Ժորժ Բրաք

ֆրանսիացի նկարիչ

Ժորժ Բրաք (ֆր.՝ Georges Braque, մայիսի 13, 1882(1882-05-13)[1][2][3][4][5][6], Արժանտյո[7] - օգոստոսի 31, 1963(1963-08-31)[7][1][2][3][4][5][8][6][9], Փարիզ, Իլ-դը-Ֆրանս[7]), ֆրանսիացի նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, դիզայներ։ Արվեստի պատմության մեջ նրա անունը կապվում է ֆովիզմի հետ (1906) և մեծ դեր է խաղացել կուբիզմի զարգացման գործում։ 1908-1912 թթ. Բրաքի աշխատանքները սերտորեն կապված են իր գործընկեր Պաբլո Պիկասոյի աշխատանքների հետ։ Պաբլո Պիկասոյի հետ համատեղ համարվում է կուբիզմի հիմնադիրը (1908)։

Ժորժ Բրաք
ֆր.՝ Georges Braque
Georges Braque, 1908, photograph published in Gelett Burgess, The Wild Men of Paris, Architectural Record, May 1910.jpg
Ծնվել էմայիսի 13, 1882(1882-05-13)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրԱրժանտյո[7]
Վախճանվել էօգոստոսի 31, 1963(1963-08-31)[7][1][2][3][4][5][8][6][9] (81 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Իլ-դը-Ֆրանս[7]
ՔաղաքացիությունՖրանսիա[10]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, փորագրիչ, վիմագրող, դիզայներ և jewellery designer
Ոճկուբիզմ և ֆովիզմ
Ժանրնատյուրմորտ և նկարիչ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԼ'Էստակի տներ, Կիթառը «Սարսափի արձանը» և Մանդոլա
ՈւսուցիչCharles Lhuillier?
Ներշնչվել էՊոլ Սեզան[11], African sculpture?[11] և Պաբլո Պիկասո
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Ֆելտրինելի մրցանակ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա
Georges Braque Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ժորժ Բրաքը ծնվել է 1882 թվականի մայիսի 13-ին Արժանտյոում։ Մանկությունն անցել է Le Havre-ում, և հոր և պապիկի նման պետք է դառնար տան ներքին հարդարանքներ կատարող նկարիչ, սակայն 1897-1899 թթ. նա գեղարվեստի դպրոցում նկարչության երեկոյան դասընթացների է հաճախում։ 1902-1904 թթ. սովորում է Փարիզի Académie Humbert-ում։ Այստեղ հանդիպում է Մարի Լորենսին և Ֆրանսիս Պիկաբիային։

ՖովիզմԽմբագրել

Բրաքի ամենավաղ շրջանի աշխատանքները իմպրեսիոնիստական են, սակայն, տեսնելով հայտնի գեղարվեստական խմբի «Fauves» կոչվող աշխատանքների ցուցադրությունը 1905 թվականին, նա ընդունում է այս ոճը։ Ֆովիզմի հետևորդները (Հենրի Մատիս, Անդրե Դերեն), ի պատասխան հուզական արձագանքին օգտագործում էին վառ գույներ։ Բրաքի աշխատանքները սերտորեն կապված են Ռաուլ Դյուֆի, Օտոն Ֆրիեզի աշխատանքների հետ, ովքեր Բրաքի ծննդավայրից էին։

1907 թվականի մայիսին Բրաքը Salon des Indépendants-ում հաջողությամբ ցուցադրում է իր ֆովիզմի ոճով արված աշխատանքները։ Նույն թվականին Բրաքի ոճում նկատվում է դանդաղ էվոլյուցիա, և նա գտնվում է Պոլ Սեզանի ստեղծագործությունների ներքո։

ԿուբիզմԽմբագրել

Բրաքի 1908-1913 թթ.աշխատանքներն արտացոլում են նրա նոր հետաքրքրությունները երկրաչափության և համաժամանակյա տեսանկյունից։
Գյուղական տեսարաններում Բրաքը, հաճախ նվազեցրել է ճարտարապետական կառույցի երկրաչափական ձևը՝ մոտեցնելով խորանարդի, ստվերը ներկայացնելով իբրև հարթ և եռաչափ հեռացող պատկեր։ Բրաքի նոր նկարներն անվանեցին "bizarreries cubiques"։

Բրաքը հեղինակել է բազմաթիվ դեկորատիվ ու էկեգանտ կոմպոզիցիաներ՝ կազմված տարրական եռաչափական ծավալներից։ Նրա աշխատանքները հակված են վերացական ձևերի, որոնք իրենց մեջ ներառում են կտոր, թուղթ, փայտ, ավազի խառնուրդներ։ 1917 թվականին Ժորժ Բրաքը հեռանում է կուբիզմից և ստեղծում նոր նկարների շարք (տարբեր տեսարաններ, նատյուրմորտներ, դիմանկարներ), որտեղ նրա գծերը դառնում են ավելի դեկորատիվ՝ լի արտահայտչականությամբ ու ճկունությամբ[12]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Georges Braque
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Georges Braque — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Брак Жорж // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  8. 8,0 8,1 8,2 Nationalencyklopedin — 1999.
  9. 9,0 9,1 9,2 Store norske leksikon — 1978.
  10. Museum of Modern Art online collection
  11. 11,0 11,1 Barr A. H. Cubism and Abstract Art — 1936.
  12. Georges Braque