Թոմաս Քլեստիլ (գերմ.՝ Thomas Klestil, նոյեմբերի 4, 1932(1932-11-04)[1][2][3][…], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[1] - հուլիսի 6, 2004(2004-07-06)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիա[1]), ավստրիացի դիվանագետ և քաղաքական գործիչ։ Ավստրիայի նախագահը 1992 թվականից 2004 թվականը։ Մահացել է երկրորդ նախագահական ժամկետի ավարտից 2 օր առաջ։

Թոմաս Քլեստիլ
 
Կուսակցություն՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Վիեննայի համալսարան, Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարան[1] և Q15431708?
Գիտական աստիճան՝ Diploma of Business Administration?[1] (1957) և Q24541494?[1] (1957)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և տնտեսագետ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր նոյեմբերի 4, 1932(1932-11-04)[1][2][3][…]
Ծննդավայր Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[1]
Վախճանի օր հուլիսի 6, 2004(2004-07-06)[1][2][3][…] (71 տարեկան)
Վախճանի վայր Վիեննա, Ավստրիա[1]
Թաղված Վիենայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն  Ավստրիա,  Գերմանական ռայխ,  Ավստրիայի դաշնային պետություն և  Առաջին Ավստրիական Հանրապետություն
Ամուսին Edith Klestil? և Margot Klestil-Löffler?
Զավակներ Stefan Klestil?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
«Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի մեծ աստղ, Նիդեռլանդական առյուծի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ, Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ, իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան, Կրկնակի սպիտակ խաչի շքանշան առաջին դասի,
, Ռումինիայի Աստղի շքանշանի շղթա,
, «Ստարա պլանինա» շքանշան, Տոմիսլավ արքայի օրդեն, Հունգարիային մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչ շղթայով, Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ, Սերովբեների արքայական շքանշան, Սպիտակ Արծվի շքանշան, Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով, Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա, Grand Cross of the Order of the Liberator General San Martín, Պերի արևի օդենի մեծ խաչ,

Շտիրիի մեծ ոսկե մրցանակ

և Order of Merit of the Principality of Liechtenstein

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է աշխատավորի ընտանիքում։ Կրթություն է ստացել Վիեննայի համալսարանի տնտեսագիտության և բիզնես կառավարման ֆակուլտետում։ 1957 թվականին ստացել է գիտությունների դոկտորի կոչում։ Ընդունվել է պետական ծառայության, աշխատել է ինչպես Ավստրիայում, այնպես էլ արտասահմանում։ Դիվանագիտական ծառայության մեջ լինելով՝  1978-1982 թվականներին զբաղեցրել Է ԱՄՆ-ում Ավստրիայի դեսպանի պաշտոնը, 1982-1987 թվականներին՝ ՄԱԿ-ում Ավստրիայի լիազոր ներկայացուցչի պաշտոնը։

Ավստրիայի նախագահ խմբագրել

Ավստրիայի պահպանողական Ժողովրդական կուսակցության կողմից 1992 թվականին առաջադրվել է Ավստրիայի նախագահի պաշտոնում, այդ պաշտոնում վերընտրվել է 1998 թվականին։ Բացեիբաց հանդես է եկել Ավստրիայի կանցլեր Վոլֆգանգ Շյուսելի ներքաղաքական կուրսի դեմ։

 
Թոմաս Քլեստիլը Վլադիմիր Պուտինի հետ, 2001 թվական

2004 թվականի հուլիսի 5-ին, նրա նախագահական լիազորությունների ավարտից երեք օր առաջ, Թոմաս Քլեստիլի մոտ սրտամկանի ինֆարկտ է տեղի ունեցել[4]։ Թոմաս Քլեստիլը մահացել է հուլիսի 6-ին, տեղական ժամանակով 23:33-ին, Վիեննայի Allgemeines Krankenhaus կենտրոնական հիվանդանոցում ներքին օրգանների գործունեության ձախողման պատճառով[5]։ Հուղարկավորության արարողությանը ներկա են եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ավստրիայի նախկին նախագահ և ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Կուրտ Վալդհայմը և Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը[6]։

Պարգևներ խմբագրել

  • Սպիտակ արծվի շքանշան (Լեհաստան, 1998)
  • 1 դասի կրկնակի սպիտակ խաչի շքանշան (Սլովակիա, 1998 թվականի փետրվարի 17)[7]
  • Իշխան Յարոսլավ Իմաստունի շքանշան (Ուկրաինա, 1998 թվականի հոկտեմբերի 13)[8]
  • Athir Ազգային արժանիքների շքանշան (Ալժիր, 2003 թվականի հունիսի 14)[9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Dipl.-Kfm. Dr. Thomas Klestil(ավստր․)Österreichisches Parlament, 2007.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. «Скончался президент Австрии Томас Клестиль». Վերցված է 2010 թ․ ապրիլի 2-ին.
  5. «Томас Клестиль исполнял свой долг до последнего вздоха, заявил его преемник». Վերցված է 2010 թ․ ապրիլի 2-ին.
  6. BBC NEWS | Europe | Funeral held for Austrian leader
  7. Štátne vyznamenania udelené v rokoch 1993—1998(սլովակ.)
  8. Указ Президента України № 1133/98 від 13 жовтня 1998 року «Про нагородження відзнакою Президента України „Орден князя Ярослава Мудрого“»(ուկր.)
  9. JOURNAL OFFICIEL DE LA REPUBLIQUE ALGERIENNE N° 38