Լուիզա Բրուքս (անգլ.՝ Louise Brooks, նոյեմբերի 14, 1906(1906-11-14)[1][2][3][…], Չերիվեյլ, Մոնտգոմերի շրջան, Կանզաս, ԱՄՆ - օգոստոսի 8, 1985(1985-08-08)[1][2][3][…], Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի պարուհի, մոդել, համր կինոյի դերասանուհի։

Լուիզա Բրուքս
անգլ.՝ Louise Brooks
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14, 1906(1906-11-14)[1][2][3][…]
ԾննդավայրՉերիվեյլ, Մոնտգոմերի շրջան, Կանզաս, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 8, 1985(1985-08-08)[1][2][3][…] (78 տարեկան)
Մահվան վայրՌոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանHoly Sepulchre Cemetery[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասանուհի, պարուհի, ինքնակենսագիր, կինոդերասանուհի և մոդել
ԱմուսինԱ. Էդվարդ Սազերլենդ և Deering Davis?
 Louise Brooks Վիքիպահեստում

Կենսագրություն և արվեստ

խմբագրել

Ծնվել է Չերիվեյլ փոքրիկ քաղաքում (Կանզաս)։ Հայրը՝ Լեոնարդ Փորթեր Բրուքսը, իրավաբան էր։ Մայրը՝ Մայրա Ռուդ Բրուքսը, դաշնակահարուհի էր։ Լուիզան ընտանիքի չորս երեխաներից երկրորդն էր։

Լուիզայի մայրը հետաքրքրվում էր արվեստով։ Նա առաջնորդում էր դստերը դեպի պարը, ինչը մեծ դեր է ունեցել հետագայում համր կինոյի ապագա աստղի առաջին մասնագիտության ընտրության հարցում։ Տասը տարեկան հասակում Լուիզա Բրուքսը սկսել է ստանալ իր առաջին հոնորարները «Կիվանիս» և «Ռոթարի» ակումբների սուրբծննդյան երեկոներին հանդես գալու համար։ 15 տարեկանում Լուիզան թողել է դպրոցը և մեկնել Նյու Յորք իր պարի ուսուցչի հետ միասին։

Ժառանգություն և ճանաչում

խմբագրել

Լուիզա Բրուքսի կերպարը ոգեշնչել է Բյոյա Կասարեսին «Մորելի հայտնագործումը» վեպում Ֆաուստինայի կերպարի ստեղծման համար (1940 թ.)։ Բրուքսը և իր ֆիլմերը կրկին հայտնի են դարձել Ֆրանսիայում 1960-ական թվականներին նոր ալիքի ռեժիսորների կողմից։ «Լուլուն Բեռլինում» (1984 թ.) փաստագրական ֆիլմը Փաբսթի հետ Բրուքսի աշխատանքի մասին է. այն նկարահանել է Ռիչարդ Լիկոկը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118515721 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Find A Grave — 1996.

Ինքնակենսագրություն

խմբագրել
  • Lulu in Hollywood. New York: Knopf, 1982 (բազում անգամներ վերահրատարակվել է)

Գրականություն

խմբագրել
  • Lulu in Hollywood. New York: Knopf, 1982
  • Cowie P. Louise Brooks: Lulu forever. New York: Rizzoli, 2006
  • Krenn G., Moser K. Louise Brooks: Rebellin, Ikone, Legende. Wien: Verlag Filmarchiv Austria, 2006
  • Луиза Брукс. Лулу в Голливуде [пер. с англ. А. Грызуновой и Л. Нечистяк]. — М., Rosebud Publishing. Пост Модерн Текнолоджи, 2008

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Բրուքս» հոդվածին։