Թողրուլ Նարիմանբեկով
Թողրուլ Ֆարման օղլի Նարիմանբեկով(ադրբ.՝ Toğrul Fərman oğlu Nərimanbəyov) (օգոստոսի 7, 1930[1][2], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունիսի 2, 2013, Փարիզ, Ֆրանսիա), ադրբեջանցի խորհրդային նկարիչ։ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1967)։
Թողրուլ Նարիմանբեկով ադրբ.՝ Toğrul Fərman oğlu Nərimanbəyov | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 7, 1930[1][2] |
Ծննդավայր | Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | հունիսի 2, 2013 (82 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Վիլնյուսի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | արվեստների գործիչ |
Պարգևներ | ԽՍՀՄ պետական մրցանակ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, «Անկախություն» շքանշան, Պատվո շքանշան, Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական նկարիչ, Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր նկարիչ, Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան |
ԿենսագրությունԽմբագրել
1950-1955 թվականներին սովորել է Լիտվիական ԽՍՀ գեղարվեստի ինստիտուտում։ Կենցաղային պատկերների («Կասպիականի արշալույսը», 1957, Ադրբեջանական արվեստի թանգարան, Բաքու, «Դաշտակայանում», 1967, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), բնանկարների («Բաքու», Ադրբեջանական արվեստի թանգարան), դիմանկարների («Ս, Բախլուլզադե», 1959) և նատյուրմորտների («Նռներ և տանձեր», 1961, Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարան, Մոսկվա) հեղինակ է։ Նարիմանբեկովի աշխատանքները առանձնանում են եռանդուն գունաբծերով, ձևերի լարվածությամբ, հնչեղ գունապատկերով, երբեմն՝ պրիմիտիվիստական նկարագրով։ 1974 թվականին արժանացել է Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակի։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Нариманбеков Тогрул Фарман оглы // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 203)։ |