Իդրա
Իդրա (հուն․՝ Ύδρα — հուն․՝ Ύδωρ «ջուր» բառից), Հունաստանին պատկանող կղզի։ Գտնվում է Սարոնիկոս ծովածոցում։ Տեղակայված է Պելենոպես կղզուց արևելք և նրանից բաժանվում է նույնանուն նեղուցով։ Զբաղեցնում է 49,86 քառակուսի կիլոմետր տարածք[1]։
Իդրա | |
---|---|
Տեսակ | կղզի և car-free place? |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Իդրա |
Մակերես | 49,586 կմ² |
Բնակչություն | 1966 մարդ (2011) |
Իդրայի ինքնավար շրջանը բաղկացած է Իդրա, Դոկոս և մի քանի անմարդաբնակ այլ կղզիներից։ Ընդհանուր մակերեսը կազմում է 64.443 կմ2։ 2011 թվականի տվյալներով համայնքում ապրում էր 1966 մարդ[2], որոնցից 18-ը՝ Դոկոս կղզում[3]։ Իդրան Պիրեյոսի նահանգներից էր։
Կա մի հիմնական քաղաք, որը հայտնի է որպես Հիդրա Պորտ։ Այն բաղկացած է կիսալուսնաձև նավահանգստից, որը շրջապատված է ռեստորաններով, խանութներով, շուկաներով և պատկերասրահներով, որոնք հյուրընկալում են թե՛ զբոսաշրջիկներին, և թե՛ տեղացիներին։ Հիմնականում բոլոր բնակավայրերը տեղակայված են հենց այստեղ։
Իդրան հարուստ է զբոսաշրջիկներով, իսկ հույները կազմում են դրա զգալի մասը։
Աղբահան մեքենաները կղզու միակ տրանսպորտային միջոցներն են, քանզի այնտեղ մեքենաները և մոտոցիկլետները թույլատրված չեն։ Ձիերը, ավանակները և ջրային տաքսիները ապահովում են հասարակական փոխադրումները։ Բնակելի տարածքը այնքան կոմպակտ է, որ կարելի է նկատել քայլող մարդկանց ամենուր։ Իդրան հարուստ է բազմաթիվ ծովախորշերով և նավահանգիստներով և ունի հզոր ծովային մշակույթ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ II: 7. Eπιφάνεια, πραγματικός και μόνιμος πληθυσμός των κατοικημένων νήσων της Eλλάδος(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. — Πειραιάς: Ελληνική Στατιστική Αρχή, 2011. — С. 46. — ISSN 0081–5071.
- ↑ «Δελτίο τύπου. Ανακοίνωση των αποτελεσμάτων της Απογραφής Πληθυσμού-Κατοικιών 2011 για το Μόνιμο Πληθυσμό της Χώρας» (PDF) (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 28 Δεκεμβρίου 2012. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Απογραφή Πληθυσμού — Κατοικιών 2011. Μόνιμος πληθυσμός» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդրա» հոդվածին։ |