Թերեզա Շլեզինգեր (գերմ.՝ Therese Schlesinger, ծնյալ` Eckstein; հունիսի 6, 1863(1863-06-06)[1], Վիեննա, Ավստրիական կայսրություն[2] - հունիսի 5, 1940(1940-06-05)[1], Բլուա[2]), ավստրիացի քաղաքական գործիչ և ակտիվիստուհի կանանց իրավունքների համար, գրող-սոցիալիստ[3]։

Թերեզա Շլեզինգեր
գերմ.՝ Therese Schlesinger-Eckstein
Դիմանկար
Ծնվել էհունիսի 6, 1863(1863-06-06)[1]
ԾննդավայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[2]
Մահացել էհունիսի 5, 1940(1940-06-05)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԲլուա[2]
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող և ֆեմինիստ
Զբաղեցրած պաշտոններԱվստրիայի ազգային խորհրդի անդամ, member of the Austrian federal council?, Ավստրիայի ազգային խորհրդի անդամ և member of the Austrian federal council?
ԿուսակցությունԱվստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
 Therese Schlesinger Վիքիպահեստում

Նա Ավստրիայի Առաջին Հանրապետության խորհրդարանում ընտրված առաջին կին սոցիալ-դեմոկրատներից մեկն էր։

Կենսագրություն խմբագրել

Թերեզա Շլեզինգերը ծնվել է 1863 թվականի հունիսի 6-ին Վիեննայում։ Մեծացել է ազատական հրեական արդյունաբերողների ընտանիքում, իր եղբայրների և քույրերի շրջանում` Էմմա Էկշտեյն, Ֆրիդրիխ Էկշտեյն և Գուստավ Էկշտեյն։

Թերեզան բարձրագույն կրթություն չի ստացել, նա մասնավոր դասեր է վերցրել և ինքնակրթությամբ է զբաղվել։ 1894 թվականին իր ընկերուհի Մարի Լանգի միջոցով ծանոթանալով ֆեմինիզմին, միացել է Allgemeine Österreichischen Frauenverein (AÖFV) կանանց ասոցիացիային։ Շուտով, Ավգուստա Ֆիկերտի ծանոթների շրջանը մտնելով, Թերեզան սկսել է նրա խորհրդով հոդվածներ գրել թերթերի և ամսագրերի համար։ Նա գրել է Ֆերդինանդ Կրոնավետերի Volksstimme շաբաթաթերթի կանանց բաժնի համար և դարձել է AÖFV -ի փոխնախագահ։ Պայքարել է կանանց և բարձրագույն կրթություն ստանալու և քվեարկելու իրավունքների համար։

 
Թերեզա Շլեզինգերը երկրորդ նստարանի ետևում աջից։ Հիմնադիր ազգային ժողով, 1919 թվական

1896 թվականին Թերեզա Շլեզինգերը Ռոզա Մայրեդերի հետ միասին AÖFV -ի կողմից ուղարկվել է Ethischen Gesellschaft Wien կոնֆերանս Վիեննայի աշխատողների իրավիճակի վերաբերյալ հարցերով, որտեղ նա առաջին անգամ կապեր է հաստատել սոցիալ-դեմոկրատների հետ։ Նույն թվականին նա ելույթ է ունեցել Բեռլինի միջազգային կանանց կոնգրեսում (Internationalen Frauenkongress)` նվիրված ավստրիացի կանանց շարժմանը։ Նա սկսլ է ուսումնասիրել սոցիալական ժողովրդավարության տեսական հիմքերը և Վիեննայի համալսարանում լսել է Էմիլ Ռայխի սոցիալական էթիկայի վերաբերյալ դասախոսությունները։ 1897 թվականի աշնանը նա դարձել է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության անդամ։ 1901 թվականին նա համագործակցել է Vereins sozialdemokratischer Frauen und Mädchen ասոցիացիայի հետ։ Նա գրել է հասարակության մեջ կանանց հիմնահարցերի մասին գրքեր, կարդացել դասախոսություններ և հրապարակել է հոդվածներ Der Kampf, Arbeiter-Zeitung և Die Unzufriedene սոցիալ-դեմոկրատական ամսագրերում։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նա կուսակցության ձախ թևի առաջատար գործիչ էր` Վիկտոր Ադլերի և հետագայում Օտտո Բաուերի գլխավորությամբ։

Ընտանիք խմբագրել

1888 թվականին Թերեզա Էկշտեյնն ամուսնացել է բանկի աշխատակից Վիկտոր Շլեզինգերի հետ։ 1890 թվականին ծնվել է նրանց դուստրը` Աննան։ Ծննդաբերության ժամանակ Թերեզան վարակվել է ծննդաբերական տենդով և երկուս ու կես տարվա հիվանդությունից հետո կարող էր տեղափոխվել միայն սայլակով և հենակներով։ Հիվանդության ժամանակ, 1891 թվականի հունվարի 23-ին, նրա ամուսինը մահացել է տուբերկուլյոզից։ Միակ դուստրը` Աննան, ով ամուսնացել էր իրավաբան Ջոզեֆ Ֆրեյի հետ, ինքնասպանություն է գործել 1920 թվականին։

Գրականություն խմբագրել

  • Jutta Dick, Marina Sassenberg. Jüdische Frauen im 19. und 20. Jahrhundert. Lexikon zu Leben und Werk. Rowohlt, Reinbek 1993, ISBN 3-499-16344-6.
  • Gabriella Hauch. Schlesinger, Therese. In: Brigitta Keintzel, Ilse Korotin (Hrsg.): Wissenschafterinnen in und aus Österreich : Leben – Werk – Wirken. Wien : Böhlau, 2002 ISBN 3-205-99467-1, S. 650–655.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերեզա Շլեզինգեր» հոդվածին։