ԽՍՀՄ գրական ֆոնդ
ԽՍՀՄ գրական ֆոնդ (ռուս.՝ Литературный фонд СССР), ԽՍՀՄ Գրողների միությանը կից հասարակական կազմակերպություն, որը կոչված էր հոգալու գրողների «կուլտուրկենցաղային նյութական կարիքները»[1][2][3][4]։
ԽՍՀՄ գրական ֆոնդ | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | ԽՍՀՄ |
Հիմնադրված | 1934 |
Վերադաս կազմակերպություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ստեղծվել է 1934 թվականին։ Գրական ֆոնդը իր միջոցներով գրողներին հնարավորություն է ընձեռել օգտվել ստեղծագործական գործուղումներից, տրամադրել է հանգստյան տներ, գրքերի կրպակներ, ակումբներ, կազմակերպել հիվանդանոցային բուժում և այլն։
Գրական ֆիդրամական միջոցները կազմվում էին գեղարվեստական գրականության հրատարակման դիմաց սահմանված մուծումներից, անդամագրման և ամենամյա անդամավճարներից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Литературный фонд СССР Արխիվացված 2017-02-04 Wayback Machine // Петербургский правовой портал ppt.ru
- ↑ Устав «Литературного фонда СССР», в сб.: Основные директивы и законодательство о печати, М., 1937
- ↑ Постановление СНК СССР от 28.07.1934 № 1788. О Литературном фонде Союза ССР
- ↑ Об утверждении Устава "Литературного фонда Союза ССР". Постановление СНК СССР от 20 февраля 1935 г. N 269
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 197)։ |