«Բեմբիի մանկությունը» (ռուս.՝ «Детство Бемби»), 1985 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է Ֆելիքս Զալտենի «Բեմբի» հեքիաթի մոտիվներով։ Շարքի երկրորդ մասն է «Բեմբիի պատանեկությունը» ֆիլմը։

Բեմբիի մանկությունը
անգլ.՝ Bambi's Childhood
Երկիր ԽՍՀՄ
Թվական1985
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆատալիա Բոնդարչուկ
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
ՀաջորդԲեմբիի պատանեկությունը

Ֆիլմը նկարահանվել է Ղրիմում՝ Ղրիմի արգելոցում և «քարանձավային քաղաքներում»։ Էսկի-Կերմենում նկարահանումների ավարտից հետո որոշ քարանձավների պատերին պահպանվել են կենդանիների պատկերներ, որոնք զբոսաշրջիկներին ներկայացրել են որպես «քարանձավային մարդկանց նկարներ»։

Սյուժե խմբագրել

Անտառում տոն է, ծնվել է Բեմբի եղնիկը՝ առաջնորդի որդին, արքայազնը, թագի ժառանգորդը։ Բեմբին դեռ փոքր է, և ամբողջ հսկայական աշխարհը նրա շուրջը ներկայանում է որպես կախարդական հեքիաթ։ Այս հեքիաթում նա հանդիպում է բազմաթիվ հրաշքների՝ գազաններ և ծառեր, արև և գետակ, իր զարմիկները, սկյուռիկ, զվարճալի նապաստակներ և գեղեցիկ կարապներ։ Բայց հեքիաթային անտառում, որտեղ բոլորը համերաշխ են ապրում, ապրում է Նա, որի անունը չի նշվում, ուից վախենում են բոլորը, նույնիսկ ամենաուժեղ գազանները։ Բեմբին պետք է անցնի մի շարք վտանգների, արկածների միջով և ձեռք բերի նոր գիտելիքներ, մինչև նա մեծանա և գրավի նրա տեղը՝ դառնալով իր հոտի առաջնորդը։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Նատալյա Բոնդարչուկ, Յուրի Նագիբին, Ֆելիքս Զալտեն
  • Ռեժիսոր՝ Նատալյա Բոնդարչուկ
  • Օպերատոր՝ Ալեքսանդր Ֆիլատով
  • Նկարիչ՝ Տատյանա Ֆիլատովա
  • Կոմպոզիտոր՝ Բորիս Պետրով

Փառատոններ և մրցանակներ խմբագրել

  • 1986 – 19-րդ համամիութենական կինոփառատոն (Ալմա Աթա) երեխաների և պատանիների համար ֆիլմերի ծրագրում՝ «Մարդու և բնության համագործակցության թեմայի լավագույն բացահայտման համար» գլխավոր մրցանակը – «Բեմբիի մանկությունը» ֆիլմի համար (Նատալյա Բոնդարչուկ)[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. КИНО: Энциклопедический словарь, главный редактор С. И. Юткевич, М. Советская энциклопедия, 1987, с.539

Արտաքին հղումներ խմբագրել