Բացել գլխավոր ցանկը

Համբարձում Պերպերյան

հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ

Համբարձում Բաղդասարի Պերեպերյան (մայիսի 25, 1905(1905-05-25), Ադանա, Թուրքիա - մարտի 13, 1999(1999-03-13), ԱՄՆ, Մասաչուսեթս[1]), հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ։

Համբարձում Պերպերյան
Ծնվել էմայիսի 25, 1905(1905-05-25)
Ադանա, Թուրքիա
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Մահացել էմարտի 13, 1999(1999-03-13) (93 տարեկանում)
ԱՄՆ, Մասաչուսեթս
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, երաժիշտ, խմբագիր, ուսուցիչ և ջութակահար
Գործիքներջութակ

ԿենսագրությունԽմբագրել

1930 թվականին ավարտել է Աթենքի կոնսերվատորիան իբրև ջութակահար, խմբավար, կոմպոզիտոր, ծավալել բազմակողմանի երաժշտական-հասարակական գործունեություն Մերձավոր Արևելքի երկրներում, 1963 թ.՝ Ամերիկայի Միացիալ Նահանգներում։ 1970 թվականից Ամերիկայի Միացիալ Նահանգների և Կանադայի հայ գաղթավայրերի Հայկական Բարեգործական Միության Ընդհանուր երաժշտական ղեկավարն ու տնօրենն է։ Մեծ է Պերեպերյանի ծառայությունը մանկական երգչախմբերի ստեղծման, հայ մանուկների երաժշտական արվեստին հաղորդակից դարձնելու գործում։ Հեղինակ է՝ «Շողիկ» օպերայի, «Արեգնազան», «Մեր ուխտը» օպերա-կանտատների (Հովհաննես Թումանյանի պոեմների հիման վրա), «Թիթեռ» մանկական օպերա-բալետի, «Խորհուրդ Վարդանանց», «Աղոթք վաղվա օրվա սեմին», «Եկեղեցին հայկական» օրատորիաների, «Ռեքվիեմ»-ի (Կոմիտասի հիշատակին), բազմաթիվ մեներգերի, խմբերգերի՝ Եղիշե Չարենցի, Վահան Թեքեյանի և այլոց խոսքերով, ջութակի, թավջութակի կոնցերտների և այլն[2]։ 1961 թվականին, 1978 թվականին և 1982 թվականին հեղինակային համերգներով եղել է Խորհրդային Հայաստանում։ Հայաստանի կոմպոզիտորների միության Կոմիտասի անվան մրցանակ (1981 թվականին)[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 278