Թոմաս Մեգան
Թոմաս Մեգան (անգլ.՝ Thomas Meighan, ապրիլի 9, 1879[1][2], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ - հուլիսի 8, 1936[1][2] կամ հուլիսի 7, 1936[3], Գրեյթ Նեկ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), համր կինոյի և վաղ հնչյունային ֆիլմերի ամերիկացի դերասան։ Նա խաղացել է մի քանի գլխավոր դերեր իր ժամանակվա հայտնի դերասանուհիների հետ, այդ թվում՝ Մերի Փիքֆորդի և Գլորիա Սվանսոնի հետ[7]։ Այդ ժամանակ նա շաբաթական հազար դոլար էր վաստակում[8]։
Թոմաս Մեգան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1879[1][2] |
Ծննդավայր | Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 8, 1936[1][2] (57 տարեկան) կամ հուլիսի 7, 1936[3] (57 տարեկան) |
Մահվան վայր | Գրեյթ Նեկ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Saint Mary Catholic Cemetery[4][5][6] և Calvary Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | թատրոնի դերասան և կինոդերասան |
Ամուսին(ներ) | Frances Ring? |
Պարգևներ և մրցանակներ | |
Վաղ տարիներ
խմբագրելՄեգանը ծնվել է Ջոն և Մերի Մեգանների ունևոր ընտանիքում՝ Փենսիլվանիայի Պիտսբուրգ քաղաքում։ Նրա հայրը Պիտսբուրգի Ֆեյսինգ Միլս նախագահն էր[8]։
Մեգանի ծնողները ցանկանում էին նրան ուղարկել քոլեջ, սակայն նա հրաժարվել է։ Տասնհինգ տարեկանում հայրը նրան ուղարկել է աշխատելու,որպես ածխափոր, ինչը շատ արագ փոխել է Մեգանի միտքը։ Նա հաճախել է Մաունթ Սենթ Մերի քոլեջը՝ դեղագիտություն սովորելու համար[9]։ Երեք տարի սովորելուց հետո Մեգանը որոշեց, որ ցանկանում է զբաղվել դերասանությամբ[8]։
Կարիերան թատրոնում
խմբագրել1896 թվականին թողնելով քոլեջը՝ անչափահաս Մեգանը սկսեց դերասանական իր կարիերան Պիտսբուրգի ֆոնդային ընկերությունում՝ որը ղեկավարում էր Հենրիետա Կրոսմանը։ Նրան շաբաթական երեսունհինգ դոլար էին վճարում[8]։
Մեգանը շուտով հաջողության հասավ։ Նա առաջին անգամ խաղաց Բրոդվեյում 1900 թվականին, իսկ չորս տարի անց՝ Երկու որբ աղջիկները թատրոնում (անգլ.՝The Two Orphans[8]): 1908 թվականը բեկումնային եղավ նրա համար, երբ նա առաջին անգամ խաղաց Վիլյամ Քոլիեր ավագի հետ «Բռնակալը» (անգլ.՝ The Dictator) ֆիլմում, այս պիեսին հաջորդեց գլխավոր դերը «Քոլեջի այրին» (անգլ.՝ The College Widow) ֆիլմում, որը հաջողությամբ ցուցադրվեց Բրոդվեյում 1907–1908 թվականների սեզոնի ընթացքում։ Եվ մի դերից մյուսին անցնելու ժամանակ էլ նա հանդիպեց իր կնոջը՝ Ֆրանսիս Ռինգին[10]։
Չնայած իր ֆիլմի կարիերային՝ Մեգանն իր կյանքի ընթացքում մնաց նվիրված թատրոնին[8]։
Կարիերան կինոյում
խմբագրել1914 թվականին նա մտավ կինոյի ասպարեզ, այն ժամանակ դեռ նորեկ էր այդ ոլորտում։ Նրա առաջին ֆիլմը, որը նկարահանվել է Լոնդոնում, կոչվում էր Դենդի Դոնովան«Ջենթլմեն կողոպտիչը»։ Եվ հենց սա էլ հանգեցրեց Հայտնի Լասկի խաղացողները (անգլ.՝ Famous Players-Lasky) հետ պայմանագրի կնքմանը[7]։ Նրա առաջին ամերիկյան ֆիլմը՝ 1915 թվականին, «Մարտական հույսը» (անգլ.՝ The Fighting Hope)-ն էր։ Հաջորդ երկու տարիների ընթացքում Մեգանի կարիերան աճեց[8]։ 1918 թվականին նա նկարահանեց Առաջին համաշխարհային պատերազմի համար նկարահանված քարոզչական ֆիլմում՝ «Նորմա Թալմաջը և Թոմաս Միգանը Ազատության կոչ» վերնագրով։ Այնուհետև նա խաղում էր Մերի Փիքֆորդի հետ Վայրի աղջիկը ֆիլմում[7]։
Հայտնիության տարիներ
խմբագրելՄեգանը հայտնի դարձավ 1919 թվականին։ Այդ ժամանակաշրջանի նրա ամենահայտնի ֆիլմերից մեկը «Հրաշք մարդը» (անգլ.՝The Miracle Man) ֆիլմն էր, որտեղ գլխավոր դերասանը Լոն Չեյնի ավագն էր[8], այժմ ենթադրվում է, որ ամբողջական ֆիլմը ջնջվել է, բացառությամբ կարճ հոլովակների։ Դրան հաջորդեց Սեսիլ Բ. դե Միլլի «Կանայք և Տղամարդիկ» (անգլ.՝ Male and Female) ֆիլմը, որտեղ նա նկարահանվեց Գլորիա Սվանսոն և Լիլա Լիի հետ։ Այս ֆիլմի դերասանական կազմի մեծ մասը նկարահանվեց 1920 թվականին «Ինչու՞ փոխել կնոջդ» (անգլ.՝Why Change Your Wife?) ֆիլմում, որտեղ գլխավոր դերակատարը Բիբի Դանիելս էր[8]։ 1925 թվականի ապրիլին Մեգանն ու Սվանսոնը նկարահանեցին կարճամետրաժ ֆիլմ՝ ռեժիսոր Ալան Դվոնի կողմից ամենամյա «Գարնանային վազք» Լեմբսի համար։ Այս ֆիլմը (հայտնի է որպես «Գլորիա Սվանսոնի երկխոսություն»), որը նկարահանվել է Լի դե Ֆորեստի կողմից հնչյունագիր Ֆոնոֆիլմի գործընթացում, նկարահանվել է որպես կատակ հիմնված կենդանի գործողությունների վրա, որտեղ Սվանսոնը փորձում է ոչնչացնել տղամարդկանց ակումբը։
Նրա ժողովրդականությունը շարունակվեց մինչև ծաղկուն 20-ական թվականները (անգլ.՝ Roaring Twenties), որոնց ընթացքում նա նկարահանվեց մի քանի ֆիլմերում։ 1924 թվականին նա խաղացել է Ալյասկայում Էսթել Թեյլորի և Աննա Մեյ Վոնգի հետ։ 1927 թվականին Մեյգանը Լուիզա Բրուքսի հետ նկարահանվել է «Անիծված քաղաքը» (անգլ.՝ The City Gone Wild)ֆիլմում։
Նրա վերջին համր ֆիլմերը, որոնք նկարահանվել են Հովարդ Հյուզի կողմից 1928 թվականին, եղել են «Անհավատը» (անգլ.՝The Mating Call ) ,որը քննադատում է Կու Կլուքս Կլանին և «Անօրինական շահույթ», որը առաջադրվել է «Օսկար» մրցանակի լավագույն ֆիլմի համար։ Երկուսն էլ համարվում էին չուսումնասիրված, բայց 2006 թվականին ուսումնասիրվեցին մասնավոր հավաքածուներում. դրանք վերականգնվել են Լաս Վեգասի Նևադայի համալսարանի կողմից և ցուցադրվել Թըրների դասական ֆիլմերում։
Հնչյունային ֆիլմեր և կարիերայի ավարտ
խմբագրելՄեգանի առաջին հնչյունային գեղարվեստական ֆիլմը «Արգայլի գործը» (անգլ.՝The Argyle Case)-ն էր (1928)։ Այդ ժամանակ նա մոտ հիսուն տարեկան էր. վախենալով, որ իր ժողովրդականությունը կարող է նվազել, նա որոշեց զբաղվել անշարժ գույքի առք ու վաճառքով։ Միայն 1931 թվականին նա վերադարձավ էկրան «Երիտասարդ մեղավորներ»(անգլ.՝Young Sinners) ֆիլմով։ Նա նկարահանեց ևս չորս հնչյունային ֆիլմեր, մինչև որ հիվանդությունը գլուխ բարձրացավ և նա դադարեցրեց իր դերասանական կարիերան.[8]։ Նրա վերջին ֆիլմը«Պեկի վատ տղան» (անգլ.՝Peck's Bad Boy) էր 1934 թվականին։
Անձնական կյանք
խմբագրելԻր կարիերայի ընթացքում Մեգանը շաբաթական հինգ հազար դոլար աշխատավարձ է ստացել։ Եղել է ժամանակ, երբ այն հասել է շաբաթական տասը հազար դոլարի[7][8]։
Ամուսնություն
խմբագրելՄեգանը հանդիպեց իր ապագա կնոջը՝ Ֆրանսիս Ռինգին (հուլիսի 4, 1882 - հունվարի 15, 1951[11]), երբ գնաց Բրոդվեյ, այդ ժամանակ աղջիկը թատրոնի դերասանուհի էր։ Նա հայտնի երգչուհի Բլանշ Ռինգի և դերասանուհի Ջուլի Ռինգի կրտսեր քույրն էր։ Դերասան և ռեժիսոր Ա․ Էդուարդ Սաթերլենդը Բլանշ Ռինգի և Մեգանի զարմիկն էր։ Սաթերլենդի մայրը՝ Ջուլին, Բլանշ և Ֆրենսիս Ռինգի քույրն էր[12]։
Մեգանն ու Ռինգը մտերմացան և շատ չանցած ամուսնացան։ Նրանք ամուսնացած մնացին մինչև Մեգանի կյանքի վերջ՝ 1936 թվական։ Նրանք երջանիկ ու համերաշխ ընտանիք էին։ Գրողներից մեկը նշել է, որ «Թոմաս Մեյգանը և Ռին Տին Տինը միակ հոլիվուդյան աստղերն էին, ովքեր երբեք դատարան չեն դիմել ամուսնալուծության համար»։ Զույգը երեխաներ չուներ[8]։
Հոլիվուդյան սկանդալներ
խմբագրելՄեգանը խաղացել է համր ֆիլմերի պատմության ամենասկանդալային ժամանակներում, և շատ է օգնել։ Նա Ջեկ Փիքֆորդի և Օլիվ Թոմասի գաղտնի հարսանիքի միակ վկան էր Նյու Ջերսիում 1916 թվականի հոկտեմբերի 25-ին[13]։
1923 թվականի մարտին Դուգլաս Ջերարդը, իր ընկեր Ռուդոլֆ Վալենտինոյին, որը մեղադրվում էր երկամուսնության մեջ, բանտից ազատելու համար, զանգահարեց և օգնություն խնդրեց Դեն Օ'Բրայեն անունով մի հայրենակցից, որը այդ ժամանակ պատահաբար եղել է Մեգանի հետ։ Մեգանը գրեթե չէր ճանաչում Վալենտինոյին, բայց գումարի մեծ մասը գրավի դիմաց վճարեց, և Ջյուն Մաթիսի և Ջորջ Մելֆորդի օգնությամբ Վալենտինոն ազատ արձակվեց[14]։
Ֆլորիդա
խմբագրել1920-ականների կեսերին Մեգանը տարվեց Ֆլորիդայով, երբ խոսեց իր եղբոր՝ Ջեյմս Մեգանի հետ, որը անշարժ գույքի գործակալ էր։ 1925 թվականին նա տուն կառուցեց Ֆլորիդայում Նյու Պորտ Ռիչեյ քաղաքում, որտեղ պետք է անցկացներ իր ձմեռները։ Նա մտադիր էր այնտեղ նկարահանել «Մենք բոլորս խաղացողներ ենք» ֆիլմը, սակայն նկարահանումները տեղափոխվեցին Մայամի։
Մեգանները հույս ունեին այլ հայտնիների ներգրավել այդ գործում[15]։ 1926 թվականի հուլիսի 1-ին Մեգան թատրոնը բացվեց Մեգանի Նոր Քլոնդայքի ցուցադրության ժամանակ։ Այդ ժամանակ Մեգանը չմասնակցեց, սակայն շնորհավորական հեռագիր ուղարկեց[15]։
Թատրոնում ցուցադրության ժամանակ ձայները ավելացել են 1930 թվականին։ Մեգանը սեղմել է կոճակը ու միացրել ձայնը։ Թատրոնը փակվել է 1934 թվականին՝ Մեծ դեպրեսիային զոհ լինելով։ Սակայն վերաբացվեց 1938 թվականին, որպես Նոր Փորտ Ռիչի Թատրոն[15]։ Թատրոնը մինչև հիմա բաց է, որպես համայնքային թատոն Ռիչի Սանքոստ Թատրոն անվամբ[16]։
Մահ
խմբագրել1934 թվականին Մեգանի մոտ քաղցկեղ հայտնաբերվեց։ Հաջորդ տարի նա վիրահատվեց Մանհեթենի Բժշկական հոսպիտալում։ Նա մահացավ քաղցկեղից 1936 թվականի հուլիսի 8-ին, երեկոյան ժամը 21։10-ին Նյու Յորքի Գրեյթ Նեք քաղաքի իր տանը։ Թաղման ժամանակ ներկա էին նրա ընտանիքի անդամներից շատերը։
Մեգանին սկզբում հուղարկավորեցին Քուինսի Քելվերի գերեզմանատանը[17]։ Գրեթե մեկ տարի հետո նրա աճյունը տեղափոխվեց Սուրբ Մարիամի գերեզմանատանը իրենց ընտանիքին պատկանող հողատարածք, որը գտնվում է Մեգանի հայրենի քաղաքում՝ Փիտսբուրգում[18]։
Ժառանգություն
խմբագրելՄեգանը մեծ ներդրում է ունեցել տարբեր կաթոլիկ բարեգործական կազմակերպությունների և Հրեական բարեգործական ընկերությունների աջակցության ֆեդերացիայի մեջ։ Նրա հետագա ֆիլմերից շատերը պահպանվել են և թողարկվել DVD-ով։
Ֆիլմագրություն
խմբագրել- Դենի Դոնովան, Ջենթլմեն կողոպտիչը (1914, կարճամետրաժ ֆիլմ) - Դենի Դոնովան, Ջենթլմեն կողոպտիչը
- Կարևորի մասին (1915) - «Ազնվություն» Հայնե Շուլց
- Մարտական հույսը (1915) - Բարթոն Թեմփլ
- Խավարից դուրս (1915) - Հարվի Բրուքս
- Կտեսնվենք (1915) - Ջեք Դոգինս / Հարգարժան Նևիլ Թրասկ
- Գաղտնի մեղքը (1915) - Ջեկ Հերրոն
- Արմսթրոնգի կինը (1915) - Դեյվիդ Արմսթրոնգ
- Ներգաղթյալը (1915) - Դեյվիդ Հարդինգ
- Գայթակղություն (1915)
- Սիմփլթոն Ուիլսոնը (1916) - Չեմբերս
- Ճանապարհի միայնակ սոճին (1916) - Ջեք Հեյլ
- Սովերսները (1916) - Արքայազն Փոլ Ալեքսիս
- Ծաղրածուն (1916) - Դիք Օրդուեյ
- Խաբվածը (1916) - Ջիմի Ռեյգան
- Ընդհանուր եզրեր (1916) - Դատավոր Դեյվիդ Էվանս
- Փոթորիկը (1916) - Ռոբերտ Ֆիլդինգ
- Հուրայի ժառանգը (1916, ղեկավար Ուիլյամ Չ. ԴեՄիլ)[19] - Ջո Լեյսի
- Ստրկուհին (1917) - Ջոն Բարտոն
- Սաֆո (1917) - Ժան Գաուսեն
- Բաժանում (1917) - Դեյվիդ Գրեյ
- Լուռ գործընկեր (1917) - Էդվարդ Ռոյլ
- Նրա լավագույն կողմը (1917) - Բժիշկ Ռոբերտ Քիթ
- Խորհրդավոր միսս Թերին (1917) - Գորդոն Թրյու
- Լրտեսն ու աղջիկը (1917) - Վիլֆրեդ Ֆերերս
- Խոստումը (1917) -Ֆրենկ Թեյլոր
- Տիկին Խանդը (1918) - Քաջություն
- Եվայի դուստրը (1918) - Ջոն Նորթոն
- Վայրի աղջիկը (1918) - Չարլզ Գրեյ
- Կորածը (1918) - Պարոն Ուիլյամ Ֆարել
- Անապատի թագուհին (1918) - Սերժանտ Թոմ Գելաթլի
- Երեք ամուսին մեկ կնոջ համար (1918) - Կոլբի Մեյսոն
- Փոթորիկից հետո (1918) - Ռոբերտ Լոուրենս
- Արգելված քաղաքը (1918) - Ջոն Ուորդեն
- Վետոնայի սիրտը (1919) - Ջոն Հարդին
- Մարդուն կարելի է ընտելացնել (1919) - Հարիսոն Ուեյդ
- Հրաշք մարդը (1919) - Թոմ Բերք
- Կայծակի հարված (1919) - Բրյուս Կորբին
- Կանայք և տղամարդիկ (1919) - Ուիլյամ Կրիխթոն - Սպասավորը
- Խոցված սիրտս (1919) - Պարոն Ջերալդ Ադեյր
- Ինչո՞ւ փոխել կնոջը (1920) - Ռոբերտ Գորդոն
- Արքայազն Չեփը (1920) - Ուիլյամ Փեյթոն
- Հագուստը փոխում է մարդուն (1920) - Կապիտան Սեմ ՄակԳինիս
- Կոնրադի փնտրտուքները (1920) - Կոնրադ Ուորեներ
- Աստղերի սահմանը (1921) - Բաք Լեսլի
- Հեշտ ճանապարհ (1921) - Լեոնարդ Ֆեյն
- Լուռ մարդկանց քաղաքը (1921) - Ջիմ Մոնտգոմերի
- Սպիտակամորթ տղան (1921) - Բիլի Քեյն
- Քանանի նվաճումը (1921) - Ջո Լաուդեն
- Քեփի Ռիքս (1921) - Մեթ Փիսլի
- Արքայազնը (1921) - Չարլզ Էդվարդ Մարտին
- Ամուրի հայրը (1922) - Ռիչարդ Չեսթեր
- Մեր առաջատար քաղաքացին (1922) - Դանիել Բենթլի,փաստաբան
- Եթե հավատաս,կկատարվի (1922) - Չիկ Հարիս
- Սպանություն (1922) - Դեն Օ'Բեննոն
- Մարդը, ով տեսավ ապագան (1922) - Բերք Համոնդ
- Գեղեցիկ վրեժ (1922) - Թոմ Ռեդինգ
- Անարժեք մարդը (1923) - Քըրք Էնթոնի
- Դեպի տուն տանող քայլ (1923) - Ջիմ Բեդֆորդ
- Հոլիվուդ (1923) - Թոմաս Մեգան
- Կնոջ ապացույցը (1923) - Թոմ Ռոքվուդ
- Տանջող ցավը (1924,տպագիր՝ Գոսֆիլմոֆոնդ) - Ջեք Մելոն
- Ինքնավստահ մարդը (1924) - Դեն Կորվան
- Ալյասկա (1924) - Ալան Հոլթ
- Ֆլեյմի լեզուներ (1924) - Հենրի Հարինգթոն
- Խայտառակություն (1925) - Թոմ Բլեքֆորդ
- Հին տունը (1925) - Թոմ Քլարկ
- Մարդը, ով գտավ իրեն (1925) - Թոմ Մաքոլի
- Խորհրդավոր արկածը (1925) - Թոմ Դոնահյու / Լորդ Ֆիցժուղ
- Նոր Քլոնդայկ (1926) - Թոմ Քելլի
- Գրավիչ երիտասարդություն (1926) - Թոմաս Մեգան
- Բրոնզե աստվածները (1926) - Ռոջեր Դրեյք
- Կանադացին (1926) - Ֆրենկ Թեյլոր
- Կորած մեծ քաղաքում (1927) - Կապիտան Դեն Քիրբին
- Մենք բոլորս խաղացողներ ենք (1927) - Լակի Սեմ Մաքարվեր
- Անիծված քաղաքը (1927) - Ջոն Ֆելան
- Անօրինական շահույթ (1928) -Կապիտան Ջեյմս Մաքքուիգ
- Անհավատը (1928) - Լեսլի Հեթեն
- Արգայլի գործը (1929) - Ալեքսանդր Կեյտոն
- Երիտասարդ մեղավորներ (1931) - Թոմ Մակգվայր
- Հորիզոն (1931) - Գորդոն Մակլենան
- Խաբեբաների խաղը (1932) - Մայքլ Լենյարդ
- Մեդիսոն Սքուեր Գարդեն (1932) - Բիլ Քարլի
- Պեկի վատ տղան (1934) - Հենրի Պեկ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Find A Grave — 1996.
- ↑ Thomas Meighan, Star Of Films, Buried Here — Pittsburgh: 1937. — P. 7. — ISSN 1068-624X; 2692-6903
- ↑ Body of Meighan Brought to City — Pittsburgh: 1937. — P. 8.
- ↑ http://www.ccapgh.org/search-burial-records.asp
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «Thomas Meighan, Silent Movie Star | Golden Silents». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 «Thomas Meighan, Movie Actor, Dies». The New York Times. 1936 թ․ հուլիսի 9. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Baubie, James A. (1931 թ․ փետրվարի 5). «From Coal Heaver to Miracle Man». Pittsburgh Press. էջ 19. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Thomas Meighan». www.meighangenealogy.com. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Who Was Who in the Theatre 1912–1976 original material by John Parker, reprinted here by Gale Research (1976)
- ↑ Barry Paris, Louise Brooks (Anchor Books, 1990) p. 147
- ↑ Long, Bruce (1995 թ․ սեպտեմբեր). «TAYLOROLOGY; The Life and Death of Olive Thomas». public.asu.edu. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Leider, Emily W., Dark Lover: The life and death of Rudolph Valentino, p. 211
- ↑ 15,0 15,1 15,2 «History of the Meighan/Richey Suncoast Theatre». fivay.org. 2015 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Silent Era : Theaters». www.silentera.com. Արխիվացված է օրիգինալից 2023-02-13-ին. Վերցված է 2023-02-19-ին.
- ↑ «Meighan Death Takes Star of Silent Screen». Motion Picture Herald. 124 (3): 66. 1936 թ․ հուլիսի 18.
- ↑ «Body of Meighan Brought to City». Pittsburgh Press. 1937 թ․ հունիսի 13. էջ 8.
- ↑ deMille, William C. (2007). «24: The Excitements of Celluloid: The Camel's Nose». In Peter Wild editor-link=Peter Wild (ed.). The Grumbling Gods: a Palm Springs Reader. Salt Lake City, UT isbn=978-0-87480-899-5: University of Utah Press.
{{cite book}}
:|editor=
has generic name (օգնություն); Missing pipe in:|editor=
(օգնություն); Missing pipe in:|location=
(օգնություն)CS1 սպաս․ location (link) (print and on-line), quoting deMille in Hollywood Saga. New York, NY: E.P. Dutton. 1939. էջեր 319. OCLC 1353346. (Rouben Mamoulian Collection (Library of Congress) First edition ) (Also catalogued at ; and (eBook)); and see |16732|The Heir to the Hoorah}}
Արտաքին հղումներ
խմբագրել- Թոմաս Մեգան Internet Movie Database կայքում
- The Meighan Theatre Արխիվացված 2015-09-24 Wayback Machine
- Photographs and literature
- Photo of Meighan with his wife Frances Ring, 1920
- Thomas Meighan on Broadway Internet Database
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Մեգան» հոդվածին։ |