Իզլե Լիեպա (ռուս.՝ И́лзе Ма́рисовна Лие́па, նոյեմբերի 22, 1963(1963-11-22)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), բալետի խորհրդային և ռուս պարուհի, թատրոնի և կինոյի դերասանուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ (2002)[2]։ 2007 թվականից Կարելիայի ժողովրդական արտիստ է, 2003 թվականին արժանացել է ՌԴ պետական մրցանակի, նույն թվականին դարձել է նաև «Ոսկե դիմակ» թատերական մրցանակի դափնեկիր։

Իլզե Լիեպա
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 22, 1963(1963-11-22)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պարարվեստի պետական ակադեմիա (1981) և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1991)
Մասնագիտությունդերասանուհի, գրող և բալետի պարուհի
ԱշխատավայրՄեծ թատրոն
ԱմուսինSergei Stadler?
Ծնողներհայր՝ Māris Liepa?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքilze-liepa.ru
 Ilze Liepa Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իզլե Լիեպան ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարիս Լիեպայի և Մոսկվայի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարգարիտա Ժիգունովայի ընտանիքում[3]։ Եղբայրը Անդրիս Լիեպան է, միակողմանի քույրը` Մարիա Լիեպան։

1981 թվականին ավարտել է Մոսկվայի խորեոգրաֆիայի ակադեմիական ուսումնարանը, իսկ 1991 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի մանկավարժության բաժինը։

Մեծ թատրոնում իր արտիստական կարիերայի սկզբում Իլզե Լիեպան բնորոշ դերեր է կատարել «Կարմեն», «Կյանքը հանուն ցարի», «Իգոր իշխանը», «Խովանշչինա», «Տրավիատա» օպերաներում։

1990-ական թվականներին որպես դրամատիկական դերասանուհի իր դեբյուտն է նշել Սանկտ Պետերբուրգի անտրեպրիզում, այնուհետև 2000 թվականի ապրիլին մոսկովյան «Մոդեռն» թատրոնում կայացել է «Կայսրուհու երազը» ներկայացումը, որտեղ Իլզեն կատարել է Եկատերինա IIի դերը[4][5]։

2011 թվականին եղել է «Եվրատեսիլ երիտասարդ պարողների համար 2011»-ի ժյուրիի կազմում։

2011 թվականից վարում է հեղինակային «Балет FM» հաղորդում «Орфей» ռադիոկայանով[6]։

Ունի պիլատեսի սեփական ստուդիա, որտեղ անձամբ պարապունքներ է անցկացնում[7]։ Պիլատեսի պարբերական պարապունքները բալետի մեթոդիկայի հետ համադրությամբ հիմք են դարձել «Լիեպայի մեթոդը» գրքի, որտեղ նա նկարագրում է վարժությունների համալիր բալետի պարուհիների համար` մշտապես ճիշտ կազմվածք պահպանելու համար։

2014 թվականի հունվարին թողարկվել է նրա «Թատերական հեքիաթներ» հեքիաթների գիրքը երեխաների համար, որոնք Իլզե Լիեպան գրել է հղի ժամանակ[8]։

2018 թվականին եղել է Մոսկվայի քաղաքապետի թեկնածու Սերգեյ Սոբյանինի վստահված անձը[9]։

Անձնական կյանք խմբագրել

Առաջին ամուսինը ջութակահար Սերգեյ Ստադլերն է։

Երկրորդ ամուսինը եղել է բիզնեսմեն Վլադիսլավ Պաուլյուսը։ 2010 թվականի մարտի 15-ին Լիեպան այս ամուսնությունից դուստր է ունեցել` մայրանալով 46 տարեկան հասակում[10]։ 2013 թվականին զույգը բաժանվել է։

Ստեղծագործություն խմբագրել

Մեծ թատրոնի խաղացանկ խմբագրել

  • 1983` Հերա, առաջին կատարող
  • 1984` մազուրկա և կրակովյակ, բոլերո
  • 1985` իսպանական պար, մազուրկա, Մերսեդես
  • 1986` գնչուական պար, Բատիլդա («Ժիզել»), երեք գնչուհիներ («Անյուտա»), թագուհի («Քնած գեղեցկուհին»), Շտալբաումի կինը («Մարդուկ-Ջարդուկը»)
  • 1987` պալատական պարուհիներ («Լեգենդներ սիրո մասին»), արքայադուստր («Կարապի լիճ»), տիկին Կապուլետ («Ռոմեո և Ջուլիետ»)
  • 1988` պարսկուհի («Պոլովեցյան պարեր»), պարսկուհի («Խովանշչինա»)
  • 1992` Զյուլմա («Կորսար»)
  • 1994` պարահանդեսի թագուհի («Ֆանտազիաներ Կազանովայի թեմայով»)
  • 1995` խորթ մայր-թագուհի («Սպիտակաձյունիկը»), մայր Կապուլետ («Ռոմեո և Ջուլիետ»)
  • 2001` Կոմսուհի («Պիկովայա դամա»), առաջին կատարող
  • 2003` լեդի Կապուլետ («Ռոմեո և Ջուլիետ»), առաջին կատաարող
  • 2007` դաշնակահարուհի («Դասը»)

Վարում է ակտիվ համերգային և հյուրախաղային գործունեություն։ 2003 թվականին Իլզե Լիեպայի ստեղծագործական երեկոներն անց են կազվել Մեծ թատրոնի Նոր բեմում, որոնց մասնակցում էին թատրոնի բալետային թատերախմբի արտիստները։

Իլզե Լիեպան դարձել է առաջին ռուս պարուհին, որը Մայա Պլիսեցկայայից հետո կատարել է Կարմենի դերը Ժ. Բիզեի «Կարմեն սյուիտ» բալետում, ըստ Ռ. Շչեդրինի։ 11993 թվականին Ռուսաստանում առաջին անգամ կատարել է Զոբեիդայի դերը իր եղբոր` Անդրիս Լիեպայի կողմից վերականգնված «Շեհերազադե» բալետում, ըստ Ն. Ռիմսկի-Կորսակովի երաժշտության։

Պարուհու խաղացանկում հայտնի են ինչպես մինիատյուրները, այնպես էլ հատուկ նրա համար բեմադրված համարներ և դերեր։

Դրամատիկական թատրոնի դերեր խմբագրել

  • 1998` «Ձեր քույրը և գերուհին» (Լյուդմիլա Ռազումովսկայա, ռեժ.` Վլադիմիր Իվանով)` Մարիա Ստյուարտ[4]
  • 2000` «Կայսրուհու երազը» (Անդրեյ Մաքսիմովի պիեսը և բեմադրությունը) Եկատերինա II[5]
  • 2002` «Պատշաճության սահմաններ» (Անդրեյ Մաքսիմովի պիեսը և բեմադրությունը, Վ. Մայակովսկու անվան թատրոն), Մարկիզա դե Լյուրսե
  • 2003` «Կարմրամորուսի ծննդյան օրը» (Անդրեյ Մաքսիմովի պիեսն ու բեմադրությունը, Վ. Մայակովսկու անվան թատրոն), գործակալ Պոլ
  • 2004` «Թեյի ծիսակատարություն» (Ալեքսանդր Ստրոգանով, ռեժ.` Կարեն Ներսիսյան), Կին («Հին թատրոն» թատերական ընկերակցություն)[11]
  • 2005` «Ան-դեր-սեն» (Քսենիա Դրագունսկայա, ռեժ.` Օլգա Սուբբոտինա), Յեննի Լինդտ և Սառցե թագուհի (Թատերական միությունների կոնֆեդերացիա)
  • 2007` «Խելքից պատուհասը, Խելքի պատուհասը» (Ալեքսանդր Գրիբոյեդով, ռեժ.` Յուրի Լյուբիմով), Նատալյա Գորիչ (Տագանկայի թատրոն)

Դերեր կինոյում խմբագրել

  • 1984` Նրա սիրավեպի հերոսը` դրվագային
  • 1984` Փայլող աշխարհ` Ռունա
  • 1985` Բեմբիի մանկությունը` Մայր կարապ
  • 1986` Բեմբիի երիտասարդությունը` Դուստր կարապ
  • 1986` Միխայլո Լոմոնոսով` Ելիզավետա Լոմոնոսովա
  • 1986` Լերմոնտով` Սոլոմիրսկայա
  • 1987` Ծերուկը` Կատյա
  • 1988` Այս... երեք հավատարիմ քարտերը...` Կոմսուհին երիտասարդ տարիքում
  • 1993` Հրեղեն թռչունի վերադարձը` Զոբեիդա
  • 1997` Ֆանտազիա Կազանովայի թեմայով` Պարահանդեսի թագուհին
  • 1998` Ինքնակոչները` Գիզելա Վեբեր
  • 2000` Կայսրությունը հարվածի տակ` բալետի պարուհի Թամարա Կարսավինա
  • 2005` Սիրի՛ր ինձ` Ռոզա
  • 2005` Վոկալային զուգահեռներ` կամեո
  • 2007` Իմ հոգու միակ սերը` Ելիզավետա Ալեքսեևնա
  • 2009` Առաջին սեր` Գալինա
  • 2017` Անհատակ պարկը

Մուլտֆիլմերի կրկնօրինակում խմբագրել

Ճանաչում և պարգևներ խմբագրել

  • 1996` ՌԴ վաստակավոր արտիստ[12][13]
  • 1998` «Բյուրեղապակյա Տուրանդոտ» թատերական մրցանակ 
  • 2000` «Ճայ» թատերական մրցանակ (Եկատերինա II-ի դերի համար, «Կայսրուհու երազը»)
  • 2002` Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ[2]
  • 2003` «Ոսկե դիմակ» թատերական մչցանակ[13]
  • 2003` Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ[13]
  • 2003` կանանց ձեռքբերումների հասարակական ճանաչման «Օլիմպիա» մրցանակ[14]
  • 2007` Կարելիայի Հանրապետության ժողովրդական արտիստ[15]

Մատենագրություն խմբագրել

  • Илзе Лиепа Метод Лиепа. Философия тела. — М.: Альпина нон-фикшн, 2012. — 200 с. — 5000 экз. — ISBN 978-5-91671-223-0, 978-5-91671-061-8
  • Илзе Лиепа Театральные сказки / Художник: Анастасия Орлова. — М.: Рипол Классик, 2014. — 80 с. — (Сказки от звёзд). — 3000 экз. — ISBN 978-5-386-06766-3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «Указ Президента Российской Федерации от 15.04.2002 г. № 390 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. «Илзе Марисовна Лиепа. Страницы Биографии». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
  4. 4,0 4,1 Императрица Илзе. Премьера в «Модерне». Портал газеты «Культура»
  5. 5,0 5,1 «Илзе Лиепа на сайте театра «Модернъ»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 2-ին.
  6. «Балет FM» Արխիվացված 2014-11-19 Wayback Machine на радио «Орфей»
  7. «Аттестат зрелости стр. 2 | Секреты звезд | Макияж и прически звезд на сайте о красоте | Allure». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
  8. «Балерина Илзе Лиепа о своей книге "Театральные сказки"» (ռուսերեն). Городской информационный канал m24.ru. 28.01.2014 12:22. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  9. Владимир Варфоломеев (2018 թ․ օգոստոսի 26). «Но есть и новички». Эхо Москвы.
  10. Илзе Лиепа стала мамой в 46 лет // Экспресс-газета
  11. Балерина ушла в мелодраму. Илзе Лиепа снова выходит на драматическую сцену «Независимая газета»
  12. «Указ Президента Российской Федерации от 12.09.1996 г. № 1352 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  13. 13,0 13,1 13,2 Илзе Лиепа Արխիվացված 2008-12-29 Wayback Machine на сайте Большого театра
  14. Официальный сайт Российской академии бизнеса и предпринимательства
  15. «Надежда Бабкина, Илзе Лиепа и Михаил Ширвиндт получили звание народных артистов Карелии». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 5-ին.

Գրականություն խմբագրել

  • Чижова А. Э. Лиепа Илзе Марисовна / А. Э. Чижова // Русский балет: энциклопедия. — М., 1997. — С. 264—265.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլզե Լիեպա» հոդվածին։