Առաջարկի և պահանջարկի օրենք
Առաջարկի և պահանջարկի օրենք, տնտեսական օրենք, որը ցույց է տալիս գների և առաջարկի ու պահանջարկի մեծության կախվածությունը։ Այլ հավասար պայմաններում, որքան ապրանքի գինը ցածր է այնքան մեծ է պահանջարկը և ցածր է առաջարկը։ Հիմնականում շուկայական գինը առաջարկի և պահանջարկի միջև գալիս է հավասարակշռության։ Օրենքը վերջնականապես վերաձևակերպվել է 1890 թվականին, Ալֆրեդ Մարշալի կողմից։ Առաջարկի և պահանջարկի մոդելը սահմանում է, որ մեկ միավոր ապրանքի գինը կշարունակի տատանվել, մինչև այն կհասնի մի կետի, որտեղ առաջարկվող և պահանջվող ապրանքի քանակությունը հավասար են` առաջացնելով տնտեսական հավասարակշռություն գնի և պահանջված քանակության մեջ։
Թեմայով վերաբերում է | Միկրոէկոնոմիկա | |
---|---|---|
Կազմված է | Առաջարկ, Պահանջարկ |
Գրաֆիկական ներկայացում
խմբագրելԸնդունված է առաջարկված և պահանջված ապրանքի քանակությունը համարել ապրանքի գնից կախված ֆունկցիա, և ստանդարտ գրաֆիկական ներկայացումը` առաջարկված Ալֆրեդ Մարշալի կողմից, պարունակում է ապրանքի գինը ուղղահայաց և քանակությունը հորիզոնական առանցքի վրա։
Առաջարկի և պահանջարկի այլ կարգավորիչները չեն ներկայացվում գրաֆիկական ներկայացման մեջ։ Ուստի նրանց հետ կատարվող փոփոխությունները արտահայտվում են գրաֆիկի կորերի տեղաշարժով։ Գնային փոփոխությունների արդյունքում գրաֆիկի կորերը չեն տեղաշարժվում։ Այսպիսի փոփոխությունները ներկայացվում են կետի տեղաշարժով գրաֆիկի կորերի վրա։
Առաջարկի աղյուսակ
խմբագրելԱռաջարկի աղյուսակը ցույց է տալիս ապրանքի գնի և առաջարկված քանակության միջև հարաբերակցությունը։ Կատարյալ մրցակցության դեպքում առաջարկը պայմանավորվում է համախառն ծախսի միջոցով։ Այդ իր հերթին նշանակում է, որ ընկերությունը որոշում է արտադրել հավելյալ ապրանքաքանակ այն դեպքում, եթե այդ ապրանքաքանակի գինը գերազանցում է արտադրության համար նախատեսված ծախսերը։
Հումքային ապրանքների գնի բարձրացման դեպքում առաջարկը կնվազի` իր հերթին բարձրացնելով ծախսերը։ Զեղչերը և գնանկումները ավելացնում են առաջարկը` իր հերթին իջեցնելով ծախսերը և վնասելով արտադրողին։
Առաջարկի կորի ստեղծման բուն գործընթացը ենթադրում է կատարյալ մրցակցություն։ Կատարյալ մրցակցության դեպքում որևէ արտադրող ազդեցություն չունի շուկայական գնի վրա։ Այս դեպքւմ միայն առաջարկի կորի յուրաքանչյուր կետ պատասխանն է այն հարցի, թե տվյալ գնի պայմաններում արտադրողը ինչ քանակություն կարող է վաճառել։ Եթե որևէ արտադրող ունի ազդեցություն շուկայական գնի կամ քանակության վրա, ապա նրա որոշումը` ինչ քանակությամբ ապրանք մատակարարել, չի ազդվում շուկայական գնից և արտադրողը չի առնչվում առաջարկի աղյուսակի հիմնական գաղափարի հետ։
Տնտեսագետները տարբերում են անհատական և շուկայական առաջարկի կորեր։ Շուկայական առաջարկի կորը ստացվում է բոլոր արտադրողների անհատական առաջարկի կորերի միավորումից և քանակությունների գումարից։ Այսպիսով` շուկայական առաջարկի գրաֆիկը ստացվում է անհատական առաջարկի կորերի հորիզոնական միավորումից։
Տնտեսագիտության մեջ առանձնացվում են նաև կարճաժամկետ և երկարաժամկետ շուկայական առաջարկի կորեր։ Այս համատեքստում, մեկ կամ ավելի ռեսուրսների առկայությունը և տնտեսության մեջ առկա արտադրողների քանակը համարվում է անփոփոխ կարճաժամկետ գործունեության դեպքում։ Երկարաժամկետ գործունեության դեպքում արտադրողները հնարավորություն ունեն ղեկավարել իրենց ձեռքի տակ եղած աշխատուժը` փոփոխելով առաջարկվող քանակությունը յուրաքանչյուր գնի դեպքում։ Երկարաժամկետ գործունեության դեպքում մրցակից արտադրողները կարող են մտնել կամ դուրս գալ տնտեսությունից։ Անկախ ամեն ինչից, երկարաժամկետ շուկայական առաջարկի գրաֆիկը ավելի ուղղագիծ տեսք ունի կարճաժամկետի համեմատ։
Առաջարկը պայմանավորող գործոններն են.
- Արտադրական ծախսեր, որը ցույց է տալիս, թե որքան է մեկ միավոր ապրանքի արտադրման ծախսը։ Արտադրական ծախսեր կարող են համարվել հումքի, աշխատուժի, էլեկտրաէներգիայի և նյութերի ծախսերը։ Սրանք կախված են արտադրության մեջ կիրառվող տեխնոլոգիական ռեսուրսներից։
- Արտադրողներ, ապագա գների սպասելիքներ։
- Արտադրողների թիվը։
Պահանջարկի աղյուսակ
խմբագրելՊահանջարկի աղյուսակը, որը գրաֆիկորեն ներկայացնում է պահանջարկի կորը, ներկայացնում է որևէ ապրանքի քանակություն, որը գնողները ցանկանում են և ունակ են գնել տարբեր գների դեպքում` ընդունելով պահանջարկը պայմանավորող մյուս գործոնների անփոփոխ մնալը։ Պահանջարկը պայմանավորող այլ գործոններն են եկամուտը, ճաշակը և նախընտրությունները, փոխարինող և կոմպլեմենտար ապրանքների առկայությունը և գնի փոփոխությունը։ Պահանջարկի օրենքի համաձայն` պահանջարկի կորը մշտապես ունի դեպի ներքև ուղղվածություն, ինչը նշանակում է, որը գնի իջեցմանը համընթաց գնորդների կողմից պահանջված քանակությունը աճում է։
Պահանջարկի կորը պայմանավորված է համախառն արտադրողականության կորերով[1]։ Սպառողները ունակ կլինեն գնելու մի որոշակի քանակություն որոշակի գնի պայմաններում, եթե հավելյալ սպառման համախառն արտադրողականությունը հավասար է հնարավորության ծախսին։ Պահանջարկի աղյուսակը սահմանված է տրված ժամանակահատվածի ընթացքում սպառողների գնողունակությամբ։
Պահանջարկի կորի կառուցումը ենթադրում է սպառողին լինել կատարյալ մրցակից, այսինքն չունենալ ոչ մի ազդեցություն շուկայական գնի վրա։ Այս համատեքստում պահանջարկի կորի մակերևույթի յուրաքանչյուր կետ պատասխանն է այն հարցի, թե ինչ քանակությամբ ապրանք կկարողանա գնել սպառողը, եթե նրան առաջարկվում է տվյալ գինը։ Եթե սպառողը ունի շուկայական պայմանների վրա ազդելու կարողություն, ապա այս մոդելը չի կարող բացատրել շուկայական պահանջարկը ամբողջ ճշտությամբ։
Պահանջարկի կորերը ևս լինում են անհատական և շուկայական։ Շուկայական պահանջարկի կորը ստացվում է որոշակի գնի պայմաններում բոլոր սպառողների կողմից պահանջված քանակությունների գումարից։ Պահանջարկի կորի գրաֆիկը ստացվում է անհատական պահանջարկի կորերի գրաֆիկները հորիզոնական ձևով համադրելով։
Պահանջարկը պայմանավորող գործոններն են
- Եկամուտ
- Ճաշակ և նախընտրություններ
- Միմյանց հետ կապ ունեցող ապրանքների և ծառայությունների գներ
- Սպառողների սպասելիքները ապագա գներից և եկամտի փոփոխություններից
- Սպառողների թիվը
Միկրոէկոնոմիկա
խմբագրելՀավասարակշռություն
խմբագրելՀավասարակշռությունը սահմանվում է գին-քանակություն հարաբերակցությամբ, որտեղ առաջարկվող և պահանջվող ապրանքների քանակը իրար հավասար են։ Այն գրաֆիկորեն ներկայացվում է առաջարկի և պահանջարկի կորերի հատման կետով[2]։ Տարբեր հավասարակշռությունների վերլուծությունը միկրոէկոնոմիկայի հիմնական խնդիրներից է։
Շուկայական հավասարակշռություն
խմբագրելՍա մի իրավիճակ է, երբ գինը որոշվում է այնպես, որ պահանջվող և առաջարկվող ապրանքաքանակը ճիշտ ձևով հավասարակշռվում է։ Այս իրավիճակում շուկան հավասարակշռվում է[3]։
Շուկայական հավասարակշռության փոփոխություններ
խմբագրելԱռաջարկի և պահանջարկի գործնական հետազոտությունները կենտրոնանում են տարբեր փոփոխականների վրա, որոնք կարող են փոփոխել շուկայական գինը և քանակություն։ Այս փոփոխությունները ներկայացվում են համապատասխան կորերի տեղափոխություններով։ Համեմատական վիճակագրությունը ներկայացնում է փոփխությունների հետևանքով առաջացած նոր հավասարակշռության կետի դիրքը։
Համադրելի գներ
խմբագրելՏարբեր ժամանակաշրջաններում արտադրության, ապրանքաշրջանառության և տնտեսական այլ ցուցանիշների ծավալները (արժեքային արտահայտությամբ) համադրելիս պայմանականորեն հիմք ընդունած որևէ տարվա գները հայտնի են որպես համադրելի։ Սահմանվում են տնտեսության զարգացման ցուցանիշների դինամիկան որոշելիս գործող (ընթացիկ) գների փոփոխության ազդեցությունը բացառելու համար։ Համադրելի գների տարատեսակներն են անփոփոխ գները։
Անփոփոխ գներ
խմբագրելՈրևէ ժամանակաշրջանի կամ տարվա համադրելի կամ հաստատուն գները կիրառվում են արտադրանքի, ազգային եկամտի, ապրանքաշրջանառության, բնակչության եկամուտների, հիմնական ֆոնդերի և տնտեսական այլ կատեգորիաների ծավալի քանակական ցուցանիշների փոփոխությունը դրամական արտահայտությամբ որոշելու համար։ Անփոփոխ գներով հաշվարկումը ցույց է տալիս տնտեսական ցուցանիշների քանակական փոփոխությունը տևական ժամանակաշրջանում։ ԽՍՀՄ–ում պլանավորման և հաշվարկման առօրյայում գործածվել են տարբեր անփոփոխ գներ (1926–27-ի, 1952-ի հունվ. 1-ի, 1955-ի հուլիսի 1-ի, 1967-ի հուլիսի 1-ի)։
Պահանջարկի կորի տեղափոխություններ
խմբագրելՏրված գնի պայմաններում սպառողների` պահանջված քանակությունը մեծացնելը կոչվում է պահանջարկի ավելացում։ Ավելացած պահանջարկը գրաֆիկորեն կարող է ներկայացվել դեպի աջ տեղափոխված պահանջարկի կորի ձևով։ Յուրաքանչյուր գնի դեպքում ավելի մեծ քանակություն է պահանջվում դեպի աջ տեղաշարժված պահանջարկի կորի դեպքում։ Գրաֆիկի վրա այս փոփոխությունը ազդում է գնի փոփոխության վրա և P1 կետից տեղափոխում P2: Քանակությունը նույնպես փոփոխվում է` Q1 կետից տեղափոխվելով Q2: Կորի վրա կետի փոփխությունը կոչվում է պահանջվող քանակության մեծացում, որպեսզի կարողանանք տարբերել պահանջարկի մեծացումից, որի դեպքում կորն է տեղաշարժվում դեպի աջ։ Պահանջարկի փոփոխությունը կարող է առաջանալ ճաշակի և նորաձևության, եկամուտի, փոխկապակցված ապրանքների գների, շուկայական սպասելիքների և գնորդների թվի փոփոխության արդյունքում։ Սա կհանգեցնի պահանջարկի կորի ամբողջական տեղափոխության` փոխելով հավասարակշռվող գինը և քանակությունը, որն էլ իր հերթին կահնգեցնի նոր գնի առաջացման և առաջարկի կորի մակերևույթին կետի տեղաշարժի։
Պահանջարկի նվազման դեպքում հակառակն է տեղի ունենում։ Պահանջարկի կորը տեղափոխվում է դեպի ձախ։ Եթե պահանջվող քանակությունը սկսվում է D2 կետից և իջնում D1, ապա հավասարակշռող գինը և քանակությունը նվազում են։ Յուրաքանչյուր գնի դեպքում առաջարկվող քանակությունը կլինի նույնը, ինչը հավաստում է առաջարկի կորի անփոփոխ մնալը, սակայն հավասարակշռվող գինը և քանակությունը փոփոխվում են պահանջարկի փոփոխության հետևանքով։
Առաջարկի կորի փոփոխություններ
խմբագրելՏեխնոլոգիական աճ նկատվելու դեպքում առաջարկի կորը տեղաշարժվում է։ Ենթադրենք մի իրավիճակ, որտեղ ինչ որ մեկը հայտնագործում է մի տեխնոլոգիա, որի միջոցով որոշակի քանակությամբ ցորեն աճեցնելը դառնում է ավելի քիչ ծախսատար։ Այլ կերպ ասած արտադրողները պատրաստ են մատակարարել ավելի մեծ քանակություն յուրաքանչյուր գնի դեպքում։ Առաջարկի կորը տեղաշարժվում է դեպի աջ, որը հանգեցնում է առաջարկի մեծացման։ Այս երևույթը հանգեցնում է հավասարակշռող գնի իջեցմանը։ Հավասարակշռող քանակությունը բարձրանում է սպառողների թվի մեծացմանը զուգընթաց։ Առաջարկի կորի տեղափոխման արդյունքում գինը և քանակությունը շարժվում են հակադիր ուղղություններով։
Առաջարկվող քանակության նվազման դեպքում հակառակ երևույթ է տեղի ունենում։ Եթե առաջարկի կորը սկզբնական դիրքից տեղաշարժվում է դեպի ձախ, հավասարակշռող գինն ու քանակությունը շարժվում են հակադիր ուղղություններով։ Հավասարակշռող գինը կբարձրանա, իսկ հավասարակշռող քանակությունը կնվազի սպառողների թվի կրճատմանը զուգընթաց։
Պահանջարկի օրենք
խմբագրելՏնտեսական օրենք, որը ցույց է տալիս գների և պահանջարկի մեծության հակադարձ կախվածությունը։ Պահանջարկի մեծության հիմնական հատկությունն այն է, որ այլ հավասար պայմաններում տվյալ ապրանքի գնի իջեցումը մեծացնում է պահանջարկը և հակառակը․ գնի և պահանջարկի միջև գործում է հակադարձ կամ բացասական կապ, որն էլ իրենից ներկայացնում է պահանջարկի օրենքը։ Օրենքի հիմքում ընկած է՝
- Մարդիկ իրենց սովոր արդյունքից շատ գնում են միայն ապրանքի էժան լինելու դեպքում։ Բարձր գինը թուլացնում, իսկ ցածր գինն ուժեղացնում է գնում կատարելու գնորդի ցանկությունը․ գինը գնորդի համար խոչընդոտ է, որը խանգարում է նրան գնում կատարել։ Ինչքան մեծ է խոչընդոտը, այնքան քիչ ապրանք են գնում և հակառակը։
- Տվյալ արդյունքի հաջորդական միավորները բերում են ավելի պակաս բավարարվածություն․ սպառողներն արդյունքի լրացուցիչ քանակություններ կգնեն այն դեպքում, երբ դրանց գինն իջնի։
- Գործում է եկամտի էֆեկտը։ Եկամտի կրճատումը տանում է ծախսերի կրճատման։ Փողի նախկին գումարով կարելի է գնել տվյալ արդյունքի ավելի մեծ քանակություն, առանց այլընտրանքային ապրանքներից հրաժարվելու։ Մի ապրանքի գնի իջեցման շնորհիվ խնայված գումարով հնարավորություն է առաջանում ավելացնել մյուս ապրանքների պահանջարկը։
- Պահանջարկի օրենքն ունի նաև փոխարինման էֆեկտ, այն ենթադրում է, որ ավելի ցածր գնի դեպքում խթանվում է մարդկանց ավելի էժան ապրանքներ գնելու ցանկությունը՝ նմանատիպ այն ապրանքների փոխարեն, որոնք այդ ժամանակ համեմատաբար թանկ են։
Առաջարկի օրենք
խմբագրելՏնտեսական օրենք, որը ցույց է տալիս գների և առաջարկի մեծության ուղիղ կախվածությունը։ Առաջարկի մեծության հիմնական հատկությունն այն է, որ այլ հավասար պայմաններում տվյալ ապրանքի գնի իջեցումը նվազեցնում է առաջարկը և հակառակը․ գնի և առաջարկի միջև գործում է ուղիղ կապ, որն էլ իրենից ներկայացնում է առաջարկի օրենքը։ Մյուս հավասար պայմանների դեպքում, առաջարկի մեծությունը կամ ծավալը մեծանում է ապրանքի գնի բարձրացմանը զուգընթաց։ Առաջարկի օրենքն իր օբյեկտիվ գործողությամբ խթանում է արտադրողներին՝ ավելացնելու ապրանքների արտադրությունն ու վաճառքը, քանի որ, եթե արտադրության ծախսերը չեն փոխվում, գների բարձրացման հետ միասին մեծանում է շահույթը։ Շուկայական տնտեսության մեջ այդ միտումը կայուն բնույթ ունի։ Այն իրականանում է արտադրողների միջև մրցակցության պայմաններում։ Գնի բարձրացմանը զուգընթաց առաջարկը համապատասխանաբար մեծանում է, բայց, որոշակի բարձր գնից սկսած, առաջարկի աճը նվազում է, որն արտահայտում է տվյալ ապրանքի արտադրությունն ավելացնելու միջոցների սահմանափակությունը։ Այսինքն առաջարկի ծավալը, անկախ գնից, սահմանափակված է ապրանքի այն քանակով, որն իր հնարավորությունների սահմաններում արտադրողը կարող է արտադրել և շուկա հանել։
Առաջարկի մեծության վրա ազդում են նաև ոչ գնային գործոններ, որոնց փոփոխության հետ փոխվում է առաջարկը՝ կորը տեղաշարժելով դեպի աջ կամ դեպի ձախ։ Առաջարկի հիմնական ոչ գնային գործոններն են․
Ռեսուրսների գներ
խմբագրելՌեսուրսների գների իջեցումը կրճատում է արտադրության ծախս
երը և մեծացնում առաջարկը՝ կորը տեղաշարժելով աջ և հակառակը։
Տեխնոլոգիա
խմբագրելՌեսուրսների տվյալ գների պայմաններում տեխնոլոգիայի կատարելագործումն իջեցնում է արտադրության ծախքերը և մեծացնում առաջարկը՝ կորը տեղաշարժելով դեպի աջ։
Հարկեր և դոտացիաներ
խմբագրելՁեռնարկությունների մեծ մասը հարկերը դիտում են որպես արտադրական ծախքեր, որոնց բարձրացումը կրճատում է առաջարկը։ Դոտացիաները հակառակ ազդեցությունն են ունենում, եթե պետությունը սուբսիադավորում է որևէ արդյունքի արտադրություն, ապա կրճատում է ձեռնարկությունների ծախքերը և ավելացնում առաջարկը։
Այլ ապրանքների գներ
խմբագրելՄի ապրանքի գնի բարձրացումը կարող է մեկ այլ ապրանքի առաջարկի կրճատման պատճառ դառնալ։ Ձեռնարկության համար շահավետ է դառնում փոխել արտադրության կառուցվածքը և անցնել համեմատաբար ավելի թանկ ապրանքի արտադրության։
Ապագա սպասելիքներ
խմբագրելԳնի կամ եկամուտների ապագայում սպասվող փոփոխությունները կարող են ազդել առաջարկի ներկա մակարդակի վրա։ Եթե սպասվում է գնի բարձրացում, ապա վաճառողները կրճատում են ներկա առաջարկը՝ ապագայում ավելի բարձր գնով վաճառելու ակնկալիքով։
Վաճառողների թիվ
խմբագրելՏվյալ ճյուղում արտադրողների թվի ավելացման հետ մեծանում է շուկայական առաջարկը՝ կորը տեղաշարժվում է դեպի աջ և հակառակը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Marginal Utility and Demand». Վերցված է 2007 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Microeconomics - Supply and Demand». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Mankiw, N.G.; Taylor, M.P. (2011). Economics (2nd ed., revised ed.). Andover: Cengage Learning.
Աղբյուրներ
խմբագրել- Ավետիսյան Ս. Ս., Թովմասնյան Ռ. Ա., Տնտեսագիտության տեսություն. - Երևան, «Նահապետ», 2010 թ., 324 էջ
- Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.- Երևան, Տնտեսագետ, 2008 թ., 172 էջ։
- Տնտեսագիտության տեսություն, Գ. Ե. Կիրակոսյանի և Ի. Ե. Խլղաթյան-Երևան, Տնտեսագետ, 2009 թ., 752 էջ։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաջարկի և պահանջարկի օրենք» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 526)։ |