Դավուդ Իբրահիմ (անգլ.՝ Dawood Ibrahim, դեկտեմբերի 26, 1955(1955-12-26)[1], caratula, Ratnagiri district, Կոնկան, Բոմբեյ, Հնդկաստան), քրեական հեղինակություն և թմրավաճառ Մումբայից[2][3]։ Ներկայումս բնակվում է Դուբայում և գլխավորում է կազմակերպված հանցավոր խումբը՝ D-Company-ն (OPG), որը հիմնադրվել է Մումբայում 1970-ականներին[4][5][6][7][8]։

Դավուդ Իբրահիմ
անգլ.՝ Dawood Ibrahim և հինդի՝ दाऊद इब्राहीम
Ծնվել էդեկտեմբերի 26, 1955(1955-12-26)[1] (68 տարեկան)
Ծննդավայրcaratula, Ratnagiri district, Կոնկան, Բոմբեյ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնսուննի իսլամ
Մասնագիտությունհանցագործ, գանգստեր, ահաբեկիչ և Հանցագործության ղեկավար
ԱշխատավայրD-Company?
ԱնդամությունD-Company?

Դավուդ Իբրահիմը հետախուզվում է սպանությունների, շորթումների, նպատակային սպանությունների, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ահաբեկչության և այլ իրավախախտումների մեղադրանքներով։ 2003 թվականին Հնդկաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները Դավուդ Իբրահիմին միջազգային ահաբեկիչ են հայտարարել 1993 թվականին ռումբի պայթյուններում նրա ենթադրյալ դերի համար և վերջինիս բռնելու համար 25 միլիոն ԱՄՆ դոլար գումարի պարգևավճար են խոստացել[9][10]։

2011 թվականին հետաքննությունների դաշնային բյուրոն և Ֆորբս-ը Դավուդ Իբրահիմին 10 ամենահետախուզվող հանցագործների ցուցակում երրորդ համարն են սահմանել[11]։

Կյանքի վաղ ժամանակահատված խմբագրել

Ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 26-ին մուսուլմանական ընտանիքում՝ Ռատնագիրի շրջանում (ժամանակակից նահանգ Մախարաշտրա)[12]։ Նրա հայրը՝ Իբրահիմ Կասկարը, ծառայում էր Մումբայի ոստիկանությունում, ղեկավարում էր շտաբերից մեկը, իսկ մայրը՝ Ամինան, տնային տնտեսուհի էր[13]։ Դավուդ Իբրահիմը ապրել է Դոնգրիի Թեմքար Մոհալլա շրջանում, հաճախել է Ահմեդ Սեյլորի միջնակարգ դպրոց, որից ժամանակ անց դուրս է մնացել։ Դոնգրիում առաջին անգամ կռիվ է ունեցել կազմակերպված հանցավոր խմբի անդամ Խաջի Մաստանայի հետ, դրանից հետո, վերջինս հարձակվել է Դավուդ Իբրահիմի 2 ծառաների, թիկնապահների վրա[14]։ 1970-ականներին Իբրահիմը եղբոր՝ Շաբիր Իբրահիմի հետ ստեղծել է կազմակերպված «D-Company» հանցավոր խումբը։

Կենսագրություն խմբագրել

Ենթադրվում է, որ Դավուդ Իբրահիմը վերահսկում է հավալայի՝ ոչ ֆորմալ ֆինանսա-հաշվարկային համակարգի մեծ մասը, հիմնականում Միջին Արևելքում, Աֆրիկայում և Ասիայում օգտագործվող բրոքերների միջև պահանջների և պարտավորությունների հաշվանցման հիման վրա։ Հավալայի բազմաթիվ օպերացիաներ իրականացվում են Հնդկաստանում[15][16]։

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Դավուդ Իբրահիմին ահաբեկիչ է հայտարարել և նրա նկատմամբ միջազգային պատժամիջոցներ է սահմանել օտարերկրյա ակտիվ կազմակերպությունների վերահսկողության վարչության ուժերի կողմից՝ փաստացի արգելելով ԱՄՆ-ի ֆինանսական կազմակերպություններին աշխատել նրա հետ և առգրավել այն գումարները, որոնք, ինչպես ենթադրվում է, նրա վերահսկողության տակ էին։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հետևում է Դավուդ Իբրահիմի գործունեությանը, ինչպես նաև տեղեկատվություն է հրապարակում այն մասին, որ նա ազատ մուտք-ելք ունի Հարավային Ասիա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա, որտեղ էլ, չեն բացառվում կատարվելիք մաքսանենգությունները։ Այս ավազակություններից օգտվում է նաև Ալ-Կաիդա ահաբեկչական կազմակերպությունը։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հաղորդագրություններում ասվում է նաև, որ Դավուդ Իբրահիմը և նրա կազմակերպությունը մասնակցում է Մեծ Բրիտանիա և Արևմտյան Եվրոպայի այլ երկրներ թմրանյութերի խոշորամասշտաբ մատակարարումների աշխատանքներին։ Ենթադրվում է նաև, որ նա կապ է ունեցել Ալ-Կաիդայի առաջնորդ Ուսամա բեն Լադենի հետ։ 1990-ական թվականների վերջին Դավուդ Իբրահիմը ժամանել Է Աֆղանստան, որտեղ նրան ցուցաբերվել Է Թալիբան իսլամական շարժման հովանավորությունը։ «D-Company»-ն իր առջև խնդիր է դրել ապակայունացնել Հնդկաստանի կառավարությանը՝ անկարգությունների, ահաբեկչական գործողությունների և քաղաքացիական անհնազանդության ակցիաների կազմակերպման շնորհիվ[17]։

2006 թվականին ԱՄՆ կառավարությունը հայտարարություն է արել, որ մտադիր է դիմել Միավորված ազգերի կազմակերպությանը՝ խնդրելով, որ ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները սառեցնեն Դավուդ Իբրահիմի բանկային հաշիվները և արգելեն նրա տեղաշարժը։ ԱՄՆ-ի ահաբեկչության և ֆինանսական հանցագործությունների ֆինանսավորման դեմ պայքարի նախարարի օգնականի տեղակալ Խուան Զարատեն հայտարարել է, որ երկիրը հավատարիմ է ահաբեկչության և հանցավոր աշխարհի միջեև ֆինանսական կապերի բացահայտման և դադարեցման գործին[18]։ Դավուդ Իբրահիմը կասկածվում է ահաբեկչական միջոցառումների կազմակերպման մեջ, իսկ 2002 թվականին ֆինանսավորվել է ծայրահեղական գործունեություն ծավալելու համար Գուջարաթում Լաշքար-Թայբի կողմից։ 2006 թվականին Հնդկաստանի կառավարությունը Պակիստանին է փոխանցել երկրի 38 ամենահետախուզվող հանցագործների ցուցակը, որի մեջ տեղ էր գտել նաև Դավուդ Իբրահիմը[19]։

2006 թվականի նոյեմբերի 21-ին հաղորդվել էր, որ Մումբայի քրեական ոստիկանության կողմից ձերբակալվել են Դավուդ Իբրահիմի հանցավոր խմբի տասը անդամներ։ Նրանք էքստրադիցիայի են ենթարկվել Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից[20]։ 2008 թվականին «India Today» հրատարակությունը հաղորդել էր, որ Դավուդ Իբրահիմը նյութատեխնիկական ապահովում է տրամադրել Մումբայի վրա ահաբեկչական հարձակման համար[21]։ Այնուհետև լրատվական գործակալությունները հայտնել են քրեական հեղինակություն Շիրազ Ասգար Ալիի սպանության մասին հնդկական քրեական աշխարհում ազդեցության վերաբաշխման հետևանքով[22]։ 2013 թվականին Նեպալի կառավարությունը սառեցրել է 224 մարդու և 64 ահաբեկչական կազմակերպությունների բանկային հաշիվները՝ կապված Դավուդ Իբրահիմի հետ հանցավոր փողերի լվացման դեմ արշավի հետ[23]։ 2013 թվականին կրիկետի նախկին խաղացող հնդիկ Դիլիպ Հունգարսկարկարը հայտարարել է, որ 1986 թվականին Դավուդ Իբրահիմը մտել է Շարջայի հնդկական թիմի հանդերձարան և յուրաքանչյուր հնդիկ խաղացողի մեկ ավտոմեքենա է առաջարկել, եթե նրանք Պակիստանի հավաքականին հաղթեն Շարժայի Գավաթի եզրափակիչում[24]։

Պայթյուններ Բոմբեյում խմբագրել

Լայնորեն տարածված է այն փաստը, որ Դավուդ Իբրահիմը պայթյուններ է կազմակերպել Բոմբեյում 1993 թվականի մարտ ամսին։ 2003 թվականին Հնդկաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները նրան միջազգային ահաբեկիչ են հայտարարել, իսկ Հնդկաստանի փոխվարչապետ Լալ Կրիշնա Ադվանին այդ փաստը կարևոր իրադարձություն է անվանել։ Դավուդ Իբրահիմը ներկայումս Հնդկաստանի ամենահետախուզվող հանցագործների ցուցակում է[18]։

2017 թվականի հունիսին հնդիկ քաղաքական գործիչ և իրավաբան Ռամ Ջետմալանին հաստատել է, որ ռումբի պայթյուններից հետո Դավուդ Իբրահիմը Լոնդոնից զանգահարել է իրեն և հայտարարել, որ պատրաստ է ժամանել Հնդկաստան և կանգնել դատարանի առջև այն պայմանով, որ նա ոստիկանության կողմից խոշտանգումների չի ենթարկվի[25]։ Ռամ Ջետմալանին այդ տեղեկությունը փոխանցել է հայտնի քաղաքական գործիչ Մահարաշտրա շարադ Պավարին, սակայն Հնդկաստանի իշխանությունները մերժել են Իբրահիմի առաջարկը։ Ռամ Ջետմալանին հայտարարել է, որ մերժման դեպքումանվտանգության երաշխիքները հավասարվում են զրոյի։ Որ Իբրահիմը կրկին կփորձի խոշտանգումներ իրականացնել[26][27]։

Տեղակայում խմբագրել

Որոշ տվյալներով՝ Դավուդ Իբրահիմը բնակվում էր Պակիստանում, այնուհետև տեղափոխվել է Արաբական Միացյալ Էմիրություններ[28][29][30][31]։ Հնդկաստանի իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ Դավուդ Իբրահիմը հատել է աֆղանա-պակիստանյան սահմանը, քանի որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը չափազանց զգուշավոր է վերաբերվել ահաբեկչության դեմ պատերազմում ամերիկա-հնդկական հարաբերություններին և չի համարձակվել ծածկել այն[32]։ 2015 թվականի մայիսի 5-ին պատգամավոր Հարիբհայ Պարտիբհայ Չաուդհարին Լոկ սաբհայում հայտարարել է, որ Դավուդ Իբրահիմի գտնվելու ճշգրիտ վայրը հայտնի չԷ[33][34]։ Սակայն 2015 թվականի մայիսի 11-ին Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ռաջնատհ Սինգհը խորհրդարանում հայտարարել էր, որ Դավուդ Իբրահիմը գտնվում է Պակիստանում և նա նրան Հնդկաստան կվերադարձնի անպայման[33][35][36][37]։

2015 թվականի օգոստոսի 22-ին Հնդկական «Times Now» հեռուստաալիքը հայտնել էր, որ Դավուդ Իբրահիմը գտնվում է Կարաչիում։ Հեռուստաալիքի կայքում հրապարակվել են խոսակցությունների սղագրությունները, որոնցից մեկում անհայտ մի կին հայտնել է, որ Դավուդի կինն է և որ Դավուդը «քնած է», իսկ երկրորդ սղագրությունում նշված է, որ կինը հերքում է Դավուդի հետ ծանոթ լինելու փաստը և ոչ ոքի չի ճանաչում «Դավուդ Իբրահիմ» անունով[38][39]։

2015 թվականի օգոստոսին Հնդկաստանի կառավարությունը դոսյե էր պատրաստել Պակիստանին փոխանցելու համար, որում հաղորդվում էր, որ Դավուդ Իբրահիմը Պակիստանում ինը բնակատեղի ունի, ինչպես նաև ճանապարհորդության համար երեք պակիստանյան անձնագիր[40]։

2015 թվականի մայիսին Դավուդ Իբրահիմի մոտավոր կարողությունը գնահատվում էր 6,7 մլրդ ԱՄՆ դոլար[41]։

Ընտանիք խմբագրել

2006 թվականին Դավուդի դուստրը՝ Մահրուհ Իբրահիմը, ամուսնացել է Ջունաիդ Միանդադի՝ պակիստանցի կրիկետ հայտնի խաղացողի որդու՝ Ջավիդ Միանդադի հետ[42]։ 2011 թվականին նրա 24-ամյա դուստրը՝ Մեհրինը, ամուսնացել Է ամերիկացի Այուբայի հետ, որն ունեցել է պակիստանական ծագում[43]։ 2011 թվականի սեպտեմբերի 25-ին որդին՝ Մոյնը ամուսնացել է Սանիի հետ, որը Լոնդոնի ամենահայտնի բիզնեսմեններից մեկի դուստրն է[44]։ Դավուդ Իբրահիմի ընտանիքի մի շարք անդամները, այդ թվում եղբայր Իկբալ Կասկարը, ապրում են Մումբայում[45]։ Դավուդի կնոջ անունը Մեհրիբա Շեյխ է[46]։

Հայտնիություն խմբագրել

Դավուդ Իբրահիմը և նրա ղեկավարած «OPG D-Company»-ը կապված էին Բոլիվուդի կինոարդյունաբերության ֆինանսավորման հետ։ 1980-ականներին և 1990-ականներին մի շարք բոլիվուդյան կինոստուդիաներ և ֆիլմեր ֆինանսավորվել են D-Company-ի կողմից։ Այդ ժամանակ Դավուդ Իբրահիմը կապ ուներ բազմաթիվ հայտնիների հետ, որոնց մեջ էր գեղեցկության մրցույթի մասնակից Անիտա Այուբը և բոլիվուդցի դերասանուհի Մանդակինին։ D-Company-ն հայտնի է նաև բոլիվուդյան պրոդյուսերների և հայտնիների դեմ ուղղված դրամաշորթությամբ և սպառնալիքներով։ Ներգրավված է եղել բոլիվուդյան պրոդյուսերներ Ջավեդ Սիդիկի և Գուլշան Կումարի սպանությունների մեջ[47]։

2002 թվականի «Վճար ամեն ինչի համար» ֆիլմը և դրա շարունակությունը, որոնք թողարկվել են 2005 թվականին, ինչպես նաև «Փոխհրաձգություն Լոկանդվալում» (2007 թվական), «Մի անգամ Մումբայում» (2010 թվական) «Մի անգամ Մումբայում 2» (2013 թվական) ֆիլմերը հիմնականում նկարահանվել են «D-Company»-ի հովանու ներքո[48]։ «Կրակոցներ Վադալայում» (2013 թվական) ֆիլմը պատմում է Հնդկաստանում D-Company-ի և վերջինիս գործունեության մասին։ «Հասինա Պարկար» (2017 թվական) կենսագրական ֆիլմը պատմում է Դավուդ Իբրահիմի քրոջ՝ Հասինա Պարկարի մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.hindustantimes.com/india/10-things-to-know-about-dawood-ibrahim/story-yoROzlpjb6WWBq3yftvi9L.html
  2. «Treasury Sanctions Two Indian Nationals and a Company Based in Pakistan for Ties to the South Asian Criminal Network 'D Company'». www.treasury.gov (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. «DAWOOD IBRAHIM KASKAR | United Nations Security Council Subsidiary Organs». www.un.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. The name on the Mumbai street over terror attacks is Dawood Ibrahim. The Times. 13 July 2011
  5. «Dawood Ibrahim Kaskar». Forbes.
  6. «Made outside India». The Economist. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  7. Kugelman, Michael (2015). «Opinion | Fix the Link to Pakistan, Bond With India». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  8. Tran, Mark (2008 թ․ դեկտեմբերի 2). «India names two most-wanted fugitives after Mumbai attacks». The Guardian (անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  9. «Shaikh, Dawood Hasan». Interpol. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  10. «3 students forced to end their 'Dawood hunt' after money runs out». First Post. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  11. «Dawood 4th 'most wanted' criminal on Forbes list». The Times of India. (29 April 2008). Retrieved 16 April 2012.
  12. «10 things to know about Dawood Ibrahim». Hindustan Times. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.(չաշխատող հղում)
  13. Swami, Praveen Mumbai's mafia wars(անգլ.) // Frontline : newspaper. — 1999. — Т. 16. — № 7.
  14. «'Dongri to Dubai,' the rise of Dawood Ibrahim». CNN-IBN. 2012 թ․ հունիսի 25. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  15. Chandigarh, India — Main News. The Tribune. (31 December 2000). Retrieved 16 April 2012.
  16. 'ISI pressured Dawood to carry out Mumbai blasts'. Rediff.com (22 December 2002). Retrieved 16 April 2012.
  17. Robert Windrem (2006 թ․ հուլիսի 11). «Possible al-Qaida link to India train attacks». MSNBC. Վերցված է 2007 թ․ ապրիլի 10-ին.
  18. 18,0 18,1 «Dawood Ibrahim is a global terrorist: US». Rediff.com. 2003 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2007 թ․ ապրիլի 10-ին.
  19. «Bush administration imposes sanctions on India's most wanted criminals Dawood Ibrahim and sai bansod». IndiaDaily. 2006 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 12-ին.
  20. «Dubai extradites 10 Dawood aides». Rediff.com. 2006 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2007 թ․ ապրիլի 10-ին.
  21. India Today Արխիվացված 1 Դեկտեմբեր 2008 Wayback Machine. Indiatoday.digitaltoday.in (28 November 2008). Retrieved 16 April 2012.
  22. Dnyanesh Jathar; Quaied Najmi (2003 թ․ փետրվարի 2). «Vivo ipl schedule live». The Week. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 10-ին.
  23. «Nepal freezes assets of entities with Dawood, Al Qaeda links». Indistan News. 1955 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  24. «Dawood entered Indian dressing room in 1986, offered cars to players: Vengsarkar». The Times of India. 2013 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  25. «The legend of Ram – a conversation with Ram Jethmalani». Algebra talks. Algebra. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  26. «Ram Jethmalani, Sharad Pawar spar over Dawood Ibrahim». India Today. 2015 թ․ հուլիսի 4. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  27. «Sharad Pawar: Jethmalani's proposal on Dawood Ibrahim was conditional». The Indian Express. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  28. «Dawood Ibrahim was in Pak till April 2013: IPL spot-fixing chargesheet». In.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  29. Desk, Web. «Dawood Ibrahim chased out of Pakistan: PM's special envoy». The Express Tribune. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  30. «Dawood Ibrahim was in Pak till April 2013: IPL spot-fixing chargesheet-CNN-IBN». IBNLive. 2013 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  31. «Dawood Ibrahim was here but we chased him out, may be in UAE now: Shahryar Khan». The Indian Express. 2013 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  32. ET Bureau (2014 թ․ հոկտեմբերի 27). «ISI shifts underworld don Dawood Ibrahim to Pakistan-Afghanistan border - timesofindia-economictimes». Economictimes.indiatimes.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  33. 33,0 33,1 «Dawood Ibrahim is in Pakistan, Rajnath assures Lok Sabha». Indian Express. 2015 թ․ մայիսի 11. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  34. «Dawood Ibrahim Whereabouts». IBN Live.
  35. «Dawood in Pakistan, Will Get Him No Matter What: Rajnath Singh in Parliament». NDTV. 2015 թ․ մայիսի 11. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  36. «Dawood in pakistan». Hindustan Times. 2015 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  37. «Rajnath says Dawood is in Pakistan». India Today. 2015 թ․ մայիսի 11. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  38. «Dawood's wife confirms her husband is in Karachi - The Times of India». Timesofindia.indiatimes.com. Times News Network. 2015 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  39. «TIMES NOW tracks Dawood Ibrahim-News-Exclusives-TIMESNOW.tv - Latest Breaking News, Big News Stories, News Videos». Timesnow.tv. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  40. «Dawood Ibrahim has nine residences in Pakistan, Delhi says». gulfnews.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  41. «Dawood Ibrahim is the 2nd richest gangster of all time». India Today. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  42. «Profile: India's fugitive gangster». BBC News. 2006 թ․ սեպտեմբերի 12.
  43. «Tale behind weddings of Dawood Ibrahim's children : Neighbours, News - India Today». Indiatoday.intoday.in. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  44. Dawood’s son Moin marries London girl in Karachi
  45. Unfair to deny passport for being Dawood’s brother: Kaskar | Cities News,The Indian Express
  46. «It is official: Ahead of NSA meet, fresh photo and passport copy of Dawood Ibrahim confirm he's in Pakistan». Firstpost.
  47. «10 Times Bollywood Actors Crossed Paths With The Underworld». ScoopWhoop (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 11.
  48. «Akshay to play dreaded don Dawood?» (անգլերեն). Emirates247. 2011 թ․ մարտի 7.

Արտաքին հղումներ խմբագրել