Իսոլ
Մարիսոլ Միսենտա (իսպ.՝ Marisol Misenta, մենանուն՝ Իսոլ իսպ.՝ Isol), մարտի 6, 1972[1][2][3], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի գեղանկարչուհի և գրող, նկարներով մանկական գրքույկների հեղինակ, փոփ երգչուհի[5]։ 2013 թվականին մանկական և պատանեկական գրականության մեջ հաջող ավանդի համար մշակույթի հարցերով Շվեդիայի ազգային խորհրդի կողմից պարգևատրվել է Աստրիդ Լինդգրենի հիշատակի մրցանակով, որը մանկական գրականության մեջ ամենախոշոր պարգևն է[6]։
Իսոլ | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1972[1][2][3] (51 տարեկան) |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | Տինո |
Մասնագիտություն | գրող, երգչուհի, նկարազարդող, մանկագիր, նկարչուհի և կոմիքսների արտիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | isol-isol.com.ar |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտելով Ռոխելիո Իրուրթի անվան ազգային գեղարվեստական դպրոցը՝ ստացել է մագիստրոսի աստիճան, ապա սովորել է Բուենոս Այրեսի համալսարանում, բայց թողել է ուսումը և որպես նկարազարդող սկսել է աշխատել մամուլում՝ սկզբում Արգենտինայի «Clarín» ամենահայտնի ամենօրյա թերթում։ Առաջին անգամ հանդես է եկել 1997 թվականին երեխաների համար «Շների կյանքը» նկարազարդ գրքով։ 2000-ական թվականներին նրա աշխատանքները ցուցադրվել են Մադրիդում, Բրատիսլավայում, Բոլոնյայում, Պարմայում, Մյունխենում, Տոկիոյում, Պորտու Ալեգրիում, Մեխիկոյում և այլուր։
Նաև որպես երգչուհի ելույթ է ունենում արգենտինական «Entre Ríos» փոփ խմբում։ 2000 թվականից նրանց հետ ձայնագրել է 6 սկավառակ։
1993 թվականից ամուսնացած է արգենտինացի թատերագիր, ռեժիսոր և դերասան Ռաֆայել Սփրեգելբուրդի (ծնված 1970 թվականին) հետ։
Ընտրյալ գրքերԽմբագրել
- 1997՝ Vida de Perros (տեքստ և նկարազարդումներ)
- 1998՝ Cosas que pasan (տեքստ և նկարազարդումներ)
- 1999՝ Aroma de galletas (տեքստը Անտոնիո Ֆերնանդես Մոլինայի)
- 2001՝ Tic Tac (տեքստը՝ Խորխե Լուհանի)
- 2002՝ El Globo (տեքստ և նկարազարդումներ)
- 2003՝ Mon corps et moi (տեքստը՝ Խորխե Լուհանի)
- 2003՝ El cuento de Auggie Wren (տեքստը՝ Պոլ Օսթերի)
- 2003՝ El cuento de Navidad de Auggie Wren (տեքստը՝ Պոլ Օսթերի)
- 2009՝ Pantuflas de Perrito (տեքստը՝ Խորխե Լուհանի)
- 2010՝ La bella Griselda (տեքստ և նկարազարդումներ)
ՃանաչումԽմբագրել
Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից (2006, 2007), Աստրիդ Լինդգրենի հիշատակի մրցանակի հավակնորդ և դափնեկիր (2008, 2013):
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ 2,0 2,1 http://web.archive.org/web/20170323074355/http://jeugdliteratuur.org/auteurs/isol
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ LIBRIS — 2018.
- ↑ «Аргентинской писательнице Исоль вручили премию Астрид Линдгрен»։ NEWSru.com։ 2013-05-28։ Վերցված է 2014-09-15
- ↑ «Премия Астрид Линдгрен присуждена писательнице из Аргентины»։ РИА Новости։ 2013-03-26։ Վերցված է 2014-09-15
Արտաքին հղումներԽմբագրել
Իսոլ Վիքիպահեստում |