 204 p.
  • Memòries (N. Mane, éd.), Barcelona : Publicacions de l'Abadia de Montserrat, 2003, 412 p.

Գրականություն խմբագրել

  • Helena |apellidos= Elisenda |apellidos2= Historical Dictionary of the Catalans |editorial= The Scarecrow Press |año= 2011}}
  • Jordi |apellidos= Premsa cultural i intervenció política dels intel·lectuals a la Catalunya contemporània (1814-1975) |editorial
  • Xavier |apellidos=França i Catalunya |editorial= Bubok Publishing |año= 2017}}
  • Jorge |apellidos= Del modernismo al funcionalismo |editorial
  • Damián A.|apellido=Manuel|apellido2=Juan Sisinio|apellido3=La Historia, lost in translation? Actas del XIII Congreso de la Asociación de Historia Contemporánea|editorial
  • Enric |apellidos= Puig i Cadafalch. Arquitecte, polític i historiador de l'art |editorial= Editorial Ariel |año= 1975}}
  • Albert |apellidos= De 1936 a 1975: estudis sobre la Guerra Civil i el franquisme |editorial= Publicacions de l'Abadia de Montserrat |año= 1999}}
  • Andreu | apellidos= La región sospechosa. La dialéctica hispanocatalana entre 1875 y 1939 | ubicación= | año= 2013 | editorial
  • Frederic |apellidos= Retrat d'una elit catalanista |editorial= Editorial Sunya |ubicación= Barcelona |año= 2008}}
  • Miscellània Puig i Cadafalch : recull d'estudis d'arqueologia, d'història de l'art i d'història, oferts a Josep Puig i Cadafalch per la Societat Catalana d'Estudis Històrics, Barcelona : Institute d'Estudis Catalans, 1947-1951.
  • Josep Puig i Cadafalch : la arquitectura entre la casa y la ciudad : 4 de diciembre de 1989-11 de febrero 1990, Centro Cultural de la Fundación Caja de Pensiones, Barcelona/Josep Puig i Cadafalch : architecture between the house and the city, Barcelona : Fundación Caja de Pensiones-Collegi d'Arquitectes de Catalunya, 1989, 193 p.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • X. Figueras, I. Munté: Josep Puig i Cadafalch (Memento des Originals vom 10. Januar 2007 im Internet Archive) i Info: Der Archivlink wurde automatisch eingesetzt und noch nicht geprüft. Bitte prüfe den Link gemäß Anleitung und entferne dann diesen Hinweis.
  • Hochspringen ↑ Thomas Staender: Costa Brava und Costa Daurada, 1999, ISBN 3-87003-866-7, Seite 60 online
  • Hochspringen nach: a b Ajuntament de Barcelona: Catàleg de Patrimoni arquitectònic, Identificador 1238
  • Literatur von und über Josep Puig i Cadafalch im Katalog der Deutschen Nationalbibliothek
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեպ Պուչ ի Կադաֆալկ» հոդվածին։