Թեյմուրազ Մուրվանիձե
Թեյմուրազ Մուրվանիձե (վրաց.՝ მურაზ (თეიმურაზ) დავითის ძე მურვანიძე, Մուրազ Դավիդովիչ Մուրվանիձե, մայիսի 10, 1939, Թբիլիսի, ԽՍՀՄ), թատերական նկարիչ, բեմանկարիչ, գեղանկարիչ, քանդակագործ։ Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1978): Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի արտասահմանյան պատվավոր անդամ[1]։
Թեյմուրազ Մուրվանիձե | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1939 (85 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Վրաստան |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ և բեմանկարիչ |
Պարգևներ | |
Muraz Murvanidze Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԹեյմուրազ Մուրվանիձեն ծնվել է 1939 թվականին Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան (Պ. Լապիաշվիլու դասարան)։ Բալետների, օպերային և դրամատիկական ներկայացումների բեմական դիզայնի և բեմական հագուստի հեղինակ է։ Վրացական և ռուսական թատրոնի վարպետների լավագույն ակադեմիական ավանդույթները Մուրվանիձեն մշակել է դիզայնի գունագեղ և անսպասելի կոնցեպտուալ լուծումներով[2]։
Կնոջ՝ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի բալետի պարուհի Մակա Մախարաձեի հետ նկարահանվել է «Լողորդը» ֆիլմում։
2018 թվականին Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում տեղադրված օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի հուշարձանի հեղինակն է[3]։
Մախարաձե-Մուրվանիձե
խմբագրելԿոտե Մախարաձե (1926-2002) | Մեդեա Չախավա | ||||||||||||||||
Մուրազ Մուրվանիձե (1939) | Մակա Մախարաձե | ||||||||||||||||
Նատո Մուրվանիձե | |||||||||||||||||
Թատերական ներկայացումներ
խմբագրել- 1971 թ. - «Համլետ», Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն, բալետմայստեր՝ Վախթանգ Ճաբուկիանի
- 1977 թ. - «Մծիրի» (հեռուստաբալետ)
- 1978 թ. - «Ռոմեո և Ջուլիետ», Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն, բալետմայստեր՝ Լեոնիդ Լավրովսկի, բալետմայստեր-բեմադրիչ՝ Միխայիլ Լավրովսկի
- 1984 թ. - «Порги и Бес», Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն, Մեծ թատրոն, «Ռոսիա» պետական կենտրոնական համերգասրահ, բալետմայստեր՝ Միխայիլ Լավրովսկի
- 1985 թ. - «Ընձենավորը», Մարիինյան թատրոն, Օլեգ Վինոգրադով
- 1986 թ. - «Պոտյոմկին», Մարիինյան թատրոն, Օլեգ Վինոգրադով
- 1987 թ. - «Վարպետն ու Մարգարիտան». Բորիս Էյֆմանի անվան թատրոն, պարուսույց՝ Բորիս Էյֆման
- 1987 թ. - «Ծովահեն», Մարիինյան թատրոն, Պյոտր Գուսև, ըստ Ժյուլ Ժոզեֆ Պեռոյի և Մարիուս Պետիպաի
- 1995 թ. - «Խովանշչինա», Մեծ թատրոն, երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Մստիսլավ Ռոստրոպովիչ, բեմադրությունը՝ Բորիս Պոկրովսկու, բեմանկարիչ՝ Թեյմուրազ Մուրվանիձե (Ֆեոդոր Ֆեդերովսկու էսքիզների օգտագործմամբ)[4]
- 1999 թ. - «Դոն Կառլոս», Մարիինյան թատրոն, դիրիժոր՝ Ջանանդրևա Նոզեդա, բեմադրիչ՝ Յուրի Ալեքսնադրով
- 2000 թ. - ապրիլի 14-16 «Լյուչիա դի Լամերմուր», Մարիինյան թատրոն, ռեժիսոր՝ Դավիդ Դոիաշվիլի, երաժշտական ղեկավար՝ Ջանանդրևա Նոզեդա
Պարգևներ
խմբագրել- Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ, 1978 թ.
- Պիկասոյի միջազգային մրցանակի դափնեկիր[5]
Գրականություն
խմբագրել- В. Берёзкин «Все цвета радуги», Художники грузинского театра в Москве. - «Литературная Грузия», 1977. - № 8.
- Г.Коваленко «Художники грузинского театра», К выставке шести сценографов в Москве. ВТО. - «Декоративное искусство СССР», 1978. - № 10.
- Е. Л. Луцкая. «Теймураз Мурванидзе», в сб. «Художник и сцена». - М., 1988.
- Д. Канделаки «Грузинские встречи». - 1990. - № 1.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Теймураз Мурванидзе» (ռուսերեն). Российская Академия Художеств. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «История оперы и балета» (անգլերեն). Театр им.Палиашвили. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Կբացվի Գեղամ Գրիգորյանի հուշարձանը». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Пётр Поспелов «Русской опере обещана новая надежда» = Художники грузинского театра в Москве. — «Коммерсантъ», 11.11.1995. — В. 927. — № 209.
- ↑ Sputnik. «Художник Теймураз Мурванидзе – кандидат в мэры Тбилиси от объединения "Путь Грузии"». sputnik-georgia.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեյմուրազ Մուրվանիձե» հոդվածին։ |