Թենի Վարդանյան
Թենի Սերյոժայի Վարդանյան (հունիսի 15, 1957, Արմավիր), հայ նկարչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2010)։
Թենի Վարդանյան | |
---|---|
Ի ծնե | Թենի Սերյոժայի Վարդանյան |
Ծնվել է | 1957, հունիսի 15 |
Ծննդավայր | Հոկտեմբերյան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ՀՀ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ակտիվ շրջան | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
ԿենսագրությունԽմբագրել
1972-1976 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1976-1980 թվականներին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերական նկարչության բաժնում։ 1986-1991 թվականներին եղել է ՀԽՍՀ նկարիչների միության, 1991 թվականին` ՀԽՍՀ նկարիչների միության անդամ, 2003 թվականից՝ նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ։ 1989-1992 թվականներին եղել է Համազգային թատրոնի գլխավոր նկարիչը, 1988 թվականին՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսության թատերական նկարիչը, 1987 թվականին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի թատերական նկարիչ։
Աշխատանքները գտնվում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Համաշխարհային բանկի հավաքածուներում, Վաշինգտոնի, Վերմոնտ կենտրոնի և այլ մասնավոր հավաքածուներում[1]։
Թատերական ներկայացումներԽմբագրել
Ձևավորել է հետևյալ ներկայացումները՝
- 1992 Դերենիկ Դեմիրճյան, «Քաջ Նազար», Համազգային թատրոն, Երևան
- 1990 Լևոն Շանթ, «Հին աստվածներ», Համազգային թատրոն, Երևան
- 1988 Վոլֆգանգ Գյոթե, Ֆաուստ Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Երևան
- 1987 Վիլյամ Շեքսպիր, Ռոմեո և Ջուլիետ, Պատանի հանդիսատեսի թատրոն, Երևան
- 1983 Գաբրիել Սունդուկյան, «Էլի մեկ զոհ», Պատանի հանդիսատեսի թատրոն, Երևան
- 1982 Բերտոլդ Բրեխտ, «Երեք գրոշանոց օպերա», Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտ
ՑուցահանդեսներԽմբագրել
Խմբակային ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Ֆրանսիայում, Վրաստանում, Սիրիայում, Բրազիլիայում, Իրանում, ԱՄՆ-ում, Կիպրոսում, Ռուսաստանում։
Անհատական ցուցահանդեսներԽմբագրել
ՊարգևներԽմբագրել
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2010)[2]։
- 10-րդ միջազգային բիենալեի ոսկե մեդալ, Կահիրե, Եգիպտոս, 2007
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Թենի Վարդանյանի պաշտոնական կայքը Archived 2014-12-18 at the Wayback Machine.