Թոփալ Օսման Աղա (թուրք.՝ Hacı Topal Osman Ağa, 1883[1], Կերասուն, Թուրքիա - ապրիլի 2, 1923(1923-04-02), Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2]), Օսմանյան կայսրության դաշտային հրամանատար։ Մասնակցել է 1912-1913 թվականների Բալկանյան պատերազմին, որտեղ վիրավորվել է ոտքից և ստացել «թոփալ» (կաղ) անվանումը։ Անմիջական մասնակցություն է ունեցել Սև ծովի հարավային ափերին բնակվող հայերի և հույների զանգվածային կոտորածներին։

Թոփալ Օսման
Դիմանկար
Ծնվել է1883[1]
ԾննդավայրԿերասուն, Թուրքիա
Մահացել էապրիլի 2, 1923(1923-04-02)
Մահվան վայրԱնկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2]
ԳերեզմանGiresun Castle
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունսպա
 Topal Osman Agha Վիքիպահեստում

Գործունեությունը խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, գտնվելով Սև ծովի պոնտական տարածաշրջանում, Թոփալ Օսմանն իր հրոսակախմբով մասնակցել է հայերի կոտորածներին[3][4][5][6]։ 1915 թվականի գարնանը նա Տրապիզոնում արդեն իսկ անուն էր հանել տեղի հայ բնակչության ջարդերն իրականացնելով և ծովում նրանց խեղդամահ անելով[7][8]։ Բացի այդ, հարստություն էր կուտակում հայերին պատկանող գույքի բռնագրավումից[4]։ Իր հրոսակախմբով Հատուկ կազմակերպության կազմում՝ մասնակցել է Արդվինի շրջակայքի հայերի տեղահանությանը։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո նա շարունակել է իր գործունեությունը սևծովյան տարածաշրջանում, այս անգամ թիրախ դարձնելով պոնտացի հույներին, որոնք այն ժամանակ ցանկանում էին ստեղծել անկախ Պոնտոսի պետությունը։ Ըստ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի վերջին կենսագիրի խոսքերի՝ Թոփալ Օսմանը հայերի և հույների էթնիկ խմբերի սադիստական մղումներ ունեցող մաքրագործն էր[9]։ Իր հրոսակախմբով նա պատասխանատու էր կտրված կոկորդների, կոտորածների, տեղահանումների, գույքի ոչնչացման և բռնագրավման, շորթումների, բռնաբարությունների և այլ ոճրագործությունների համար, որոնք նա կատարում էր և գյուղերում, և քաղաքներում (Սամսուն, Մարզվան, Կերասուն (Գիրեսուն), Տիրեբոլու, Ունյե, Հավզա և այլն)[10]։

Ազգային շարժմանը նպաստող աշխատանքի համար Թոփալ Օսմանը դարձել էր Աթաթուրքի հատուկ թիկնազորի հրամանատարը[11]։ 1923 թվականի մարտի 27-ին, Տրապիզոնի պատգամավոր Ալի Շյուքրյու Բեյի սպանությունը վերջ դրեց Թոփալ Օսմանի սանձարձակություններին։ Կարծիք կա, որ պատգամավորն սպանվել էր Աթաթուրքի դեմ քննադատական ելույթների համար[12]։ Այդ սպանությունը թշնամանք առաջացրեց Աթաթուրքի կառավարության և Տրապիզոնի բնակչության միջև[13]։

1923 թվականի ապրիլի 1-ին, Աթաթուրքի հրամանով Թոփալ Օսմանը իր ընկերների հետ շրջապատման մեջ է ընկնում և վիրավորվում։ Նրան բռնելուց հետո գնդակահարում են[14]։ Հաջորդ օրը նրա մարմինը հասարակությանը ցուցադրելու համար կախել են խորհրդարանի շենքի դարպասներից[15]։ Ըստ որոշ աղբյուրների, նրա գլխատված մարմինը կախել են Անկարայի կենտրոնական հրապարակում[16][17]։

Թոփալ Օսմանի մարմինը թաղված է Կերասունի ամրոցում գտնվող պանթեոնում[18]։ 2007 թվականին Կերասունում կանգնեցվել է նրա հուշարձանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #11946814X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Clark, Bruce (2006). Twice a stranger : the mass expulsion that forged modern Greece and Turkey. Cambridge (Massachusetts): Harvard University Press. էջ 113. ISBN 0674023684.
  4. 4,0 4,1 Gawrych, George W. (2013). The Young Atatürk: From Ottoman Soldier to Statesman of Turkey. I.B.Tauris. էջ 180. ISBN 0857733273.
  5. Gerlach, Christian (2010). Extremely Violent Societies: Mass Violence in the Twentieth-Century World. Cambridge University Press. էջ 118. ISBN 1139493515.
  6. Jerjian, George (2003). The truth will set us free: Armenians and Turks reconciled. GJ Communication. էջ 26.
  7. Raymond Kévorkian, The Armenian Genocide: A Complete History, I.B.Tauris, 2011, 9781848855618, p. 221.
  8. Raymond Kévorkian, The Armenian Genocide: A Complete History, I.B.Tauris, 2011, 9781848855618, p. 486.
  9. Shenk, R. America's Black Sea Fleet: The U.S. Navy Amidst War and Revolution, 1919-1921". Naval Institute Press 2012. 50-51
  10. Black Book: The Tragedy of Pontus Արխիվացված 2018-11-20 Wayback Machine, The Central Council of Pontus, Athens 1922, 20-21
  11. Taner Akçam, A Shameful Act: The Armenian Genocide and the Question of Turkish Responsibility, 0-8050-7932-7, p. 341-2.
  12. Ayşe Hür, "Çağımızın Bir (Başka) Kahramanı Արխիվացված 2012-03-26 Wayback Machine", Birikim, February 2006 (թուրքերեն)
  13. Twice a Stranger: The Mass Expulsions that Forged Modern Greece and Turkey, p.112-116 Bruce Clark, 2006, Harvard University Press.
  14. «1923 Timeline». Turkish Ministry of Culture and Tourism. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 4-ին.
  15. Ergün Aybars, İstiklâl Mahkemeleri: 1923-1927, Kültür ve Türizm Bakanlığı, 1982, p. 14. (թուրքերեն)
  16. Uğur Mumcu, Kürt-İslam Ayaklanması, 1919-1925, Tekin Yayınevi, 1991, p. 194. (թուրքերեն)
  17. Vahakn N. Dadrian, Taner Akçam, Tehcir ve Taktil: Divan-ı Harb-i Örfî Zabıtları İttihad ve Terakki'nin Yargılanması: 1919-1922, p. 214. (թուրքերեն)
  18. Teoman Alpaslan, Topal Osman Ağa efsanesi, Kum Saati Publishing, 2007.[Հղում աղբյուրներին]