Օլիվ Թոմաս (անգլ.՝ Olive Thomasհոկտեմբերի 20, 1894(1894-10-20)[1][2][3][…], Charleroi, Փենսիլվանիա, ԱՄՆ - սեպտեմբերի 10, 1920(1920-09-10)[2][3][4], Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա), ամերիկացի դերասանուհի։

Օլիվ Թոմաս
անգլ.՝ Olive Thomas
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 20, 1894(1894-10-20)[1][2][3][…]
ԾննդավայրCharleroi, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 10, 1920(1920-09-10)[2][3][4] (25 տարեկան)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն, Ֆրանսիա
ԳերեզմանՎուդլոն[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, թատրոնի դերասանուհի, սցենարիստ, կինոդերասանուհի և Ziegfeld girl
ԱմուսինՋեք Փիքֆորդ
 Olive Thomas Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Օլիվ Թոմասը (ծննդյամբ Օլիվ Դաֆֆի), կամ Օլիվրետտա Էլեյն Դաֆֆի, ծնվել է 1894 թվականի հոկտեմբերի 20-ին Շալերոեում՝ Փիթսբուրգի արվարձանում։ Հայրը մահացել է, երբ նա երեխա է եղել։ Ֆինանսական դրության պատճառով Թոմասը թողել է դպրոցը և անցել աշխատանքի, որպեսզի օգնի մորն ու երկու փոքր եղբայրներին։ 1911 թվականի ապրիլին 16 տարեկանում ամուսնացել է Բերնարդ Թոմասի հետ և հետագա երկու տարիներին աշխատել է հանրախանութի գործավար։ Ամուսնալուծությունից հետո տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ հիմնավորվել է իր ընտանիքը, այնտեղ աշխատել է Հայլենի հանրախանութներից մեկում։

1914 թվականին «Նյու Յորքի ամենագեղեցիկ աղջիկը» մրցույթում հաղթելուց հետո սկսել է իր գործունեությունը՝ աշխատելով Հարիսոն Ֆիշերի մոտ մոդելային բիզնեսում։ Շուտով նա գրում է Ֆլորենս Զիգֆելդին հանձնարարական նամակ, որը վերցրել է իր սեփական «Զիգֆելդի խենթություններ» շոուում։ Մի քանի ամիս անց մասնակցել է նմանատիպ այլ շոուում՝ «Կեսգիշերային ժամանց», որը ցուցադրվել է Նոր Ամստերդամի թատրոնում, և ի տարբերություն Զիգֆելդի շոուի՝ այս շոուն ավելի ազատ է։ Շնորհիվ իր գեղեցկության՝ շոուի հանդիսատեսի շարքում դարձել է շատ հայտնի, որոնց մեծ մասը եղել են բիզնեսմեններ, որոնք նրան թանկարժեք նվերներ են մատուցել։ Օլիվը նաև համաձայնվել է մերկ կեցվածք ընդունել՝ նկարիչ Ալբերտ Վարգասի նկարի համար[6]։

1916 թվականին միջազգային կինոընկերության հետ պայմանագիր է ստորագրել և հետագա չորս տարիներին նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում, որոնցից ավելի հայտնի է «Գիժ Մաջ» ֆիլմը (1917 թվական)։

Օլիվ Թոմասը հայտնի է եղել «աշխարհիկ լեդի» անունով։ 1916 թվականին՝ հայտնի դերասանուհի Մերի Փիքֆորդի եղբայր Ջեք Փիքֆորդի հետ ամուսնությունից հետո, նրա խանդավառությունը երեկույթների հանդեպ ավելացել է, ինչին զուգընթաց ավելացել է նաև ալկոհոլի օգտագործումը։ Ամուսնու հետ ալկոհոլի ազդեցության տակ բազմիցս ավտովթարի է ենթարկվել։ Հասարակությանը հայտնի է եղել նրան հաճախ կրկնվող վեճերն ու հաշտվելը։ Ամուսինները ոչ միայն ճանապարհորդել են ԱՄՆ֊ի տարածքում, այլև՝ Եվրոպայում։ 1920 թվականի ամռանը նրանք որոշել են անցկացնել երկրորդ մեղրամիսն, իսկ օգոստոսին մեկնել են Փարիզ[7]։

1920 թվականի սեպտեմբերի հինգին ամուսինները այցելել են երեկույթի, որից վերադարձել են ուշ երեկոյան՝ հոգնած և ուժասպառ։ Օլիվը, ով բավականին խմած է եղել, պատահաբար մեծ բաժնով սուլեմա է խմել, որը նախատեսված է եղել ամուսնու հիվանդության՝ սիֆիլիսի բուժման համար։ Դրանից հետո ամուսնու հետ տեղափոխվել է Նյոյի սյուր Սենում գտնվող հիվանդանոց, սակայն բժիշկները անկարող են եղել, քանի որ թունավոր նյութի բաժինը շատ մեծ է եղել։ Մի քանի օր անց երիկամաբորբից մահացել է[8][9]։ Կնոջ մարմինը ԱՄՆ տեղափոխելու ժամանակ նա ինքնասպանության փորձ է արել, բայց հաջողվել է նրան այդ մտքից հետ կանգնեցնել։ Միևնույն ժամանակ լուրեր են տարածվել, որ Օլիվը կա՛մ ինքնասպան է եղել, կա՛մ իրեն սպանել են, բայց ոստիկանական հետաքննությունը և դիահերձումը ցույց են տվել, որ մահը պատահական է եղել։

Սգո արարողությունը և հրաժեշտը տեղի է ունեցել Նյու Յորքի Սուրբ Թոմաս եկեղեցում։ Օլիվի մահից հետո լուրեր էին տարածել, որ թատրոնում տեսել են նրա ուրվականը, որտեղ նա փայլել է ողջ ժամանակ[10]։

Ֆիլմագրություն

խմբագրել
  • 1917 -Թոմ Սոյեր -խոռի մասնակից
  • 1917 -Գիժ Մաջ -Բեթի
  • 1917 -Անխոհեմ Քորին -Քորին
  • 1918 -Օրվա ժառանգորդ -Հելեն
  • 1919 -Վեռև և ներքև -Էլիս
  • 1919 -Սիրո գերին -Նենսի
  • 1919 -Չարամիտ հարսնացու -Թեսա Դոյլ
  • 1919 -Փառքի տունը -Իվիս
  • 1920 -Երիտասարդական հիմարություն -Նենսի
  • 1920 -Բեմեզր և ստվերներ -Գլորիա Դաուն

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage
  5. Find A Grave — 1996.
  6. Cawthorne, Nigel Sex Lives of the Hollywood Goddesses. — Prion, 1997. — С. 4. — ISBN 1-853-75250-9
  7. Long, Bruce. Editor. The Life and Death of Olive Thomas. Taylorology Newsletter. Issue 33, September 1995.
  8. The Toronto World — Google News Archive Search
  9. Lussier, Tim. «The Mysterious Death of Olive Thomas». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  10. Neibaur, James L. «The Olive Thomas Collection». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվ Թոմաս» հոդվածին։