Պյոտր Գուսև
Պյոտր Գուսև (դեկտեմբերի 16 (29), 1904, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մարտի 30, 1987, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային բալետի դերասան, պարող, խորեոգրաֆ, մանկավարժ, բալետի տեսաբան, թատրոնի հիմնադիր, պրոֆեսոր (1973)։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1984)։
Ծնվել է | դեկտեմբերի 16 (29), 1904 |
---|---|
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 30, 1987 (82 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պարուսույց, բալետմայստեր, բալետի պարող և բալետի ուսուցիչ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա |
Պարգևներ | |
IMDb | ID 0348851 |
Կենսագրություն
խմբագրելՊյոտր Անդրեյի Գուսևը ծնվել է 1904 թվականի դեկտեմբերի 16֊ին (29)[1]։ Սովորել է Վագանովի անվան ռուսական բալետի ակադեմիայում և 1922 թվականին իր դեբյուտը կատարեց Մարիինյան թատրոնում։ Եղել է առաջին կատարողներից այնպիսի բալետներում, ինչպիսիք են «Կրակ֊թռչունը», «Սառցե աղջիկը», «Մարդուկ-Ջարդուկը» (բոլոր երեքի հեղինակն էլ եղել է Լոպուխովը), «Եգիպտական գիշերները», «Փարիզի բոցերը», «Սիլֆիդան» և այլն։ Նաև աշխատել է Լենինգրադի փոքր օպերայի տանը, որտեղ ստանձնել է գլխավոր դեր՝ «Լուսավոր աղբյուր», «Ապարդյուն նախազգուշացում» բալետներում։ Միաժամանակ աշխատել է բալետի ուսուցիչ։ Այստեղ նա հորինել է նոր շարժումներ և աջակցություններ, կատարելագործվել բալետի տեխնիկայի մեջ։ Պյոտրը նաև եղել է Լապուխովի «Տիեզերքի մեծություն» և «Սառցե աղջիկ» փորձնական բալետների առաջին կատարողներից մեկը։
1935 թվականին եղել է Մեծ թատրոնի հաղորդավար֊մենակատարը։ Այնտեղ նա պարել է Մայա Պլիսեցկայայի և Գալինա Ուլանովայի հետ։ Նրա հանդես գալն առանձնացավ առանձնահատուկ հաղթանակով։ Նա արժանացել է «Պատվո նշան» շքանշանի (02.06.1937)։
1945-1950 թվականներին Պյոտր Գուսևը դառնում է Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
1935 թվականին «Լենֆիլմ» կինոստուդիան նկարահանում է «Ռուսական բալետի վարպետները» ֆիլմը։ Ֆիլմում ընդգրկվեցին Բորիս Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» և «Փարիզի բոցերը» բալետներից հատվածներ, ինչպես նաև՝ Չայկովսկու «Կարապի լիճ» բալետից հատվածներ։ Պյոտրը այդ ֆիլմում կատարել է գլխավոր դերերից մեկը։
1950-1956 թվականներին դասավանդել է Մոսկվայի երաժշտական թատրոնում։ Այդ ժամանակ գրել է մի շարք տեսական հոդվածներ և դասավանդել։ 1952 թվականին Բաքվում՝ Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բեմում և 1953 թվականին Միխայլովսկի թատրոնում դնում է Կարա Կարաևի «Յոթ գեղեցկուհի» բալետը։
1958-1960 թվականներին Պյոտր Անդրեի Գուսևը աշխատում է Չինաստանում, որտեղ Պեկինում կազմակերպում է բալետային թատրոն, բացում է խորեոգրաֆիկ դպրոցներ Շանհայում և Չանչժոույում, ղեկավարել է բալետմեյստերների դասընթացները։ Դնում է առաջին չինական բալետները՝ «Գեղեցկուհի ձկնիկը» և «Ջրհեղեղ»։
1966 թվականին հիմնել է «Կամերային բալետ» խումբը։
1966֊1983 թվականներին եղել բալետի վարպետների ամբիոնի վարիչ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, իսկ 1973 թվականից՝ պրոֆեսոր։
Նրա գրչին են պատկանում բազմաթիվ հոդվածներ՝ նվիրված բալետային թատրոնին և դասական ժառանգության պահպանմանը։
Մահացել է 1987 թվականի մարտի 30֊ին։ Թաղված է Սանկտ Պետերբուրգի Կրասնենկոե գերեզմանատանը։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1953 ֊ խան Գիրեյ, «Ռուսական բալետի վարպետները»
- 1983 ֊ Մարիուս Պետիպա, «Աննա Պավլովա»
Մրցանակներ և կոչումներ
խմբագրել- 1947 ֊ ՌԽՖՍՀ-ի վաստակավոր արտիստ
- 1966 ֊ ՌԽՖՍՀ-ի վաստակավոր արտիստ
- 1984 ֊ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
Ստեղծագործություններ
խմբագրել- Պ․ Գուսև, Արվեստագետի հպարտությունը // Խորհրդային երաժշտություն։֊ 1965 ֊ № 8։