Գերսամ Ահարոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ահարոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գերսամ Փանոսի Ահարոնյան (նոյեմբերի 9, 1916[1], Մարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հունվարի 20, 1981, Բեյրութ, Լիբանան), հայ հրապարակախոս, մանկավարժ, հասարակական գործիչ սփյուռքում, ռամկավար ազատական կուսակցության ղեկավարներից։ Նյու Յորքի ամերիկյան միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր (1969)։
Գերսամ Ահարոնյան արմտ. հայ.՝ Գերսամ Ահարոնեան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1916[1] |
Ծննդավայր | Մարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 20, 1981 (64 տարեկան) |
Մահվան վայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | Լիբանան |
Ազգություն | հայ |
Կրոն | Հայաստանեայց Աւետարանական Եկեղեցի |
Կրթություն | Մելքոնյան կրթական հաստատություն (1937)[1] |
Մասնագիտություն | հրապարակախոս, մանկավարժ և հասարակական գործիչ |
Աշխատավայր | Մելքոնյան կրթական հաստատություն[1], Անի[1], Զարթոնք[1] և Երվանդ հյուսիսային հայագիտական հիմնարկ[1] |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Կուսակցություն | ՌԱԿ[1] |
Անդամություն | Թեքեյան մշակութային միություն[1] |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է նոյեմբերի 9-ին, Մարաշում։ Ավարտել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունը (1937), ուր այնուհետև աշխատել է որպես ուսուցիչ։ 1948-1981 թվականներին եղել է «Զարթոնք» (Բեյրութ) օրաթերթի գլխավոր խմբագիրը։ Ահարոնյանը «Անի» գրական ամսագրի հիմնադիրներից է։ 1966 թվականից դասավանդել է Բեյրութի Երվանդ Հյուսիսյան հայագիտական հիմնարկում։
Հրատարակել է «Մեծ երազի ճամփուն վրա» (1964) և «Խոհեր հիսնամյակի ավարտին» (1966) գրքերը, ինչպես նաև արաբերեն լեզվով գրքույկ՝ «Հայկական հարցը արաբ ժողովրդի հանրային կարծիքի առջև» խորագրով (1965)։ Խմբագրել ու հրատարակել է «Հուշամատյան Մեծ Եղեռնի, 1915–1965» գիրքը (1965)։ Հայոց պատմություն և Հայաստանի պատմական աշխարհագրություն է դասավանդում Բեյրութի Երվանդ Հյուսիսյանի անվան հայագիտական ուսմանց հիմնարկությունում։
Թեքեյան մշակութային միության հիմնադիրներից և գործուն անդամներից է։
Երկեր
խմբագրել- Մեծ երազի ճամբուն վրայ, 1964։
- Խոհեր յիսնամյակի ավարտին. 1915-1965, 1966:
- Հայկական հարցը արաբ ժողովրդի հանրային կարծիքի առջև, 1965 (արաբերեն)։
- Յուշամատեան Մեծ եղեռնի. 1915-1965, 1965 (համահեղինակ)։
Աղբյուրներ
խմբագրել- Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր 1, Ե., «Հայաստան», 1973, էջ 61-62
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերսամ Ահարոնյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 236)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |