Վախթանգ Միխայիլի Ճաբուկիանի (վրաց.՝ ვახტანგ ჭაბუკიანი, փետրվարի 27 (մարտի 12), 1910, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 6, 1992(1992-04-06), Թբիլիսի, Վրաստան), սովետական բալետի վրացի դերասան, բալետմայստեր և մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1950

Վախթանգ Ճաբուկիանի
վրաց.՝ ვახტანგ ჭაბუკიანი
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 27 (մարտի 12), 1910
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 6, 1992(1992-04-06) (82 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ԳերեզմանՄթածմինդա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և Վրաստան
ԿրթությունԱ. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
Մասնագիտությունբալետի պարող, բալետմայստեր, պարուսույց, քաղաքական գործիչ, պարուսույց և սցենարիստ
ԱշխատավայրՄարիինսկի թատրոն
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
 Vakhtang Chabukiani Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1924 թվականին ավարտել է Մ. Ի. Պերինիի ստուդիան և ընդունվել Թիֆլիսի օպերայի և բալետի թատրոն։ 1926-1929 թվականներին վերապատրաստվել է Լենինգրադի Ա. Յա. Վահանովայի անվան պարարվեստի ուսումնարանում։ 1929-1941 թվականներին՝ Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնի մենապարող, դերապարերից են՝ Բազիլ (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Ալբերտ (Ադանի «Ժիզել»), Ֆրոնդոսո (Ա. Կրեյնի «Լաուրենսիա»)։ Նույն թատրոնում բեմադրել է Բալանչիվաձեի «Լեռների սիրտը» (1938), Կրեյնի «Լաուրենսիա» (1939) և այլ բալետներ։ 1941-1973 թվականներին գլխավորել է Թբիլիսիի Զ. Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի բալետային խումբը, բեմադրել է Կիլաձեի «Սինաթլե» (1947), Թորաձեի «Գորդա» (1950), Մաչավարիանիի «Օթելլո» (1957), Փինցաձեի «Դևը» (1961) են։ 1933 թվականից հյուրախաղերով եղել է արտասահմանում։ 1963 թվականին Երևանում հանդես է եկել Օթելլոյի, Դորդայի, Ֆրոնդոսոյի և այլ դերապարերով։ Դասավանդել է Թբիլիսիի պարարվեստի ուսումնարանում (1950-1977 թվականներին՝ գեղ. ղեկավար), 1965-1970 թվականներին գլխավորել է Թբիլիսիի Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտի բալետմայստերական բաժինը։ Արժանացել է ԽՍՀՄ պետական (1941, 1948, 1951) և լենինյան (1958) մրցանակների։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Чабукиани Вахтанг Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վախթանգ Ճաբուկիանի» հոդվածին։