Թոմաս Քարլայլ

Թոմաս Քարլեյլ
(Վերահղված է Թոմաս Կարլեյլից)

Թոմաս Կարլայլ (անգլ.՝ Thomas Carlyle, դեկտեմբերի 4, 1795(1795-12-04)[1][2][3][…], Էկլեֆեխան, Դամֆրիսշիր, Մեծ Բրիտանիայի թագավորություն - փետրվարի 5, 1881(1881-02-05)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4])՝ բրիտանացի գրող, հրապարակախոս, պատմաբան և շոտլանդական ծագումնաբանության փիլիսոփա, «Ֆրանսիական հեղափոխության պատմություն» բազմահատորանոց գրքի հեղինակ (1837), «Հերոսներ, հերոսների մեծարում և հերոսականը պատմության մեջ» (1841), «Ֆրիդրիխ Երկրորդի կյանքի պատմությունը» (1958-1965)։ Դավանում էր ռոմանտիկ «Հերոսների պաշտամունքը»՝ բացառիկ դեմքերի ինչպիսին է Նապոլեոն Բոնապարտը, որոնք իրենց գործերով կատարում են աստվածային ճակատագրերը և առաջ են շարժում մարդկությունը, բարձրանալով սահմանափակված բնակչությամբ ամբոխի վրա։ Հայտնի նաև որպես Վեկտորեական դարաշրջանի առավել փայլուն ոճաբաններից մեկը։

Թոմաս Քարլայլ
անգլ.՝ Thomas Carlyle
Ծնվել էդեկտեմբերի 4, 1795(1795-12-04)[1][2][3][…]
Էկլեֆեխան, Դամֆրիսշիր, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էփետրվարի 5, 1881(1881-02-05)[1][2][3][…] (85 տարեկան)
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունլեզվաբան, գրականության պատմաբան, պատմաբան, թարգմանիչ, մաթեմատիկոս, փիլիսոփա, ակնարկագիր, գրող, գրական քննադատ, վիպասան և ուսուցիչ
Հաստատություն(ներ)Էդինբուրգի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, պատմություն և մաթեմատիկա
Պաշտոն(ներ)Էդինբուրգի համալսարանի ռեկտոր
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԷդինբուրգի համալսարան և Annan Academy?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5][6] և գերմաներեն
Պարգևներ
Ամուսին(ներ)Jane Welsh Carlyle?
ՄայրMargaret Aitken Carlyle?[7]
Ստորագրություն
Изображение автографа
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Thomas Carlyle Վիքիպահեստում

Գործունեության սկիզբը խմբագրել

Ծնվել է մի հասարակ գյուղական ընտանիքում։ Նրա ծնողները խիստ կալվինիստներ էին հոգևոր կարիերայի նկատմամբ և 14 տարեկանում նա ընդունվում է Էդինբուրգյան համալսարան։ Չցանկանալով դառնալ քահանա նա համալսարանը ավարտելուն պես դանում է մաթեմատիկայի դասախոս մարզերից մեկում, սակայն հետո կրկին վերադառնում է Էդինբուրգ:Այստեղ նա որոշ ժամանակ խորապես զբաղվում էր իրավաբանությամբ։ Սակայն դրանից էլ է շատ շուտ հիասթափվում և խորանում գերմանական գրականության մեջ։

Հորինվածք գերմանական գրականության մասին խմբագրել

Թարգմանված Գյոթեի «Վիլհելմ Մեյսթերին»-ը 1824 թվականին և «Շիլերի կյանքը»-ը 1825 թվականին եղել են Կարլայլի առաջին մեծածավալ ստեղծագործությունները։ Դրանց հաջորդում են քննադատական վերլուծություններ և թարգմանություններ Ժան-Պոլից։

«Մարգարեական վիշտ, այնպես խորը, ինչպես Դանթեինը և քողարկված արևոտ և նուրբ Գյոթեով»՝ Կարլայլը այն համարում էր ոչ բոլոր մահկանացուներին հասանաելի[8]։

Գիրք ֆրանսիական հեղափոխության մասին։ Պատմա-փիլիսոփայական հայացքներ խմբագրել

Նույն օրիգինալությամբ, ինչպիսին այս ստեղծագործությունն է, տարբերվում է «Ֆրանսիական հեղափոխության պատմություն» գիրքը («French Revolution, a history», 1837), «Չարտիզմ»(1839), դատախոսություններ հերոսների և հերոսական պատմությունների մասին («On Hero worship» 1841), պատմական և փիլիսոփայական արտացոլանք «Անցյալն ու ներկան» («Past and present» 1843

Չմոտենալով որևէ սահմանված քաղաքական կուսակցության Կարլայլը իրեն միայնակ էր զգում և որոշ ժամանակ մտածում էր սեփական ամսագիրը հրատարակել իր «հավատարիմ արմատականությունը» քարոզելու համար։ Նշված բոլոր Կարլայլի ստեղծագործությունները ստորագված են այն ցանկությամբ, որ պետք է հիմնավորել քաղաքակրթության բարոյական պարտականությունը, բարոյականության զգացումը և հավատը։ Հերոսական պատմության գնահատումները չափազանցված են։ Նրա հայացքները ամենավառը արտահայտված են «Վերջին օրերի բրոշյուրը» գրքում («Latter-day pamphlets», 1858)։ Այստեղ նա ծիծաղում է նեգրերի ազատագրության վրա, դեմոկրատիայի վրա, քաղաքական և տնտեսական բնագավառներում գիտնականների վրա և այլն։ Այս բրոշյուրներից հետո ոչ միայն Կարլայլի վրա զայրանում էին իր թշնամիները, այլ նաև շատ երկրպագուններ դադարեցին իրեն հասկանալ։

Այլ պատմական աշխատանքներ խմբագրել

1840-ական թվականներին Կարլայլի հայացքները փոխվում են դեպի պահպանողականություն:Աստիճանաբար Կարլայլի աշխատանքներում կապիտալիզմի քննադատությունը աստիճանաբար ավելի մեղմանում էր, իսկ նրա մեկնաբանությունները ուղղված դեպի ժողովրդական զանգվածների ելույթներին՝ ավելի կտրուկ։ «Առաջ և հիմա» գրքում նա նկարել է միջնադարյան հասարակության իդալական պատկերներ, որտեղ իբրև թե գերակշռում էին պարզ, ազնիվ հարաբերություններ։ Դա մի ռոմանտիկ ուտոպիա էր, որը մոտիկացնում էր Կարլայլին ֆեոդալական սոցիալիստներին։
Կարլայլի բոլոր աշխատանքներից կարևորագույն պատմական արժեք ունի «Օլիվեր Կրոմվելի նամակները և ելույթները» գիրքը («Letters and Speeches of Oliver Cromwell» (1845-1846)), մեկնաբանություններով՝ «Անցյալը անկողմնակալ չէ հերոս Օլիվեր Կրոմվելի համար»։ Կարլայլը նորովի է ներկայացնում Կրոմվելի դերը երկրի պատմության մեջ։ Այդ աշխատանքը իր ժամանակների համար նորարարական էր։ Անգլիացի պատմաբանները մինչ այդ ժամանակները արհամարհում էին այս անձին, տեսնելով նրա մեջ միայն թագավորասպանի և բռնապետի։ Կարլայլը փորձեց հասկանալ և՛ հեղափոխության բուն բնույթը, և՛ Կրոմվելի գործողությունների իրական շարժառիթները։
Կարլայլի ամենածավալուն աշխատանքը «History of Friedrich II of Prussia, Called Frederick the Great II]»-է (1858-1865), որը ստիպեց նրան ճանապարհորդել դեպի Գերմանիա։

Անգլիական գրադարանի քաղաքականությունից դժգոհելով՝ 1841 թվականին դառնում է Լոնդոնյան գրադարանի ստեղծման նախաձեռնող[9]։.

1847 թվականին հայտնվում է նրա «Պատմական և քննադատական փորձեր» (ամսագրային հոդվածների հավաքածու), 1851 թվականին՝ նրա երիտասարդ տարիների ընկերոջ, գրող Ջոն Ստերլինգի կենսագրությունը։ 1868 թվականից մինչև 1870 թվականները Կարլայլը զբաղված էր իր ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն հրապարակելով («Library edition», 34 հատոր)։Դրանից հետո նա տպում է «Առաջին նորվեգական թագավորներ» շարքը (1875

1866 թվականին Կարլայլին առաջարկում են Էդինբուրգի համալսարանում ռեկտորի պատվավոր տեղը։ Բացի այդ տեղից նա ուրիշ ոչ մի պաշտոն չի զբաղեցրել ամբողջ կյանքում մնալով միայն գրող։

Թոմաս Կարլայլը մահանում է 1881 թվականին։

Ստեղծագործություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 A.O.J. Cockshut Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Карлейль Томас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. CONOR.Sl
  7. http://cbw.iath.virginia.edu/women_display.php?id=9283
  8. «Античный миф в «Фаусте» И. В. Гете». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  9. Wells 1991, pp. 24-31.
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Թոմաս Քարլայլ հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Քարլայլ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Քարլայլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 325