Թեքեյան մշակութային միություն (Բեյրութ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեքեյան մշակութային միություն (այլ կիրառումներ)

Թեքեյան մշակութային միություն, Թեքեյան մշակութային միությունը (ԹՄՄ) մշակութային-կրթական կազմակերպություն է։ Հիմնվել է 1947 թվականին, Բեյրութում։ Կոչվել է արևմտահայ հայտնի բանաստեղծ Վահան Թեքեյանի անունով։ Հիմնադիրներն են Հրաչյա Սեդրակյանը, Բարունակ Թովմասյանը, Գերսամ Ահարոնյանը, Համբարձում Պերպերյանը, Հովսեփ Յոզղաթլյանը, Հայկաշեն Ուզունյանը, Հակոբ Դավիթյանը։ Գործում է Ռամկավար ազատական կուսակցության հովանու ներքո։ Նպատակն է՝ «պահպանել հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը», ստեղծել դպրոցներ և «ուսուցանել հայ լեզուն, պատմությունը, գրականությունը, կրոնը, արվեստներն ու գիտությունը», ինչպես նաև «պատրաստել ազգային գործիչներ և օժանդակել ուսանողներին, որոնք կնվիրվեն հայագիտությանը»։

Թեքեյան մշակութային միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Լիբանան
Հիմնադրված1947
Գլխադասային գրասենյակԲեյրութ, Լիբանան
Անվանված էՎահան Թեքեյան

Կազմակերպությունը Խմբագրել

Կազմակերպությունը, որին անդամագրվել են հայ գրողներ, երգահաններ, մշակութային գործիչներ և բազմաթիվ արվեստասերներ, սկսել է նյութապես և բարոյապես օժանդակել հայկական դպրոցներին, ուսուցիչներին, ուսանողներին և մշակույթի գործիչներին, ստեղծել պատանեկան, երիտասարդական, արիական-սկաուաական խմբեր, հրապարակել գրական֊գեղարվեստական և գիտական գործեր։ ԹՄՄ-ն պահում է երկու հայկական դպրոց (Բեյրութի Վահան Թեքեյան և Լոս Անջելեսի Արշակ Տիգրանյան), իսկ Հայաստանում գործում է Վահան Թեքեյանի անունը կրող չորս դպրոց (Երևան, Գյումրի, Սաեփանավան, Արագածոտնի մարգի Կարբի գյուղ)։ Միության կազմակերպած գրական-գեղարվեստական լայնածիր միջոցառումների շարքում հիշատակելի են Վարդանանց պատերազմի 1500-ամյակի տոնակատարությունները, Երևանի հիմնադրման 2750-ամյակի հանդիսությունները, Գրիգոր Նարեկացու 1000-ամյակին նվիրված փառատոնը, Մեսրոպյան և Կոմիտասյան փառատոները, Մեծ եղեռնի 70-ամյա տարելիցին նվիրված գեղարվեստական մրցույթները։ ԹՄՄ-ն մասնաճյուղեր ունի Բեյրութում (Լիբանան), Հալեպում և Դամասկոսում (Սիրիա, գորոնդծում է «Թեքեյան-Մաարրի» մշակութային միություն անունով), Ամմանում (Հորդանան), Սիդնեյում (Ավստրալիա), Լոնդոնում (Անգլիա), Բուենոս Այրեսում (Արգենտինա), Մոնրեալում և Տորոնտոյում (Կանադա), ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում։ Մասնաճյուղերն ունեն իրենց տեղական վարչությունները (12 քաղաքներում՝ սեփական շենքեր ու կենտրոններ)։ ԱՄՆ-ում և Կանադայում գործող մասնաճյուղերն ունեն իրենց ընդհանուր ղեկավար մարմինը, որը կոչվում է Կենտրոնական վարչություն (նստավայրը՝ Բոստոն)։ Բեյրութում, Լիբանանի վարչությունից բացի, գործում է ԹՄՄ վերին ղեկավարությունը (կոչվում է Հիմնադիրների մարմին)։ Կենտրոնական մասնաճյուղերի վարչություններին կից գործում են կրթական, գրական, արվեստի, թատերական, հրատարակչական, մարզական, կանանց հանձնախմբեր, նաև ակումբներ։ ԹՄՄ-ին են միացել (պահպանելով իրենց անունները) նաև Կահիրեի «Հայ գեղարվեստասիրաց», «Կոկանյան սրահ», Ալեքսանդրիայի «Տիգրան Երկաթ», Աթենքի «Արարատ» միությունները, Երուսաղեմի Հայ երիտասարդաց միությունը։ 1956-ից ԹՄՄ-ն հրատարակում է «Շիրակ» (Լիբանան) գրական-գեղարվեստական ամսագիրը, 1975-ից՝ «Սարդարապատ» (Արգենտինա) և «Ապագա» (Կանադա) շաբաթաթերթերը։ Ունի «Թեքեյանի ձայն» ռադիոժամեր և հեռուսաաժամեր (Մոնրեալ, Տորոնտո, Գեարոյա, Մոնտեվիդեո են)։ ԹՄՄ-ն պարբերաբար կազմակերպել է հայրենի արվեստագետների և ստեղծագործական խմբերի բազմաթիվ ցուցահանդեսներ, ելույթներ ու մշակութային փառատոներ սփյուռքահայ համայնքներում։ 1996-ին հիմնվել են միության «Հայկաշեն Ուզունյան» գրական, «Վարդգես և Ռիաա Պալյան» մամուլի մրցանակները։ 1990նոյեմբերի 3-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի ԹՄՄ հիմնադիր համագումարը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 182