Ժերմեն Ռիշիե
Ժերմեն Ռիշիե (ֆր.՝ Germaine Richier, սեպտեմբերի 16, 1902[1][2][3][…], Գրանս[4] - հուլիսի 31, 1959[5][6][7][…] կամ հուլիսի 21, 1959[8][2], Մոնպելիե[4]), ֆրանսիացի քանդակագործ և գծանկարիչ։
Ժերմեն Ռիշիե | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1902[1][2][3][…] |
Ծննդավայր | Գրանս[4] |
Մահացել է | հուլիսի 31, 1959[5][6][7][…] (56 տարեկան) կամ հուլիսի 21, 1959[8][2] (56 տարեկան) |
Վախճանի վայրը | Մոնպելիե[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Շվեյցարիա |
Կրթություն | Գրան–Շոմիե ակադեմիա |
Ստեղծագործություն(ներ) | L'Échiquier, grand? |
Մասնագիտություն | քանդակագործ, դիզայներ, արվեստագետ և վիզուալ արտիստ |
Ամուսին | Otto Bänninger? |
Պարգևներ և մրցանակներ | |
Germaine Richier Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԺերմեն Ռիշիեն սովորել է Մոնպելիեի գեղարվեստի դպրոցում, 1926-1929 թվականներին` Մոնպառնասի Գրանդ Շոմեր ակադեմիայում (Էմիլ Անտուան Բուրդելի ղեկավարությամբ, մինչև 1929 թվականը աշխատել է նրա ստուդիայում)։ Այստեղ ծանոթացել է Ալբերտո Ջակոմետիի հետ, բայց չի ընդունել նրա կողմնորոշումները։ Ռիշիեի համար ուղեցույց են դառնում Օգյուստ Ռոդենն ու Բուրդելը։ Ռիշիեի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1934 թվականին, Փարիզում` Մաքս Կագանովիչի պատկերասրահում։ 1939 թվականին Ռիշիեի աշխատանքները մյուսների հետ միասին ներկայացվել են Նյու Յորքի Համաշխարհային ցուցահանդեսի ֆրանսիական տաղավարում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներն անցկացրել է Պրովանսում և Շվեյցարիայում։ 1943 թվականին Բազելում կայացել է Ռիշիեի, Ֆրից Վոտռուբայի և Մարինո Մարինիի համատեղ ցուցահանդեսը։ 1946 թվականին վերադարձել է Փարիզ[9]։
1945 թվականից հետո հեռացել է գեղապատկերային քանդակագործությունից դեպի պատկերի խորը արտահայտչական խեղաթյուրում, դիցաբանական ֆանտաստիկա։ Այդ ժամանակահատվածի ամենահայտնի քանդակներից է «Քրիստոսը» (1950), հանրահայտ Աստվածամոր տաճարում (Notre Dame de Toute Grace) Ասսիում (Վերին Սավոյ), որտեղ աշխատել են ժամանակի բազմաթիվ ականավոր նկարիչներ և քանդակագործներ (Ժորժ Բրաքը, Պիեռ Բոնարը, Ֆերնան Լեժեն, Անրի Մատիսը, Ժորժ Ռուոն, Մարկ Շագալը և ուրիշներ)։
Ցուցահանդեսներ
խմբագրելՆերկայացվել է Կասելի documenta 2-րդ և 3-րդ ցուցահանդեսում։ 1997 թվականին Բեռլինի գեղարվեստի ակադեմիան կազմակերպել է Ռիշիեի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը։
Աշակերտներ
խմբագրելՌիշիեի աշակերտներից է Սեզար Բալդաչինին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://global.britannica.com/biography/Germaine-Richier
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 SIKART — 2006.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118744941 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Germaine Richier (նիդերլ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Germaine Richier — 2006.
- ↑ 8,0 8,1 8,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «(Re) découvrir, les collections du musée Fabre. Germaine Richier / EXPOSITIONS / Musée Fabre». museefabre.montpellier3m.fr. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
Գրականություն
խմբագրել- Cassou J. Germaine Richier. Paris: Editions du temps, 1961 (американское и голландское изд. – 1961, нем. - 1964)
- Crispolti E. Germaine Richier. Milano: Fratelli Fabbri Editori, 1966
- Da Costa V. Germaine Richier: un art entre deux mondes. Paris: Norma, 2006
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերմեն Ռիշիե» հոդվածին։ |