Թորի Բյորչ (անգլ.՝ Tory Burch, հունիսի 17, 1966(1966-06-17) կամ հունիսի 15, 1966(1966-06-15)[1], Valley Forge, Չեստեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դիզայներ, գործարար և մարդասեր։ Նա սեփական Tory Burch LLC բրենդի գործադիր ներկայացուցիչն ու գլխավոր ստեղծագործական տնօրենն է[2]։ 2015 թվականին ըստ Forbes ամսագրի՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցանկում զբաղեցրել է 73-րդ տեղը[3]։

Թորի Բյորչ
անգլ.՝ Tory Burch
Դիմանկար
Ծնվել էհունիսի 17, 1966(1966-06-17) (55 տարեկան) կամ հունիսի 15, 1966(1966-06-15)[1] (55 տարեկան)
ԾննդավայրValley Forge, Չեստեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունAgnes Irwin School? և Փենսիլվանիայի համալսարան
Մասնագիտություննորաձևության դիզայներ, բարեգործ և socialite
ԱշխատավայրBenetton Group?, Harper's Bazaar, Վերա Վոնգ և Ռալֆ Լորեն կորպորացիա
ԱմուսինJ. Christopher Burch?
ԱնդամությունKappa Alpha Theta? և Council of Fashion Designers of America?
Կայքtoryburch.com
Tory Burch Վիքիպահեստում

ԵրիտասարդությունԽմբագրել

Բյորչը ծնվել է Փենսիլվանիայում[4]՝ Ռևի և Իր Էրլ Ռոբինսոնի (1923—2007) ընտանիքում[5]։ Նա երեք եղբայրների հետ մեծացել է Valley Forge National Historical Park-ի մոտ գտնվող ֆերմայում[6]։

Նրա հայրը ազդեցիկ ներդնող էր, որը ժառանգել էր ֆոնդային բորսայում տեղ և թղթե բաժակների արտադրության ընկերություն[6]։ Բյորչը մայրական գծով ունի հրեական արմատներ[7][8]։

Թորին հաճախել է Փենսիլվանիայում՝ Ռոուզմոնթում, գտնվող Ագնես Իրվինի դպրոց, որտեղ ընկերացել է ոսկերչական զարդերի դիզայներ Կարա Ռոսի հետ[9]։ Նա իր գործունեությունը սկսել է Benetton Group ընկերությունում՝ Քորոլ Պրուսի առևտրի կենտրոնում[9]։ Ապա ընդունվել է Փենսիլվանիայի համալսարան, որտեղ ձեռք է բերել արվեստի պատմություն մասնագիտությունը և այն ավարտել է 1988 թվականին[6]։

ԿարիերաԽմբագրել

Համալսարանն ավարտելուց հետո Թորին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ աշխատել է հարավսլավացի դիզայներ Զորոնի մոտ[6], ապա՝ Harper's Bazaarամսագրում։ Դրանից հետո զբաղեցրել է գովազդի և հասարակայնության հետ կապերի գծով վարիչի պաշտոնը Վերա Վոնգի մոտ[6][10], Ռալֆ Լորեն կորպորացիայում և Loewe-ում, երբ այնտեղ աշխատում էր Նարսիսո Ռոդրիգեսը[11]։

2004 թվականի փետրվարին Բյորչը հիմնել է իր մոդելային լեյբլը՝ TRB by Tory Burch-ը, որը ավելի ուշ հայտնի է դարձել որպես Tory Burch՝ գործարկելով այն Մանհեթենի Նոլիթայի շրջանում մանրածախ խանութի հետ միասին[4][12][13]։

2018 թվականի դրությամբ ցանցը աճել է մինչև 250 խանութի ողջ աշխարհում[14]․ նորաձևության հավաքածուն նաև ներկայացվել է ամբողջ աշխարհի ավելի քան 3000 հանրախանութներում և մանրածախ խանութներում[15][16][17]։

2015 թվականին Բյորչը նաև հավաքածու է ներկայացրել ակտիվ կենսակերպի համար, որը կոչվում է Tory Sport[18][19][20]։

2005 թվականին նա Fashion Group International-ից ստացել է Rising Star Award մրցանակը՝ լավագույն մանրածախ հայեցակարգի համար[4]։ 2007 թվականին նա շահել է Accessory Brand Launch of the year award на конкурсе Accessories Council Excellence Awards մրցանակը[4][21]։ 2008 թվականին Բյորչը ստացել է Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհրդի մրցանակը՝ որպես տարվա լավագույն աքսեսուարների դիզայներ[22]։ Working Mother ամսագիրը նրան ներառել է «2015 թվականի 50 ամենաազդեցիկ կանայք» ցանկում[23]։ 2015 թվականին նա ստացել է «Սանդրա Թաուբի անվան կրծքագեղձի քաղցկեղի հետազոտությունների հիմնադրամի» հումանիտար մրցանակը[24][25]։

Բյորչը անփոփոխ մտնում է «Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանայք» ցանկում՝ ըստ Forbes[26]։ 2015 թվականի դրությամբ նա մտնում է Forbes-ի ցանկի մեջ որպես աշխարհի ամենաազդեցիկ կանանցից 73-րդը[3]։ 2019 թվականի նոյեմբերին Glamour ամսագիրը Բյորչին անվանվել է տարվա կին[27]։

ՄարդասիրությունԽմբագրել

Բյորչը մտնում է այնպիսի կազմակերպությունների տնօրենների կազմի մեջ, ինչպիսիք են «Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհուրդ»[28], «Սլոան Քեթերինգի հիշատակի ուռուցքաբանական կենտրոնի միություն»[29], «Կաթնագեղձի քաղցկեղի հետազոտական հիմնադրամ»[30], «Startup America Partnership ընկերակցություն»[31] և «Բարնսի հիմնադրամ»[32]։ Նա Ուորտոնի բիզնեսի դպրոցին կից Ջեյ Հ. Բեյքերի անվան մանրածախ առևտրի կենտրոնի ճյուղային խորհրդատվական խորհրդի անդամ է[33], ինչպես նաև միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ[34]։ Նա գլխավորել է ամերիկյան բալետի թատրոնի գարնանային գալա համերգը 2007 թվականին[35]։

2009 թվականին Բյորչը հիմնադրել է իր հիմնադրամը, որն աջակցում է ԱՄՆ-ում կանանց տնտեսական իրավունքների և հնարավորությունների ընդլայնմանը․ փոքր բիզնեսի վարկավորման, մենթորության և ձեռնարկատիրական կրթության միջոցով[36][37][38]։ Tory Burch խանութներից ստացվող հասույթը գնում է հիմնադրամի աշխատանքների օժանդակությանը[39]։

Իր նախաձեռնությունների շարքում Tory Burch հիմնադրամը առաջարկում է ձեռնարկատիրական կրթության ծրագիր՝ համագործակցելով Goldman Sachs 10,000 Small Businesses-ի և Babson College-ի հետ[40]։ Հիմնադրամը նաև առաջարկում է կրթաթոշակային ծրագիր, որը կին գործարարներին տրամադրում է դրամաշնորհներ բիզնես կրթության և մենթորության համար[41][42]։

2014 թվականին հիմնադրամը Bank of America-ի հետ համատեղ նախաձեռնել է նախաձեռնություն, որն ուղղված է կին գործարարներին մատչելի վարկերի և ուղղորդող աջակցության տրամադրմանը[43][44][45]։ Նախաձեռնությունը, որն ի սկզբանե անվանվել է Tory Burch-ի առաջին բուտիկի տեղակայման պատվին, այժմ հայտնի է որպես Tory Burch հիմնադրամի կապիտալի ծրագիր[46]։ 2017 թվականի նոյեմբերին Bank of America-ն այդ ծրագրի համար ընդհանուր առմամբ 50 մլն դոլար Է հատկացրել, իսկ 2018 թվականին ծրագիրն ամսական 1 մլն դոլարի վարկեր է տրամադրել[47]։ 2019 թվականի մարտի դրությամբ ծրագիրը ավելի քան 2500 կանաց տրամադրել է ավելի քան 46 միլիոն կրեդիտ[48][49], իսկ Bank of America-ն խոստացել է լրացուցիչ հատկացնել 50 մլն դոլար[48]։

2014 թվականի ապրիլին Օբամայի վարչակազմը Բյորչին նշանակել է ամերիկացի հաջողակ գործարարների, որոնք հավատարիմ են ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում ձեռնարկատերերի նոր սերնդի զարգացմանը «Գլոբալ ձեռներեցության դեսպանների նախագահական խորհրդի» առաջին անդամ[50][51]։ PAGE-ի մյուս անդամներն են Ռիդ Հոֆմանը, LinkedIn համահիմնադիրները և Քուինսի Ջոնսի պրոդյուսերները[52]։

2017-ի մարտին Tory Burch հիմնադրամը գործարկել է Embrace Ambition-ը՝ երկակի ստանդարտների դեմ պայքարի գլոբալ արշավը, որոնք գոյություն ունեն հավակնությունների շուրջ, որոնք հաճախ դիտվում են որպես տղամարդկանց դրական գիծ և կանանց՝ բացասական։ Քարոզարշավը ներառում է PSA-ի տեսանյութեր տարբեր հայտնի մարդկանց մասնակցությամբ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց[53][54][55]։ 2017 թվականի սեպտեմբերին Բյորչը Time-ում հոդված էր գրել կանանց համար աշխատանքի վարձատրության հավասարության մասին՝ նշելով, թե ինչպես է հավասար վարձատրությունը օգուտ բերում հասարակությանը և բիզնեսին բոլոր ուղղություններով[56]։ 2018 թվականի ապրիլին Բյորչը և նրա հիմնադրամը անցկացրել են Embrace Ambition Summit-ի առաջին գագաթնաժողովը, որը մեկօրյա միջոցառում էր, որը աջակցում էր կանանց հավակնությունները և ուսումնասիրում էր Նյու Յորքի աշխատավայրերում կանանց մասին կարծրատիպերը[57][58][59][60][61]։ 2019 թվականի մարտին Embrace Ambition initiative նախաձեռնությունը հետևողականորեն հնգօրյա ներկայացումների շարք է անցկացրել հինգ քաղաքներում՝ Ֆիլադելֆիայում, Չիկագոյում, Դալլասում, Սան Ֆրանցիսկոյում և Նյու Յորքում[62]։

Հիմնադրամը Embrace Ambition Summit-ի երկրորդ գագաթնաժողովն անցկացրել է 2020 թվականի մարտին Նյու Յորքում[63][64]։

Անձնական կյանքԽմբագրել

1993 թվականին Թորին ամուսնացել է Ուիլյամ Մաքլոուի՝ անշարժ գույքի մագնատ Հարի Բ․ Մաքլոուի որդու հետ, սակայն մեկ տարի անց նրանք բաժանվել են[65]։ 1996 թվականին նա ամուսնացել է Քրիստոֆեր Բյորչի[66]՝ Ուոլթեր Բաքլի և Քեն Ֆոքսի հիմնադրած Internet Capital Group վենչուրային ընկերության ներդնողի հետ։ Նրանք ունեցել են 3 որդի՝ Հենրի, Նիկոլաս «Նիկ», Սոյեր։ Բյորչը ունի նաև երեք խորթ աղջիկ նախորդ ամուսնություններից։ Նրանք բաժանվել են 2006 թվականին։ Թորին շարունակում է օգտվել նախկին ամուսնու ազգանունից[67]։

2007 թվականին Բյորչը ամուսնացել է Լենս Արմսթրոնգի հետ[68][69], ապա՝ Լիր Քոենի[70][71][72]։ 2018 թվականի նոյեմբերին նա ամուսնացել է Պիեռ Իվ Ռուսելի հետ, որը LVMH ընկերության նախկին վարչության նախագահը և ընկերության գլխավոր տնօրեն էր։ 2019 թվականի սկզբին Ռուսելը դարձել է Tory Burch ընկերության գլխավոր տնօրենը, իսկ ինքը՝ Բյորչը, ընկերության գործադիր նախագահը և գլխավոր կրեատիվ տնօրենը[73][74][2]։

Forbes ամսագիրը հաշվարկել է, որ 2013 թվականին Բյորչը միլիարդատեր է եղել՝ 1,0 միլիարդ դոլար կարողությամբ[75]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «About Us»։ ToryBurch.com։ Վերցված է 2019-01-22 
  3. 3,0 3,1 «The World's 100 Most Powerful Women: #73 Tory Burch»։ Forbes։ Վերցված է 2015-06-05 
  4. 4,0 4,1 4,2 4,3 «About Tory Burch»։ ToryBurch.com։ Արխիվացված է օրիգինալից 2007-07-08-ին։ Վերցված է 2008-08-14 
  5. Lutz Ashley (2014-02-11)։ «How Tory Burch Became A Fashion Billionaire In Less Than A Decade»։ Business Insider 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Shnayerson Michael (2007-02-01)։ «An Empire Of Her Own»։ Vanity Fair։ Վերցված է 2014-10-18 
  7. «New York City - Examining The 'Halacha' If Jewish Fashion Mogul Needs A 'Get'»։ Vos is Neias։ 2008-11-02 
  8. Grigoriadis Vanessa (2012-12)։ «Tory Burch’s Ex Factor»։ Vanity Fair 
  9. 9,0 9,1 O'Halloran, Caroline (2011-03-18)։ «Rock star ascending: Main Line-bred jewelry maker Kara Ross»։ Mainline Media News։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-11-ին։ Վերցված է 2013-03-26 
  10. Kroll, Betsy (2007-09-21)։ «Tory's Turn»։ Time։ Վերցված է 2008-08-14 
  11. Fitzpatrick Tommye (2012-09-10)։ «First Person - Tory Burch Says Work Hard, Think Long Term and Be Patient»։ The Business of Fashion։ Վերցված է 2013-07-03 
  12. Wahba Phil (2014-09-25)։ «Tory Burch takes on Ralph Lauren veteran as co-CEO»։ Fortune։ Վերցված է 2014-10-29 
  13. Agins, Teri. «How Tory Burch Found Her Stride». The Wall Street Journal. February 1, 2008.
  14. Larino Jennifer (2018-07-31)։ «Tory Burch opening a New Orleans boutique this fall»։ The Times-Picayune։ Վերցված է 2018-08-11 
  15. Clifford Catherine (2017-05-12)։ «Why one exec passed up the chance to be president of this $127 billion company»։ CNBC։ Վերցված է 2017-05-17 
  16. Portillo Caroline McMillan (2014-07-23)։ «Exclusive: Tory Burch on life 'Perpetually' out of her comfort zone and why big risks pay big dividends»։ Columbus Business First։ Վերցված է 2014-07-23 
  17. Zinko Carolyne (2013-01-25)։ «Empowerment in fashion for Tory Burch»։ San Francisco Chronicle։ Վերցված է 2013-01-29 
  18. Tory Sport — Official website. TorySport.com. Retrieved September 18, 2015.
  19. Sherman Lauren (2015-09-17)։ «What Tory Burch Did Next»։ The Business of Fashion։ Վերցված է 2015-09-19 
  20. Haskell Rob (2015-07-23)։ «Tory Burch on Her New Sports Line, Finding Love, and Redefining Success»։ Vogue։ Վերցված է 2015-09-19 
  21. «Tory Burch and Kerry Washington»։ InStyle։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-09-ին։ Վերցված է 2008-08-15 
  22. «Letter to Fashion Community 25 August 2008»։ The Council of Fashion Designers of America 
  23. Drain Kelsey (2015-05-05)։ «Victoria Beckham, Tory Burch, Jenna Lyons Named On '50 Most Powerful Moms Of 2015' List»։ Fashion Times։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-25-ին։ Վերցված է 2015-09-19 
  24. «Symposium and Awards Luncheon October 29, 2015»։ BCRFcure.org։ Breast Cancer Research Foundation։ Վերցված է 2015-11-06 
  25. Breast Cancer Research Foundation (2015-11-02)։ «The Breast Cancer Research Foundation Celebrates $48.5 Million Commitment to Breast Cancer Research»։ PR Newswire։ Վերցված է 2015-11-06 
  26. «The World's 100 Most Powerful Women 28 May 2014»։ Forbes 
  27. "Tory Burch Has a Message For Women Everywhere: ‘Embrace Your Ambition’; Glamour; November 12, 2019.
  28. «CFDA Organization»։ CFDA.com։ 2014 
  29. «Administrative Board»։ The Society of Memorial Sloan Kettering Cancer Center։ 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին 
  30. «Breast Cancer Research Foundation Adds to Board»։ Women’s Wear Daily։ 2012-03-13։ Վերցված է 2014-04-07 
  31. «Entrepreneur All-Stars Join the Startup America Partnership»։ the White House։ 2011-08-23 
  32. «New Trustees Elected to the Board of the Barnes Foundation»։ Black Art in America։ 2013-01-17։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-20-ին։ Վերցված է 2014-04-07 
  33. Jay H. Baker Retailing Center — Industry Advisory Board Archived March 15, 2015, at the Wayback Machine.. Wharton School of Business, University of Pennsylvania. Wharton.UPenn.edu. Retrieved April 8, 2015.
  34. Membership Roster — Letter B. Council on Foreign Relations. CFR.org. Retrieved April 8, 2015.
  35. «Pianist Lang Lang to perform at American Ballet Theatre’s opening night»։ American Ballet Theatre։ 2007-04-23։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-05-ին։ Վերցված է 2008-09-22 
  36. Tory Burch Foundation website
  37. Hale, Katie (2013-04-15)։ «Pitch Perfect Isn’t Possible — But Get Up Anyways»։ The Grindstone։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին։ Վերցված է 2013-05-30 
  38. Burch, Tory (2009-09-17)։ «Guest Post: Tory Burch on Helping Small Businesses»։ Fortune։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-24-ին։ Վերցված է 2010-01-10 
  39. «Defying the Downturn»։ CNBC 
  40. Lawrence Vanessa (2017-05-24)։ «Inside Tory Burch’s Incubator for Female Entrepreneurs»։ W։ Վերցված է 2020-05-15 
  41. Stych Anne (2019-05-23)։ «Tory Burch Foundation expands fellowships to include 50 entrepreneurs»։ Bizwomen։ Վերցված է 2020-05-15 
  42. Weisul Kimberly (2019-03-07)։ «How Tory Burch's Foundation Is Working to Get More Money, and Confidence, to Women Entrepreneurs»։ Inc.։ Վերցված է 2020-05-15 
  43. Davis Shoshana (2014-01-28)։ «Tory Burch joins with Bank of America to help female entrepreneurs»։ CBS News։ Վերցված է 2020-05-15 
  44. Portillo Caroline McMillan (2014-07-18)։ «illionaire designer Tory Burch says it pays to be generous, scrappy and a little stubborn»։ Bizwomen։ Վերցված է 2020-05-15 
  45. Verveer Melanne (2014-05-07)։ «The Other Gender Gap: How Women Entrepreneurs Are Getting Screwed Out Of Funding»։ Fast Company։ Վերցված է 2020-05-15 
  46. «Tory Burch Foundation and Bank of America Double Investment in Capital Program Supporting Women Business Owners»։ Economics Week։ 2016-04-29։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-08-ին 
  47. «Bank of America’s Funding of the Tory Burch Foundation Benefits Female Entrepreneurs»։ American Entrepreneurship Today։ 2017-11-10։ Վերցված է 2018-02-27 (չաշխատող հղում)
  48. 48,0 48,1 Nguyen Lananh (2019-03-07)։ «BofA Pledges $50 Million More to Tory Burch's Program for Women»։ Bloomberg News։ Վերցված է 2019-04-02 
  49. Taylor Amanda (2018-04-27)։ «Tory Burch Wants to Change the World—But, No, She Isn’t Running for Office»։ Observer։ Վերցված է 2018-08-11 
  50. «Announcing President Obama’s New Ambassadors for Global Entrepreneurship»։ whitehouse.gov (անգլերեն)։ 2014-04-10։ Վերցված է 2020-06-03 
  51. Robehmed Natalie։ «Obama Names Tory Burch, Reid Hoffman As Ambassadors For Global Entrepreneurship»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է 2020-06-03 
  52. «Secretary Pritzker Announces Inaugural Members of the Presidential Ambassadors for Global Entrepreneurship Initiative»։ commerce.gov։ 2014-04-07 
  53. Bernstein, Jacob (2017-03-01)։ «When Did ‘Ambition’ Become a Dirty Word?»։ The New York Times։ Վերցված է 2017-03-21 
  54. O'Connor, Clare (2017-03-08)։ «Fashion Mogul Tory Burch Talks Ambitious Women And Equal Pay»։ Forbes։ Վերցված է 2017-03-21 
  55. «Embrace Ambition»։ ToryBurchFoundation.org։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-21-ին։ Վերցված է 2017-03-21 
  56. Burch Tory (2017-09-22)։ «Tory Burch: Why Equal Pay Is Good Business»։ Time։ Վերցված է 2017-10-10 
  57. Sundberg Emily (2018-04-23)։ «How I Get It Done: Tory Burch»։ The Cut։ Վերցված է 2018-06-13 
  58. Mehta Stephanie (2018-04-23)։ «Tory Burch Wants Women To Know It's OK To Be Ambitious»։ Fast Company։ Վերցված է 2018-06-13 
  59. Minutaglio Rose (2018-05-04)։ «Tory Burch Talks Ambition, Pay Parity, and the #MeToo Movement»։ Harper's Bazaar։ Վերցված է 2018-06-13 
  60. Kim Leena (2018-04-26)։ «Inside Tory Burch's Embrace Ambition Summit»։ Town & Country։ Վերցված է 2018-06-13 
  61. Field Shivaune (2018-04-30)։ «Own Your Ambition: Tory Burch On Thinking Big And Leadership in 2018»։ Forbes։ Վերցված է 2018-06-13 
  62. Meyer Anna (2019-03-04)։ «Tory Burch spreads the love–and the ambition–for women»։ Fast Company։ Վերցված է 2019-04-02 
  63. Booth Barbara (2020-03-05)։ «Tory Burch has women across the world talking — and wants men in on the conversation»։ CNBC։ Վերցված է 2020-03-17 
  64. Kim Whizy (2020-03-09)։ «The Tory Burch Foundation’s 2020 Summit Was Full Of Big Names & Inspiring Moments»։ Refinery29։ Վերցված է 2020-03-17 
  65. Davé, Urja (2008)։ «Tory Burch»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-30-ին։ Վերցված է 2010-01-28 
  66. Fitzsimons, Amanda (2008-08-01)։ «Tory Burch's Philadelphia»։ WWDLifestyle։ Վերցված է 2008-08-14 
  67. «Tory Burch»։ New York։ Վերցված է 2008-08-14 
  68. Silverman, Stephen M. (2007-10-03)։ «Lance Armstrong, Tory Burch Break Up»։ People։ Վերցված է 2008-08-14 
  69. Salkin, Allen (2008-06-22)։ «It’s Not About the Bike»։ The New York Times։ Վերցված է 2008-08-14 
  70. Johnson, Richard (2008-08-07)։ «ROSE IN BRIEF»։ New York Post։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-09-ին։ Վերցված է 2008-08-09 
  71. Johnson, Richard (2008-08-14)։ «Hamptons Heavies Love Woody»։ New York Post։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-28-ին։ Վերցված է 2008-08-24 
  72. Abravanel, Lesley (2009-04-05)։ «Scene In The Tropics: The Hoff bypasses booze, but not the photo op»։ The Miami Herald։ Վերցված է 2009-04-17 
  73. Sherman Lauren (2018-12-11)։ «Tory Burch Names Pierre-Yves Roussel CEO»։ Business of Fashion։ Վերցված է 2018-12-16 
  74. Friedman Vanessa (2018-12-11)։ «When Your New C.E.O. Is Also Your New Husband»։ New York Times։ Վերցված է 2018-12-16 
  75. O'Connor, Clare (2013-01-03)։ «Fashion Tycoon Tory Burch Becomes A Billionaire (Thanks, In Part, To $200 Ballet Flats)»։ Forbes։ Վերցված է 2013-01-07