Իգուասու (ազգային պարկ, Արգենտինա)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իգուասու (այլ կիրառումներ)

Իգուասու (իսպ.՝ Parque Nacional Iguazú), ազգային պարկ Արգենտինայում, գտնվում է Իգուասու գավառում, Միսյոնես նահանգի հյուսիսային մասում։

Իգուասու ազգային պարկ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
«Սատանայի կոկորդը», Իգուասու ջրվեժի մի մասը
Կոորդինատներ 25°37′ հվ. լ. 54°20′ ամ. ե.HGЯO
Տարածք 55 000 քառ․ կմ
Հիմնադրված է 1934 թվական
Համաշխարհային
 ժառանգության օբյեկտ
1984 թվական
Ազգային պարկի մուտքը

Պարկը հիմնադրվել է 1934 թվականին։ Պարկը պարունակում է Հարավային Ամերիկայի բնական հուշարձաններից մեկի մի հատվածը՝ Իգուասու ջրվեժը, որը շրջապատված է մերձարևադարձային անտառներով։ Գետի մյուս կողմում ընկած է բրազիլական Իգուասու ազգային պարկը։ Երկու պարկերն էլ գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության (համապատասխանաբար 1984 և 1986 թվականներին)։

Ֆլորան և ՖաունանԽմբագրել

Պարկը գտնվում է «Պարաիբա ատլանտիկական անտառների» էկոլոգիական շրջանում[1]։

Ֆլորան ներառում է 2 հազար բույսերի տեսակներ։ Պարկում հանդիպում են մի շարք անհետացող ծառերի տեսակներ՝ ասպիդոսպերմա, էվտերպաներ, սղոցիներդ, վերջին ժամանակներում ավելի քիչ են հանդիպում Cedrela odorata-ն, Tipuana tipu-ն և շքածառը։ Աճում են Burseraceae տեսակի ծառեր։ Ծաղիկների մեջ հանդիպում է Bromelia տեսակը, և խոլորձի տարբեր տեսակներ։

Պարկի ֆաունան ընդգրկում է իր մեջ 700 տեսակ կաթնասուններ, 400 տեսակ թռչուններ, 40 տեսակ սողուններ, մի քանի հարուրյակ տեսակ թիթեռներ, այդ թվում նաև անհետացող տեսակներ։ Ֆաունայի առավել տարածված ներկայացուցիրներն են՝ յագուարը, յագուարունդին, ջրախոզուկը, դաշտային գետնակինճը, ջրային պարկամուկը, օցելոտը, հսկա մրջնակերը, բրազիլական ջրասամույրը, թփուտների շունը, կապիկներից՝ կռնչակապիկը, սովորական երկարառունգը, պարագվայական կայմանը (կոկորդիլոսի մի տեսակ), կորալյան իժը։ Ինչպես նաև կարելի գտնել այնպիսի թռչուններ, ինչպիսիք են մանգաղաթևները և սղոցակտուցները։ Այս պարկին բնորոշ են նաև ամերիկյան մանգաղաթևները, հարավամերիկյան արծիվները, կոլիբրիները (կրետի չափ թռչուններ)։ Չղջիկների հայտնի ներկայացուցիչներից առավել հաճախ հանդիպում է արյունախումների տեսակը՝ սովորական արյունախումը։

Ազգային պարկում հանդիպող մի քանի կենդանիների ցանկըԽմբագրել

Պատկեր Անվանում Կարմիր գրքում գրանցվելու թվականը
1   Յագուար 15953 Archived 2012-07-18 at the Wayback Machine. 1982
2   Յագուարունդի 9948 1982
3   Օցելոտ 11509 Archived 2012-04-30 at the Wayback Machine. 1982
4   Ամերիկյան կատվառյուծ 18868 Archived 2012-07-18 at the Wayback Machine. 1996
5   Եղնիկ Մազամ 29619 Archived 2010-06-30 at the Wayback Machine. 1996
6   Դաշտային գետնակինճ 21474 Archived 2011-11-21 at the Wayback Machine. 1996
7   Ջրախոզուկ 10300 1996
8   ջրային պարկամուկ 4671 1996
9   Բրազիլական ջրասամույր 18711 1982
10   Կռնչակապիկ 136717 Archived 2011-07-30 at the Wayback Machine. 2008
11   Գորշ կռնչակապիկ 39916 Archived 2011-09-01 at the Wayback Machine. 1982
12   Հսկա մրջնակեր 14224 1982
13   Սովորական երկարառունգը 41684 Archived 2011-09-21 at the Wayback Machine. 1996
14   Թփուտների շուն 20468 Archived 2011-09-21 at the Wayback Machine. 1982
15   Պարագվայական կայման 46586 Archived 2011-08-10 at the Wayback Machine. 1982
16   Լայնադեմք կայման 46585 Archived 2012-07-16 at the Wayback Machine. 1982
18   Ամերիկյան մանգաղաթև 106001702(չաշխատող հղում) 1988
21   Տիրիկա 106001621(չաշխատող հղում) 2004
22   Բրազիլական կրոհալ 100600499(չաշխատող հղում) 1994
23   Սև պենելոպա 100060083(չաշխատող հղում) 2004
24   Հարավամերիկյան արծիվ 106003526 Archived 2012-02-11 at the Wayback Machine. 2004
25   Սովորական արյունախում 6510 Archived 2012-04-25 at the Wayback Machine. 1996

ԾանոթագրությունԽմբագրել

  1. Olson, D. M, E. Dinerstein և այլք: (2001)։ «Terrestrial Ecoregions of the World: A New Map of Life on Earth»։ BioScience 51 (11): 933–938։ doi:10.1641/0006-3568(2001)051[0933:TEOTWA]2.0.CO;2։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-07-ին։ Վերցված է 2015-08-26 

Արտաքին հղումներԽմբագրել