Մանգաղաթևներ
Մանգաղաթևներ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Apodidae Hartert, 1897
| ||||||||
|
Մանգաղաթևներ (լատ.՝ Apodidae), մանգաղաթևանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 22, Հայաստանում՝ 2 տեսակ՝ սև մանգաղաթև և սպիտակ մանգաղաթև։ Ողջ կյանքն անցկացնում են օդում։ Սնվում և զուգավորվում են թռիչքի ընթացքում։ Ծիծեռնակներից տարբերվում են սրածայր նեղ ու երկար թևերով, թռիչքի արագությամբ (1 ժ-ում 100 կմ-ից ավելի)։
ԿառուցվածքԽմբագրել
Կտուցը թույլ է, կարճ, բերանի բացվածքը՝ լայն։ Թևերի երկար և ոտքերի կարճ լինելու պատճառով, հարկադիր վայրէջքի դեպքում, գետնից թռիչքի մեկնարկ վերցնել չեն կարողանում։ Ամրակազմ, փոքրամարմին, մեծ ու տափակ գլխով, խոշոր աչքերով, կարճ ու սուր մագիլներով թռչուններ են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |