Մոզամբիկ կղզի
Մոզամբիկ կղզի (պորտ.՝ Ilha de Moçambique), Մոզամբիկի ափամերձ կղզի, տեղակայված է երկրի հյուսիսում: Կղզում կա նաև համանուն քաղաք։ Այս կղզու անունով է կոչվել գաղութը, այնուհետև նաև Մոզամբիկ պետությունը: 1991 թվականից սկսած՝ Մոզամբիկ կղզին և քաղաքը ներառված են «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[1]:
ԱշխարհագրությունԽմբագրել
Մոզամբիկ կղզին գտնվում է Հնդկական օվկիանոսի արևմտյան ափին՝ Հարավ-արևելյան Աֆրիկայի ափամերձ հատվածում։ Կղզու երկարությունը 3կմ է, տարածքը՝ 1,5 կմ²: Բնակչության թիվը 54,135 մարդ է (2005 թվականին՝ առավելապես մակուա), իսկ խտությունը՝ 36 090 մարդ/կմ² (2005): Կղզին գերբնակեցված է:
Մոզամբիկ կղզին վարչականորեն ընդգրկված է Նամպուլա պրովինցիայի կազմում։ Ունի օդանավակայան (en:Lumbo Airport):
Աֆրիկյան մայրցամաքից կղզին բաժանվում է երեք կիլոմետր երկարությամբ նեղուցով, որի վրա 1969 թվականին կառուցվել է կամուրջ (en:Mozambique Island Bridge):
ՊատմությունԽմբագրել
Մոզամբիկ կղզին դեռևս վաղ միջնադարում արաբական և իրանական վաճառականների համար օգտագործվում էր որպես առևտրային կայան: Պորտուգալացի Վասկո դա Գաման առաջին եվրոպացին էր, որը 1498 թվականին այցելեց կղզի, որն այդ ժամանակ ղեկավարում էր շեյխ Մուսա բեն Մբիքին (նրա անունից էլ առաջացել է Մոզամբիկ անունը): 1506 թվականին պորտուգալացիները կոմանդորներ Տրիստան դա Կունյայի և Աֆոնս Ալբուկերկայի ղեկավարությամբ գրավեցին քաղաքն ու կղզին: 1508 թվականին կղզու հյուսիսային ծայրամասում կառուցվեց Սան Սեբաստիանի ամրոցը, որի համար շինարարական նյութերը Ալբուկերկայի հրամանով բերվեցին Եվրոպայից[2]։
Աշխարհագրական բարենպաստ դիրքի շնորհիվ Մոզամբիկ քաղաքը տարածաշրջանի խոշորագույն նավահանգիստն էր: Մի քանի հարյուրամյակ շարունակ այստեղ եկամտի հիմնական աղբյուրը ստրկավաճառությունն էր:
Իշխանությունները կղզի էին ուղարկում աքսորյալներին, մասնավորապես, աքսորի վերջին տարիներն այստեղ է անցկացրել բրազիլացի բանաստեղծ, փաստաբան, հասարակական գործիչ և Մինաս Ժերայսի դավադրության առաջնորդներից մեկը՝ Թոմաս Գոնզագան[3]:
19-րդ դարի վերջին Մոզամբիկ քաղաքը դարձավ պորտուգալական գեներալ-նահանգապետի և կաթոլիկ եպիսկոպոսի նստավայրը, այստեղ էին գտնվում մի շարք եվրոպական պետությունների հյուպատոսությունները: Կառուցվել է նահանգապետական պալատ, մայր տաճար, մաքսատան շենք, մեծ խանութներ Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի առևտրականների համար։ Քաղաքը բաժանված էր երկու մասի՝ եվրոպական և տեղական: Մինչև 1898 թվականը Մոզամբիկ քաղաքը Մոզամբիկ գաղութի վարչական կենտրոնն էր, իսկ դրանցի հետո «մայրաքաղաք»-ը տեղափոխվեց Լորենս-Մարկիշ (այժմ՝ Մապուտու)[4]:
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ UNESCO World Heritage Centre: Island of Mozambique․ Abgerufen am 21. August 2017
- ↑ Newitt, Malyn. "Mozambique Island: The Rise and Decline of an East African Coastal City" 2004. Page 23
- ↑ «Гонзага, Томас Антониу»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ Patrick Lagès, The island of Mozambique, UNESCO Courier, May, 1997.
ԳրականությունԽմբագրել
- O.J.O. Ferreira, Ilha de Moçambique byna Hollands: Portuguese inbesitname, Nederlandse veroweringspogings en die opbloei en verval van Mosambiek-eiland. Gordonsbaai & Jeffreysbaai: Adamastor: 2010
- Malyn Newitt, Mozambique Island: The Rise and Decline of an East African Coastal City, 1500–1700. An article from Portuguese Studies.
Արտաքին հղումներԽմբագրել
- Ilha de Mozambique travel guide from Wikivoyage
- World Heritage Site
- Website managed by the Community Multimedia Center of the Ilha de Mozambique
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մոզամբիկ կղզի կատեգորիայում։ |