Թինա Բլաու

ավստրիացի նկարիչ

Թինա Բլաու (գերմ.՝ Tina Blau, ավելի ուշ՝ Թինա Բլաու Լանգ, նոյեմբերի 15, 1845(1845-11-15)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][5] - հոկտեմբերի 31, 1916(1916-10-31)[1][6][7][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5]), ավստրիացի բնանկարիչ։

Թինա Բլաու
գերմ.՝ Tina Blau-Lang
Ի ծնեգերմ.՝ Regina Leopoldine Blau
Ծնվել էնոյեմբերի 15, 1845(1845-11-15)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[4][5]
Վախճանվել էհոկտեմբերի 31, 1916(1916-10-31)[1][6][7][…] (70 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[5]
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Ցիսլեյտանիա
ԴավանանքԱվստրիայի Աուգսբուրգյան խոստովանության բողոքական եկեղեցին[8]
Մասնագիտություննկարչուհի
Ոճիմպրեսիոնիզմ
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչAugust Schaeffer von Wienwald? և Վիլհելմ ֆոն Լինդենշմիտ Կրտսեր
ԱմուսինՀենրիխ Լանգ[9]
 Tina Blau Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Թինա Բլաուն ծնվել է 1845 թվականին Վիեննայում, Ավստրո-հունգարական ռազմական բժշկական կորպուսի բժշկի ընտանիքում։ Հայրն աջակցել է դստերը դառնալու նկարիչ։ Նկարչության դասեր է առել նախ Ավգուստ Շեֆերի մոտ, 1869-1873 թվականներին՝ Մյունխենում Վիլհելմ ֆոն Լինդենշմիտ կրտսերի մոտ[10]։ Հետագայում Էմիլ Յակոբ Շինդլերի հետ ուսումը շարունակել է Նոյլենգբախից ոչ հեռու Պլանկենբերգ ամրոցին մոտ գտնվող նկարիչների ավանում։ 1875-1876 թվականներին նրանք աշխատել են նույն ստուդիայում, սակայն վեճերի պատճառով հեռացել են միմյանցից։

1883 թվականին Թինա Բլաուն փոխել է կրոնը՝ հուդայականությունից անցնելով լյութերականության[11], այնուհետև ամուսնացել է նկարիչ Հենրիխ Լանգի (1838-1891) հետ, որը մասնագիտացել էր ձիեր և մարտական տեսարաններ պատկերելու գործում։ Երիտասարդ ընտանիքը տեղափոխվել է Մյունխեն։ 1889 թվականից Թինա Բլաու-Լանգը նատյուրմորտ և բնանկար է դասավանդել Մյունխենի նկարիչների ընկերության Կանանց ակադեմիայում։ 1890 թվականին տեղի է ունեցել նրա առաջին մեծամասշտաբ ցուցահանդեսը։

Ամուսնու մահից հետո Բլաուն տասը տարի ապրել է Նիդերլանդներում և Իտալիայում[10]։ Հայրենիք վերադառնալուց հետո Ռոտունդեում հիմնել է իր սեփական ստուդիան[12]։ 1897 թվականին Օլգա Պրագերի, Ռոզա Մայրեդերի և Կարլ Ֆեդերնի հետ միասին մասնակցել է Կանանց գեղարվեստի դպրոցի (Wiener Frauenakademie) հիմնադրմանը։ Մինչև 1915 թվականը դասավանդել է այդ հաստատությունում։

Բլաուն կյանքի վերջին ամառն անց է կացրել Բադ Գաշտայնում, այնուհետև որոշ ժամանակ Վիեննայում ապրել է առողջարանում, որտեղ բժշկական ստուգում է անցել և նույն տեղում էլ մահացել է 1916 թվականի հոկտեմբերի 31-ին։ Քաղաքային իշխանությունները Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը (Zentralfriedhof) նրա համար հատկացրել են պատվո գերեզման (Honor Grave)[13]։ Չնայած Առաջին համաշխարհային պատերազմին, Վիեննայի «Künstlerhaus» 1917 թվականին կազմակերպել է Բլաուի հետահայաց ցուցահանդեսը և օգնել է աճուրդով վաճառելու նրա գույքը[14]։

Գրականություն

խմբագրել
  • Tobias Natter, Claus Jesina։ Tina Blau (1845–1916). Verlag Galerie Welz, Salzburg 1999, ISBN 3-85349-232-0.
  • Monika Salzer, Peter Karner։ Vom Christbaum zur Ringstraße. Evangelisches Wien. Picus, Vienna, 2008, ISBN 978-3-85452-636-0.

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Tina Blau (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Tina Blau-LangOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Murau K. Wiener Malerinnen (գերմ.) — S. 5—8.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und WissenschaftWien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 80. — ISBN 978-3-9503655-5-9
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 [Tina Blau Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.)Österreichische Nationalbibliothek, 2006.
  8. X // baptism registry of the Lutheran City Church of Vienna — Vol. 36.
  9. Neues Wiener Tagblatt (գերմ.) / Hrsg.: M. SzepsWien: 1883. — S. 2.
  10. 10,0 10,1 A. F. S. (d. i. Adalbert Franz Seligmann): † Tina Blau-Lang. In: Neue Freie Presse, 31. October 1916, p. 25 (Online at ANNO)
  11. Anna L. Staudacher: "… meldet den Austritt aus dem mosaischen Glauben". 18000 Austritte aus dem Judentum in Wien, 1868–1914: Namen – Quellen – Daten. Peter Lang, Frankfurt/M. u.a. 2009, ISBN 978-3-631-55832-4
  12. A. F. S. (d. i. Adalbert Franz Seligmann): Ein letzter Besuch. In: Neue Freie Presse, 10. November 1916, p. 01 (Online at ANNO)
  13. Hedwig Abraham: Tor 4 – evangelische Ehrengräber. (…) Regina – „Tina“ Blau. In: viennatouristguide.at; retrieved, 26 Februar 2012.
  14. Tina Blau [Ill.]: Versteigerung des künstlerischen Nachlasses der Landschaftsmalerin Tina Blau. Mittwoch, den 28 März 1917. Öffentliche Ausstellung daselbst von Sonntag den 25. bis am Dienstag den 27. März 1917. Serie: C. J. Wawra, Wien: Kunstauktion von C. J. Wawra, ZDB-ID 1224898-8. Wawra, Wien 1917.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թինա Բլաու» հոդվածին։