Ռաջնատհ Սինգհ

հնդիկ քաղաքական գործիչ

Ռաջնատհ Սինգհ (հինդի՝ राजनाथ सिंह, հուլիսի 10, 1951(1951-07-10), Chandauli district, Varanasi division, Ուտար Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ քաղաքական և պետական գործիչ, 2014 թվականից մինչև 2019 թվականը Հնդկաստանի արտաքին գործերի նախարար[6]։ 2004 թվականից Բհարատիա ջանատա փարթի կուսակցության նախարար։ 2019 թվականի մայիսի 31-ից զբաղեցնում է Հնդկաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը։

Ռաջնատհ Սինգհ
राजनाथ सिंह (अवधी), राजनाथ सिंह (भोजपुरी), նեպալ.՝ राजनाथ सिंह (नेपाली) և राजनाथ सिंह (मैथिली)
 
Կուսակցություն՝ Բհարաթիա ջանաթա կուսակցություն[2], Bharatiya Jana Sangh?[3] և Janata Party?[4]
Կրթություն՝ Deen Dayal Upadhyay Gorakhpur University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ֆիզիկոս
Դավանանք հինդուիզմ[5]
Ծննդյան օր հուլիսի 10, 1951(1951-07-10) (72 տարեկան)
Ծննդավայր Chandauli district, Varanasi division, Ուտար Պրադեշ, Հնդկաստան
Քաղաքացիություն  Հնդկաստան[2]
Ի ծնե անուն անգլ.՝ Rajnath Singh[1]
Հայր Rambadan Singh?
Մայր Gujrati Devi?
Ամուսին Savitri Singh?[4]
Զավակներ Pankaj Singh?, Neeraj Singh? և Anamika Singh?
 
Կայք՝ rajnathsingh.in
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Ռաջնատհ Սինգհը ծնվել է 1951 թվականի հունիսի 10-ին Բհաբաուրա գյուղում (Չանդուլի շրջան, Ուտար Պրադեշ նահանգ)՝ ռաջպուտի ունևոր ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է հայերի գյուղում, որից հետո ուսումը շարունակել է Գորակհպուրի համալսարանում՝ ուսումնասիրելով ֆիզիկա։

13 տարեկան հասակում Ռաջնատհ Սինգհը դարձել է հինդուիստական ազգայնական Ռաշտրիա Սվայամսևակ Սանգհ կազմակերպության անդամ, որի հետ կապված է եղել նրա հետագա քաղաքական կարիերան։ 1974 թվականին Ռաջնատհը դառնում է Միրզապուրում Ռաշտրիա Սվայամսևակ Սանգհի հետ կապված Բհարատիա Ջանա Սանգհի բաժանմունքի առաջնորդ, իսկ 1977 թվականին ընտրվել է Ուտար Պրադեշ նահանգի օրենսդրական ասամբլեա։

1984 թվականին գլխավորում է Բհարատիա Ջանա Սանգհի վերակազմավորված Բհարատիա ջանատա փարթիի երիտասարդական թևը[7], իսկ 1991 թվականին Բհարատիա ջանատա փարթիի կողմից ձևավորված Ուտար Պրադեշի շրջանային կառավարությունում զբաղեցնում է կրթության նախարարի պաշտոնը[8][9][10]։ 1997 թվականին հայերի նահանգում գլխավոր է Բհարատիա ջանատա փարթիի բաժանմունքը, իսկ 2000 թվականից մինչև 2002 թվականը՝ գլխավորում է շրջանային կառավարությունը։

2003 թվականին Ռաջնատհ Սինգհը Ատալ Բիհարի Վաջպայիի կենտրոնական կառավարությունում դառնում գյուղատնտեսության նախարար[11][12]։ 2004 թվականին Բհարատիա ջանատա փարթիի և Վաջպայիի կառավարությունից հեռանալուց հետո[13], Լալ Կրիշնա Ադվանին՝ կուսակցության բազմամյա առաջնորդը, թոշակի է անցնում, և այդ պաշտոնում ընտրվում է Ռաջնատհը[14]։ Այդ պաշտոնում նրա թեկնածությունն աջակցում էր նաև Ռաշտրիա Սվայամսևակ Սանգհը։ Կուսակցության առաջնորդի պաշտոնը զբաղեցնում է մինչ օրս[15][16]։

2014 թվականին Ռաջնատհ Սինգհը Լաքհնաու քաղաքից ընտրվել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատ՝ Լոկ սաբհա և հաղթած Բհարատիա ջանատա փարթիի կազմավորված կառավարությունում զբաղեցրել արտաքին գործերի նախարարի պաշտոնը[17]։ 2019 թվականի մայիսի 31-ից զբաղեցնում է Հնդկաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 English Wikipedia community Wikipedia — 2001.
  2. 2,0 2,1 2,2 https://eci.gov.in/files/category/97-general-election-2014/
  3. 3,0 3,1 https://economictimes.indiatimes.com/rajnath-singh/candidates/candidateid-11464.cms
  4. 4,0 4,1 4,2 https://www.businessinsider.in/thelife/personalities/news/rajnath-singh-profile-interesting-facts-all-you-need-to-know-about-indias-minister-of-defence/slidelist/76888231.cms
  5. India Today — 1975. — ISSN 0254-8399
  6. «Новый глава правительства Индии сократит число министров вдвое». ИТАР-ТАСС. 2014 թ․ մայիսի 26. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  7. «Profile: Rajnath Singh». [ee News. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. "How Rajnath Singh rose through the ranks". Rediff.com. 31 January 2013
  9. «Who is Rajnath Singh? : India, News». India Today. 2013 թ․ հունվարի 23. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
  10. "Achievements". rajnathsingh.in
  11. «Courage, Mr Rajnath Singh». The Hindu. 2003 թ․ հունիսի 11.
  12. "Shri Rajnath Singh, MP (Ghaziabad)". wikimapia.org
  13. Ghatak, Lopamudra (2006 թ․ դեկտեմբերի 23). «It's basic instinct for Rajnath Singh». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  14. Rajnath Singh is new BJP President Արխիվացված 11 Մարտ 2014 Wayback Machine. indianewsdiary.com
  15. "BJP chief claims English bad for India, triggers outrage." The Times of India. 20 July 2013
  16. «Ministry of Home Affairs» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունիսի 6-ին.
  17. «Portfolios of the Union Council of Ministers». www.pmindia.gov.in. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  18. «PM Modi allocates portfolios. Full list of new ministers», Live Mint, 31 May 2019

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաջնատհ Սինգհ» հոդվածին։