Թթվառվույտ եղջրավոր

բույսերի տեսակ
Թթվառվույտ եղջրավոր
Թթվառվույտ եղջրավոր
Թթվառվույտ եղջրավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Թթվառվույտածաղկավորներ (Oxalidales)
Ընտանիք Թթվառվույտազգիներ (Oxalidaceae)
Ցեղ Թթվառվույտ (Oxalis)
Տեսակ Թթվառվույտ եղջրավոր (O. corniculata)
Միջազգային անվանում
Oxalis corniculata

Թթվառվույտ եղջրավոր (լատին․՝ Oxalis corniculata), թթվաշուկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Բարակ, հորիզոնական կոճղարմատով և առանցքային արմատով մեղրատու գեղազարդային երկամյա կամ բազմամյա խոտաբույս է։ 5-40 սմ երկարությամբ համեմատաբար հաստ, ուղղաձիգ կամ գետնատարած ցողունները ծածկված են սպիտակ մազիկներով։ Հերթադիր, եռամսյա տերևները թավոտ են։ Տերևներից երկար ծաղկասլաքները նույնպես թավոտ են և տերևներից երկար։ Դեղին, հնգանդամ ծաղիկները կանոնավոր են, մանր, կողավոր, շագանակագույն կամ գորշ սերմերով պտուղը երկարավուն, հինգփեղկավոր տուփիկ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ստվերոտ, խոնավ վայրերում, ավազային գետափերին, կավային լանջերին։ Հանդիպում է Տավուշի և Սյունիքի մարզերում[1]։

Նշանակություն խմբագրել

Բույսի վերգետնյա մասը պարունակում է մեծ քանակությամբ թրթնջուկաթթու, որն ապահովում է բույսի հաճելի թթվաշ համը։ Թթվառվույտը պարունակում է նաև այլ օրգանական թթուներ, վիտամին C, ռուտին և այլն։ Վերգետնյա մասից պատրաստում են թեյ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթվառվույտ եղջրավոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթվառվույտ եղջրավոր» հոդվածին։