Թթվառվույտ եռանկյունաձև

բույսերի տեսակ
Թթվառվույտ եռանկյունաձև
Թթվառվույտ եռանկյունաձև
Թթվառվույտ եռանկյունաձև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Թթվառվույտածաղկավորներ (Oxalidales)
Ընտանիք Թթվառվույտազգիներ (Oxalidaceae)
Ցեղ Թթվառվույտ (Oxalis)
Տեսակ Թթվառվույտ եռանկյունաձև (O. triangel)
Միջազգային անվանում
Oxalis triangel spytý na sračky

Թթվառվույտ եռանկյունաձև (լատին․՝ Oxalis triangularis), սովորաբար կոչվում է նաև կեղծ երեքնուկ[1], թթվաշուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բուսատեսակ։ Տարածված է Հարավային Ամերիկայի մի քանի երկրներում։ Երեքնուկը դասվում է սենյակային բույսերի շարքին, սակայն կարող է աճեցվել նաև դրսում՝ ԱՄՆ գյուղդեպարտամենտի կլիմայական գոտիներում, գերադասելի է բաց ստվերում։ Լուսավորվածությունը նվազելիս տերևները ծալվում են։

Եռանկյունաձև թթվառվույտն աշնանը

Նկարագրություն

խմբագրել

Թթվառվույտի եռանկյունաձև ենթատեսակը՝ մանուշակագույն տերևավոր կեղծ շամրոքը, դիմացկուն է Բրիտանիայի մեղմ և ափամերձ շրջաններում, մինչև −5 °C (23 °F) ջերմաստիճանի պայմաններում, և արժանացել է Թագավորական այգեգործական ընկերության մրցանակին[2]։ Բազմամյա բույս է՝ առանց օդային ցողունի, որը ձևավորվում է պալարաձև կոճղարմատով (5 սմ երկարություն, ավելի քան 10-15 մմ տրամագծով, ամբողջությամբ ծածկված թեփուկներով) առաջացող երկար կոթունով՝ ձևավորվող տերևներից։ Տերևը կազմված է երեք նստադիր թերթիկներից՝ եռանկյունից մինչև ձվաձև եռանկյունաձև, դասավորված նույն հարթության վրա՝ կոթունին ուղղահայաց[3]։

Վայրի տեսակի վերջույթը կանաչ է, սակայն այգեգործության համար ընտրվել են մանուշակագույն տեսակները։ Թիթեղը փափուկ է, սպիտակավուն, ունի 15-25 սմ երկարություն։ Ծաղկում է գարնանից մինչև աշուն ընկած ժամանակահատվածում։

Շարժում

խմբագրել
Եռանկյունաձև թթվառվույտի ֆոտոնաստիան լույսի ազդեցության հետևանքով։ Լուսավորվածությունը նվազելիս տերևները ծալվում են։ Իրական ժամանակում այս գործընթացը տևում է մոտ 90 րոպե

Եռանկյունաձև թթվառվույտի տերևները շարժվում են ի պատասխան լույսի ազդեցության մակարդակի, բացվում են շրջակա միջավայրի բարձր լույսի ներքո (ցերեկային ժամերին) և փակվում՝ ցածր լուսավորության (գիշերը) պայմաններում։ Այս շարժման ժամանակ թերթիկները ծալվում են կենտրոնական արմատի շուրջը։ Այս շարժումը պայմանավորված չէ աճով և դրա փոխարեն սնուցվում է տերևի հիմքում գտնվող բջիջներում տուրգորային ճնշման փոփոխությամբ։ Այն ֆոտոնաստիայի օրինակ է։

Տարածվածություն

խմբագրել

Տեսակը տարածված է Հարավային Ամերիկայի մի քանի երկրներում՝ Բրազիլիայում, Բոլիվիայում, Արգենտինայում և Պարագվայում։ Այն ԱՄՆՖլորիդա և Լուիզիանա նահանգներում նեոֆիտ է։ Այն նաև լայնորեն հանդիպում է Արևելյան Հնդկաստանում` Նագալենդի և Մանիպուրի նման նահանգներում։

Մշակում և կյանքի ցիկլ

խմբագրել
 
Դեկորատիվ ձև

Եռանկյունաձև թթվառվույտին անհրաժեշտ է պայծառ, անուղղակի արևի լույս, որը լրացվում է 15°C (59°F) ներքին սառը ջերմաստիճանով։ Այն կարող է հանդուրժել ներքին ավելի բարձր ջերմաստիճանները, սակայն կարող է վաղաժամկետ մտնել «քուն» և/կամ սկսել «հոգնած» տեսք ստանալ, եթե ջերմաստիճանը երկար ժամանակ գերազանցի 27°C (81°F)-ը։ Այն բարգավաճում է լավ դրենաժի միջոցով հողի միջին հանքային հիմքում։

Հասուն բույսերը 3-5 տարին մեկ հատվում են հողի վրա՝ ամռան սկզբին կամ «քնած» ժամանակաշրջանում։ Երիտասարդ բույսերը ամեն տարի՝ ամռան սկզբին կամ «քնելու» ժամանակաշրջանում հետ են կտրվում հողի վրա, մինչև հասունանան։ Վախենալով ցրտահարությունից՝ դրանք սովորաբար աճեցվում են ներսում։ Տնկվում են հումուսով հարուստ և լավ ցամաքած հողում։ Նրանք պետք է ջրվեն միայն այն ժամանակ, երբ հողի վերին շերտը չոր տեսք ունի։ Ձմռանը դրանք չի կարելի ջրել[4]։ Ցրտադիմացկուն թթվառվույտների խնամքի հիմնական դժվարությունը նրանց անվերահսկելի աճից կանխելն է[5]։ Թթվառվույտը ծաղկելուց առաջ պարարտանյութի կարիք չունի։ Հետագայում այն կարելի է պարարտացնել համապատասխան պարարտանյութով։ Բույսերը սովորաբար միայն ազոտի կարիք ունեն, մինչդեռ ֆոսֆորը, կալիումը և հեշտությամբ ներծծվող միկրոէլեմենտները օգնում են նրանց երկար և գեղեցիկ ծաղկել[6]։ Ծաղկանոցում աճեցնելիս[7] արժե նաև ծաղկման շրջանում թթվառվույտին կերակրել բազմաբաղադրիչ պարարտանյութի փոքր չափաբաժնով[8]։

Օգտագործում

խմբագրել

Տերևներն ուտում են հում կամ եփած վիճակում, թրթնջակաթթվի պարունակության պատճառով ունեն թթվային համ։ Տերևներն ու ծաղիկները կարող են օգտագործվել որպես աղցանների զարդարանք։ Ավելի մեծ քանակությամբ տերևներ օգտագործելիս օքսալաթթուն կարող է անհանգստություն առաջացնել։ Կոճղարմատներն ուտում են հում կամ եփած վիճակում, ունեն քաղցր համ։

Աճեցում

խմբագրել
 
Եռանկյունաձև թթվառվույտը ծաղկած վիճակում

Եռանկյունաձև թթվառվույտն աճում է սոխուկներով, բազմանում է բաժանման միջոցով։ Ինչպես մյուս սոխուկները, այն անցնում է կանոնավոր «քնած» ժամանակաշրջաններով. յուրաքանչյուր շրջանի վերջում սոխուկները կարելի է հողից հանել, ընձյուղները կտրատել և վերատնկել համապատասխան հողում, որտեղ նրանք կվերածվեն նոր բույսերի[9]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Коллекции растений ЦСБС СО РАН - Oxalis triangularis A. St. Hil. – Кислица треугольная». www.csbg.nsc.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  2. «RHS Plantfinder - Oxalis triangularis subsp. papilionacea». Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  3. Guy L. Nesom: Taxonomic notes on acaculate oxalis (Oxalidaceae) in the United States. In: Phytologia, Volume 91, Issue 3, December 2009.
  4. Flora of Peru (Volume 2) . In: J. Francis Macbride (ed.): Botanical Series . Volume III, No. 2 . Publication (Field Museum of Natural History), Chicago 1949, pp. 83-84
  5. «Five Reasons it's Okay to Love Oxalis – and Stop Poisoning It». sfforest.org. 2015 թ․ մայիսի 12. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.
  6. «How to Grow and Care for Purple Shamrock (False Shamrock)». thespruce.com. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.
  7. «How to Grow, Repot, and Care For Oxalis Triangularis (False Shamrock)». enterneverland.com. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. «Oxalis control». hgic.clemson.edu. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.
  9. «Oxalis regnellii atropurpurea - Purple Shamrock». Plant of the week. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթվառվույտ եռանկյունաձև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթվառվույտ եռանկյունաձև» հոդվածին։