Կոիմբրայի համալսարան
Կոիմբրայի համալսարան (պորտ.՝ Universidade de Coimbra), Պորտուգալիայի հնագույն համալսարանը, Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը: Հիմնադրվել է 1290 թվականին Լիսաբոնում Դինիշ I արքայի հրամանով, ավելի ուշ տեղափոխվել է Կոիմբրա, ուր գործում է մինչ այժմ[3]:
Կոիմբրայի համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1290 |
Հիմնադրիր | Denis I of Portugal? |
Անդամակցություն | Ուտրեխտի ցանց, Կոիմբրայի խումբ և Եվրոպայի համալսարանների միություն[1] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կոիմբրիա |
Պարգևներ | Աստուրիական արքայադուստրի մրցանակ միջազգային համագործակցության համար և Սանտիագոյի թուր շքանշանի Մեծ խաչ |
Կայք | uc.pt |
University of Coimbra Վիքիպահեստում |
2013 թվականի հունիսի 22-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[4]:
Համալսարանում սովորում է մոտ 23.000 ուսանող: Այն ունի 8 ֆակուլտետ, 4 մասնաշենք: Համալսարանի գրադարանը Եվրոպայի հնագույն ու ամենահարուստ ակադեմիական գրադարաններից է: Այն նաև երկրի մշակութային խոշոր կենտրոններից է:
Պաշտոնական ու տոնական միջոցառումների ժամանակ համալսարանի ուսանողներն ու դասախոսները հատուկ համազգեստ են հագնում (traje académico), որը ժապավեններով զարդարված սև անձրևանոց է: Ժապավենի գույները խորհրդանշում են ֆակուլտետները, իսկ քանակը` ուսման տարիների թիվը: Մայիսի կեսերին` քննություններից հետո, Կոիմբրայի համալսարանի ուսանողները կազմակերպում են տոն, որի ընթացքում վառում են ժապավենները[5]:
Համալսարանը մտնում է եվրոպական համալսարանների Ուտրեխտյան միավորման մեջ:
Համալսարանում ուսանած կամ դասավանդած նշանավոր մարդկանց ցանկԽմբագրել
- Ժոզե դի Անշիետա - բրազիլական առաջին գրողը (XVI դար)
- Գրեգորիու դե Մատոս - բրազիլացի բանաստեղծ, գրող
- Մանուել Արուդա դա Կամարա - բրազիլացի կենսաբան (XVIII դար)
- Ջորջ Բյուկենեն - շոտլանդացի պատմաբան և հումանիստ (XVI դար)
- Կարդոզու դա Սիլվա Պաիշ - Պորտուգալիայի վարչապետ, ապա նախագահ (1917-1918)
- Կարվալիո Մոնտեյրո - պորտուգալացի միլիոնատեր
- Կարլուշ Մոտա Պինտու - Պորտուգալիայի վարչապետ (1878-1979)
- Անտոնիու Նունիշ - մաթեմատիկոս (XVI դար)
- Անտոնիո դի Օլիվեյրա Սալազար - Պորտուգալիայի վարչապետ, փաստացի դիկտատոր (1932-1968)
- Պեդրո դե սոուզա Գոլշտայն դե Պալմելա - Պորտուգալիայի վարչապետ (1834-1835, 1842, 1846)
- Անտոնիո Խոմեմ - կանոնիկ իրավունքի պրոֆեսոր: Մահապատժի է ենթարկվել ինկվիզիցիայի կողմից:
- Անտոնիու Էգաշ Մունիշ - բժիշկ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1949)
Կոիմբրայի համալսարանի գիտությունների ակադեմիայի անդամ է եղել ֆրանսիացի մաթեմատիկոս Լուի-Բենժամեն Ֆրանկյորը:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ (unspecified title) — 2003.
- ↑ «Португалия»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ Коимбрский университет — Альта и София (Португалия)
- ↑ Путешествие: Здесь начинается Европа (Никита Кривцов. Португалия многих заставила пересмотреть взгляды на географию.)
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոիմբրայի համալսարան կատեգորիայում։ |