Թոմաս Գոնզագա (պորտ.՝ Tomás Antônio Gonzaga, օգոստոսի 11, 1744(1744-08-11)[1][2][3], Miragaia, Պորտու - մոտ 1810[4][1][3][…], Մոզամբիկ կղզի, Ilha de Moçambique District, Nampula Province, Portuguese Mozambique, Պորտուգալիա), բրազիլացի բանաստեղծ, փաստաբան և հասարակական գործիչ։

Թոմաս Գոնզագա
պորտ.՝ Tomás Antônio Gonzaga
Thomaz Antonio Gonzaga.jpg
Ծնվել էօգոստոսի 11, 1744(1744-08-11)[1][2][3]
ԾննդավայրMiragaia, Պորտու
Վախճանվել էմոտ 1810[4][1][3][…]
Վախճանի վայրՄոզամբիկ կղզի, Ilha de Moçambique District, Nampula Province, Portuguese Mozambique, Պորտուգալիա
Գրական անունDirceu
Մասնագիտությունբանաստեղծ, իրավաբան, քաղաքական ակտիվիստ և գրող
Լեզուպորտուգալերեն
ՔաղաքացիությունFlag of Portugal (1750) (variant).svg Պորտուգալիա[5]
ԿրթությունԿոիմբրի համալսարան
Գրական ուղղություններQ9627580?
Ուշագրավ աշխատանքներMarília de Dirceu? և Cartas Chilenas?
Commons-logo.svg Tomás Antônio Gonzaga Վիքիպահեստում

Մինաս Ժերայսի դավադրության ղեկավարներից մեկը (1789)։

ԿենսագրությունԽմբագրել

Թոմաս Գոնզագան ծնվել է Պորտուգալիայում, սակայն մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Բահիայում[6]։ Վերադառնալով Պորտուգալիա՝ Գոնազագան բարձրագույն կրթություն է ստացել Կոիմբրիի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որից հետո սկսել է զբաղվել իրավաբանական գործունեությամբ[7]։

1782 թվականին Գոնզագան տեղափոխվեց Բրազիլիա և նշանակվեց Վիլա-Ռիկա քաղաքի դատախազ[8]։ Բրազիլիայում Գոնզագան անդամակցում էր ազատ մտածող բանաստեղծների հանրությանը, որը շուտով վերածվեց գաղտնի քաղաքական կազմակերպության։ Այն հակապորտուգալական դավադրության ծրագիր էր նախապատրաստում, սակայն 1789 թվականի մայիսին դավադրությունը բացահայտվեց, իսկ նրա մասնակիցները ձերբակալվեցին։ 1792 թվականին Գոնզագան, ինչպես և մյուս դավադիրները, դատապարտվեց մահվան։ Հետագայում դատավճիռը փոխարինվեց ցմահ աքսորով Մոզամբիկում[9]։

Գոնզագան իր կյանքի մնացած մասն անցկացրեց Մոզամբիկ կղզում, որտեղ էլ 1810 թվականին մահացավ։

ՍտեղծագործությունԽմբագրել

Թոմաս Գոնզագայի պոեզիային բնորոշ են լուսավորչական ռեալիզմի և սենտիմենտալիզմի, իսկ ստեղծագործության վերջին շրջանին՝ նաև ռոմանտիզմի տարրերը[7]։ Այսպես, 1792 թվականին գրված «Դիրսեև Մարիլիա» բանաստեղծությունների ժողովածուի առաջին մասն առանձնանում է ձևի անմիջականությամբ և պարզությամբ, իսկ երկրորդ մասում, որն ավարտել է 1799 թվականին, զգացվում են նախառոմանտիզմի տարրերը[9]։

Գոնզագային է վերագրվում «Չիլիական նամակներ» (գրվել է 1788-1789 թվականներին, հրատարակվել՝ 1835 թվականին) անանուն երգիծական պոեմի հեղինակային իրավունքը։ Այն համարվում է լուսավորչական ռեալիզմի ակնառու օրինակը և 18-րդ դարի ամենակարևոր երգիծական ստեղծագործություններից մեկը[10]։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

1825 թվականին Ալեքսանդր Պուշկինը գրել է «Պորտուգալերենից» բանաստեղծությունը, որը Գոնզագայի «Դիրսեև Մարիլիա» հավաքածուի էլեգիաներից մեկի՝ «Հուշագրություններ»-ի (պորտ.՝ Recordações) ազատ թարգմանությունն է[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. https://musicabrasilis.org.br/compositores/tomás-antônio-gonzaga
  6. Tomás Antônio Gonzaga, o Dirceu de Marília Archived 2010-12-15 at the Wayback Machine.(պորտ.)
  7. 7,0 7,1 «Памятные даты 2010»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-23-ին։ Վերցված է 2019-04-03 
  8. 8,0 8,1 «Биография на сайте «Пушкинский дом»»։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-24-ին։ Վերցված է 2019-04-03 
  9. 9,0 9,1 Гонзага Томас Антониу // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  10. Гонзага Томас Антониу в справочнике «Латинская Америка»